Սոցիալական ապահովություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական ապահովություն, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ ԽՍՀՄ-ում սահմանադրությամբ նախատեսված պետական համակարգ է։ Սոցիալական Ապահովությյան ձևերը ԽՍՀՄ-ում բազմազան են՝ բանվորների, ծառայողների և որոշ այլ անձանց պետական սոցիաւական ապահովագրություն, կոլտնտեսականների սոցիալական ապահովագրություն, սոցիալական ապահովագրության կենտրոնացված միութենական ֆոնդի հաշվին կոլտնտեսականների սոցիալական ապահովութուն․, կոլտնտեսականների սոցիալական Ապահովության բյուջեից ուղղակի հատկացումների հաշվին սոցիալական ապահովութուն, մանկական հիմնարկներում երեխաներին պահելու ու դաստիարակելու համակարգ։ Թվարկված տեսակները եթե միմյանցից տարբերվում են ապահովություն ստացողների շրջանակով ու հասարակական միջոցների գոյացման եղանակներով (մի դեպքում գոյանում են ձեռնարկությունների, հիմնարկությունների, կոլտնտեսությունների մուծումների և պետական դոտացիայի հաշվին, այլ դեպքում՝ բացառապես պետական բյուջեից կատարված ուղղակի հատկացումների հաշվին), այն իրականացնող մարմիններով (արհմիություններ, կոլտնտեսությունների ներկայացուցչական մարմիններ, պետական կառավարման մարմիններ), սակայն ունեն մեկ ընդհանուր սոցիալիստական հիմք։ Սոցիալական ապահովության համակարգը համարվում է պետական, որովհետև նրա իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին միութենական հանրապետությունների սոցիալական ապահովության մինիստրությունների և նրա տեղական մարմինների միջոցով, եթե ապահովության որոշ տեսակներ փաստորեն իրականացնում են հասարակական կազմակերպություններն ինքնուրույն։ ԽՍՀՄ-ում սոցիալական ապահովության տեսակները բազմազան են՝ տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակային ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ, սանատորաառողջարանային բուժում, առողջարաններում, հանգստյան տներում, պ == անսիոնատներում և պրոֆիլակտորիաներում, մանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում, աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը ապահովելու նպատակով ամենամսյա և միանվագ նպաստներ։ սոցիալական ապահովութուն ԽՍՀՄ-ում իրականացվում է պետական և հասարակական միջոցների հաշվին՝ առանց աշխատողների աշխատավարձից պահումներ կատարել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 21 CC-BY-SA-icon-80x15.png