Գործարար մարդիկ (ֆիլմ)
Գործարար մարդիկ ռուս.՝ Деловые люди | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և արկածային ֆիլմ |
Հիմք | Հարազատ հոգիներ, Կարմրամորթների առաջնորդը և Ճանապարհները, որոնք ընտրում ենք |
Թվական | 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ |
Դերակատարներ | Ռոստիսլավ Պլյատ, Յուրի Նիկուլին, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Սմիռնով, Վլադլեն Պաուլուս, Ալեքսանդր Շվորին, Վիկտոր Գրոմով, Վլադիմիր Պիցեկ, Վիկտոր Ուրալսկի, Յուրի Չուլյուկին, Սերգեյ Տիխոնով և Գեորգի Միլյար |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Գեորգի Ֆիրտիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 79 րոպե |
Գործարար մարդիկ (ռուս.՝ Деловые люди), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանվել է 1962 թվականին՝ Լեոնիդ Գայդայի կողմից, ամերիկացի գրող Օ. Հենրիի նովելների հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարը կազմված է միմյանց հետ ոչ մի կապ չունեցող երեք նովելներից, որոնց հիմքը ամերիկացի գրող Օ. Հենրիի պատմվածքներն են։ Առաջին նովելը ողբերգության, իսկ մյուս երկուսը՝ կատակերգության տարրեր են պարունակում։
- «Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում» (The Roads We Take, 1904)
- «Հարազատ հոգիներ» (Makes the Whole World Kin, 1904)
- «Կարմրամորթների առաջնորդը» (The Ransom of Red Chief, 1907)
Ֆիլմի վերնագիրը փոխառված է Օ. Հենրիի «Գործարար մարդիկ» (Strictly Business, 1910) պատմվածքների ժողովածուից և այդ ժողովածուի համանուն պատմվածքից։ Դրա հետ մեկտեղ, նկարահանված նովելներից ոչ մեկը չի մտնում այդ ժողովածուի մեջ։ «Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում» և «Կարմրամորթների առաջնորդը» լույս են տեսել «Շրջապտույտ» (The Whirligigs, 1910), իսկ «Հարազատ հոգիներ» պատմվածքը՝ «Վեցանոցներ-յոթանոցներ» (Sixes and Sevens, 1911) ժողովածուներում։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Վլադլեն Պաուլուս | «Շնաձուկ» Դոդսոն |
Ալեքսանդր Շվորին | Բոբ Տիդբոլ |
Վիկտոր Գրոմով | միսթր Ուիլյամս |
«Հարազատ հոգիներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Ռոստիսլավ Պլյատ | բնակարանի տեր |
Յուրի Նիկուլին | գող |
«Կարմրամորթների առաջնորդը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Գեորգի Վիցին | Սեմ |
Ալեքսեյ Սմիռնով | Բիլ Դրիսկոլ |
Սերգեյ Տիխոնով | Ջոննի Դորսեթ |
Գեորգի Միլյար | Էբենեզեր Դորսեթ |
Եվգենի Եվստիգնեև | քաղաքի բնակիչ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լեոնիդ Գայդայ | սցենարիստ |
Լեոնիդ Գայդայ | ռեժիսոր |
Կոնստանտին Բրովին | օպերատոր |
Գեորգի Ֆիրտիչ | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում» նովելի նկարահանումները կատարվել են Ղրիմի Բելոգորսկի շրջանի Սպիտակ ժայռ և Յալթայի մոտ գտնվող Նիկիտյան յայլա կոչվող վայրերում։
- «Կարմրամորթների առաջնորդը» նովելի մեծ մասը նկարահանվել է Ղրիմի Բախչիսարայի շրջանի Կույբիշևո ավանում[1]։
- Ջոննի Դորսեթի դերում Լեոնիդ Գայդայը ի սկզբանե ցանկացել էր նկարահանել Նադեժդա Ռումյանցևային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алексей Васильев для газеты «Крымское время» // «Вождь краснокожих».
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1962 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լեոնիդ Գայդայի ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր