Վիկտոր Գրոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Գրոմով
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1899(1899-03-20) կամ 1899[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 14, 1975(1975-03-14)[2][3][4] կամ 1975[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վիկտոր Գրոմով (ռուս.՝ Громов, Виктор Алексеевич, մարտի 20, 1899(1899-03-20) կամ 1899[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1975(1975-03-14)[2][3][4] կամ 1975[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ Մասնակցել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1958 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի մարտի 20-ին, Մոսկվայում (այլ տեղեկություններով մարտի 7-ին կամ 19-ին)։

1918 թվականին ընդունվել է Մ. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստուդիա, 1922 թվականից եղել է ակադեմիական թատրոնի առաջին ստուդիայի, 1924-1928 թվականներից` երկրորդ ստուդիայի դերասան։ Եղել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսոր և մանկավարժ (1919-1927 թվականներ)։

Եղել է Մ. Չեխովի աշակերտն ու մտերիմ ընկերը։ 1928 թվականին նրա հետ մեկնել է Բեռլին։ Աշխատել է Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Լատվիայում (1929-1933 թվականներ)։

1934 թվականին, հայրենք վերադառնալուց հետո Մ. Չեխովի հանձնարարական նամակով ընդունվել է Վ. Մեյերխոլդի անվան թատրոն, որտեղ աշխատել է մինչև թատրոնի փակումը 1938 թվականին։ Մեյերխոլդ թատրոնի լիկվիդացումից հետո աշխատել է Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում, որպես ռեժիսոր (1940 թվականից), 1952 թվականից եղել է Նիկոլայսկի (այժմ` Մոսկվայի տիկնիկային թատրոն) թատրոնի գեղարվեստական ղեկավարը, կյանքի վերջին 10 տարիներին եղել է ռեժիսոր և դերակատար երկու դերասանի թատրոնում (Ա. Գրոմովա-Դավիդովայի հետ)։

1943 թվականից համագործակցել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի հետ (ռեժիսոր-խորհրդատու, գեղարվեստական խորհրդի անդամ)։ Ինքնուրույն ստեղծել է մի քանի գրաֆիկական մուլտֆիլմեր։ Մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ծավալային մուլտիպլիկացիայի վերականգնմանը։

Գրել է «Միխայիլ Չեխով» գիրքը, որը լույս է տեսել «Արվեստ» հրատարակչությունում, 1970 թվականին («Կյանքն արվեստում» շարք)։

Մահացել է 1975 թվականին[5]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947` թվական` «Սապատավոր ձիուկը»` Մարիանսկե Լազնեի III միջազգային կինոփառատոնի Պատվավոր դիպլոմ, 1948 թվական
  • 1947` թվական` «Սապատավոր ձիուկը»` Կաննի չորրորդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, 1950 թվական
  • 1948` թվական «Յոթներանգ ծաղիկը»` Մարիանսկե Լազնեի չորրորդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն մանկական ֆիլմ» մրցանակ, 1949 թվական

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

  1. 1927 թվական` Մարդը ռեստորանից` մատուցող
  2. 1938 թվական` Չոթերորդ դասարանցիները` Իվան Կուզմա
  3. 1939 թվական` Էսկադրիլ համար 5` գեներալ Գոֆեր
  4. 1939 թվական` Ընկեցիկը` Նինայի հայրը
  5. 1940 թվական` «Արծվի» մահը` Միխայիլ Գրուզդյով («Արծվի» բոցման և «Կամբալայի» նավապետ)
  6. 1940 թվական` Լուսավոր ճանապարհ` Ֆաբրիկայի փոխտնօրեն (լուսագրերում նշված չէ)
  7. 1962 թվական` Գործարար մարդիկ` պարոն Ուիլյամս
  8. 1975 թվական` Սիբիր` պրոֆեսոր

Ռեժիսոր-խորհրդատու

  1. 1945 թվական` Խրճիթը
  2. 1947 թվական` Սապատավոր ձիուկը
  3. 1948 թվական` Յոթներանգ ծաղիկը
  4. 1948 թվական` Գորշ վզիկ

Ռեժիսոր

  1. 1949 թվական` Գարնանային հեքիաթ
  2. 1949 թվական` Միստր Ուոլք
  3. 1950 թվական` Կուժ ու շվի
  4. 1951 թվական` Մտերիմ ընկերներ
  5. 1953 թվական` Կախարդական թռչուն
  6. 1954 թվական` Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան

Սցենարիստ

  1. 1928 թվական` Առանց բանալիի
  2. 1954 թվական` Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 MAK (польск.)
  5. kino-teatr.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 210. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]