Ռեջեփ Մեյդան
Ռեջեփ Մեյդանի Sali Berisha | ||
![]() | ||
| ||
---|---|---|
հուլիսի 24, 1997 - հուլիսի 24, 2002 | ||
Նախորդող | Սալի Բերիշա | |
Հաջորդող | Ալֆրեդ Մոսյու | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆիզիկոս և համալսարանի դասախոս | |
Ազգություն | ալբանացի | |
Դավանանք | իսլամ | |
Ծննդյան օր | օգոստոսի 17, 1944 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Տիրանա![]() | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Լիդրա Մեյդան | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ | ||
Ռեջեփ Մեյդան (ալբ․՝ Rexhep Meidani, օգոստոսի 17, 1944, Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Ալբանիայի նախագահը 1997-2002 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեջեփ Մեյդանը ծնվել է 1944 թվականին, Տիրանայում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, 1974 թվականին՝ Ֆրանսիայի Կաննի համալսարանը։ 1966-1996 թվականներին Տիրանայի համալսարանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, բնագիտական ֆակուլտետի դեկան[1]։ Այս ժամանակահատվածում հրատարակել է մի շարք գրքեր և հոդվածներ։ Ռեջեփ Մեյդանը համարվում է երկրի առաջատար ակադեմիկներից մեկը։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական գործունեությունը սկսել է 1990 թվականից։ 1991 թվականին առաջին համայնքային ընտրությունների ժամանակ զբաղեցրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, 1991 թվականին եղել է նախագահական խորհրդի անդամ։ 1992-1996 թվականներին զբաղվել է քաղաքական, հասարակական գործունեությամբ, 1994-1996 թվականներին՝ Ալբանիայի մարդու իրավունքների կենտրոնի խորհրդի նախագահը։ 1996 թվականին եղել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, 1996-1997 թվականներին՝ կուսակցության գլխավոր քարտուղար։
1997 թվականի խորհրդարանական ընտրություններում դարձել է Ալբանիայի խորհրդարանի անդամ։ 1997 թվականի հուլիսի 24-ին Ալբանիայի խորհրդարանը Մեյդանին ընտրել է երկրի նախագահ։ Պաշտոնավարել է մինչև 2002 թվականը։ Նրան հաջորդել է Ալֆրեդ Մոսյուն։
Մեյդանը Մադրիդի ակումբի անդամ է։
Նախորդող Սալի Բերիշա |
Ալբանիայի նախագահ Ռեջեփ Մեյդան հուլիսի 24, 1997 - հուլիսի 24, 2002 |
Հաջորդող Ալֆրեդ Մոսյու |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տոմիսլավ արքայի մեծ պարգև (Ալբանիայի և Խորվաթիայի հանրապետությունների միջև նշանակալի ներդրման, բարեկամական առաջխաղացման, համագործակցության համար, 2001)
- Հռոմի ամերիկյան համալսարանի պատվավոր տիտղոսակիր[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Rexhep Meidani, President of the Republic of Albania (1997-2002)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2015-03-24
- ↑ Honorary Degrees Recipients / Lauree “ad honorem”
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rexhep Meidani - Amëza Zyrtare Presidenciale Archived 2007-09-27 at the Wayback Machine.
|