Մոսկվայի տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1930
Կայքmospuppets.ru
 Moscow Puppet Theatre Վիքիպահեստում

Մոսկվայի տիկնիկային թատրոն, Մոսկվայի ներկայիս պետական տիկնիկային թատրոններից առաջինը և Ռուսաստանում ամենահներից մեկը։ Այն հիմնադրվել է 1929 թվականին`ռեժիսոր Վիկտոր Շվեմբերգերի կողմից։ Թատրոնում օգտագործվում է տարբեր տիկնիկային տեխնիկաներ` հին խամաճիկներից մինչև երկաթալարից շատ մեծ տիկնիկներ։ Թատրոնի խաղացանկն իր մեջ ներառում է նաև «փակ աչքերով ներկայացումներ», որոնց գործողությունները տեղի են ունենում խավարում։ Գործողությունները հիմնված են հնչյունների, հոտերի, շոշափելի զգացումների վրա, ինչը բեմադրությունը մատչելի է դարձնում կույր մարդկանց համար։ Թատրոնը Մոսկվայի միջազգային տիկնիկային թատրոնների հիմքն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի տիկնիկային թատրոնի ղեկավար Վիկտոր Շվեմբերգերը ծնվել է 1892 թվանանի հունվարի 23-ին՝ Ստավրապոլում։ 1898 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Պյատիգորսկ, որտեղ էլ Շվեմբերգերը առաջին անգամ դիտում է շարժական տիկնիկային թատրոն։ 1912 թվականին նա տեղափոխվում է Մոսկվա։ Ներկա գտնվելով Ֆյոդոր Կոմիսսարժևսկու ստուդիայում Ֆյոդոր Սոլոգուբի «Навьи чары» բեմադրությանը՝ որոշում է դերասան դառնալ։ Նրա թեկնածությանը հավանություն են տալիս հաջորդ օրը, բայց շուտով Շվեմբերգերը տեղափոխվում է Եվգենի Վախթանգովի ստուդիա։ 1918 թվականին ինքնակամ ընդունվում է 25-րդ հրթիռային հրետանային բաժին, իսկ 1919 թվականի սկզբին նրան ուղարկում են Ուկրաինա։ Կիևում նա հանդիպում է Կոնստանտին Մարջանիշվիլիի հետ և ստանում թատրոնում դերասան դառնալու առաջարկություն[2][3]։

1919 թվականի վերջում Շվեմբերգերը գտնվում էր Չերնիգովում, որտեղ նրան առաջարկում են ղեկավարել պետական դրամատիկական թատրոնը։ Այս թատրոնի հետ միասին Շվեյբերգերը ղեկավարում է դրամատիկական ստուդիան, ապա՝ Սոֆուոսի տիկնիկային թատրոնը։ Քանդակագործ Գեորգի Ներոդան մի քանի տիկնիկներ է պատրաստում Շվեյբերգերի ստուդիայի համար՝ աքաղաղ, բժիշկ-դեղագետ և այլն։ Տիկնիկների հետ աշխատելը դառնում է ստուդիայում դասավանդվող առարկաներից մեկը։ Շվեյբերգերի ծրագրերում կար ստեղծել տիկնիկային թատրոն՝ դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, այդ թվում` Նիկոլայ Գոգոլի, Մոլիերի, Անտոն Չեխովի և Ալեքսանդր Կուպրինի ստեղծագործությունները [3][2]։

Մանկական գրքերի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի ամռանը Վիկտոր Շվեմբերգերը վերադառնում է Մոսկվա։ Մեկ տարի աշխատում է Ե․Վախթանգովի անվան թատրոնում, որից հետո տեղափոխվում է Ռուբեն Սիմոնովի ղեկավարած թատրոն-ստուդիան:1920 թվականի վերջերին նա փորձ է անում տիկնիկային շոու վարել իտալական կատակերգության մոտիվներով։ 1929 թվականին նրա մոտ տիկնիկային թատրոն ստեղծելու գաղափար է ծնվում՝ մանկական գրականության քարոզչության նպատակով։ Վիկտոր Շյուգելբերգը և նրա կինը` Նադեժդա Սազոնովան, ստեղծում են Մոսկվայի մանկական գիրք-թատրոնը։ Այդ գործում նրանց օգնում են դերասան Սերգեյ Զադոնինը, Իվան Զայցևը, Արտեմի Խալաթովը[3][1]։

«Մենք հորինեցինք «Ընթերցողի թատրոնը», որը կօգնի երեխաներին, ինչպես մենք էինք ասում, կարդալ, հստակ պատկերացնել այն, ինչ կարդում ենք՝ հագեցած երևակայությամբ, փորձով, գիտելիքով։ Հարստացնել ընթերցանությունը սեփական կյանքի տպավորություններով՝ երբեմն վիճաբանելով հեղինակի հետ։ Այստեղ տեսանք մանկական գրքի քարոզչությունը, մանկական գրքի թատրոնը։» Վիկտոր Շվեմբերգեր[3]

Վիկտորը ռեժիոր է դառնում և, մանկական «Ոզնի» ամսագրի սյուժեից օգտվելով, գրում է «Ոզնին, Պետրուշկան և երկու կապիկները» պիեսը [3][4][5][6] :Ներկայացումը ցուցադրվում է 1930 թվականի փետրվարի 8-ին։ Այն ոչ միայն հանդիսատեսին ծանոթացնում էր ամսագրին և մի քանի մանկական գրքերին, այլ նաև խրախուսում էր երեխաներին գրքեր կարդալ և նրանց հանդեպ լավ վերաբերվել[7][1]:Սկզբնական շրջանում թատրոնում միայն մի թատերական ջոկատ կար:Ներկայացումներն անվճար էին։ Կարճ ժամանակ անց թատրոնը մեծ ժողովրդականություն է ստանում, իսկ մեկ ամիս անց բացվում է ևս երկու խումբ։ Պետական հրատարակչության հետ թատրոնի կապը ընդգծելու և ամրապնդելու համար այն անվանվել է կազմակերպության ղեկավար Արտեմի Խալաթովի անունով [8]։

1930 թվականի մայիսին տեղի է ունենում տիկնիկային թատրոնի առաջին համառուսական կոնֆերանսը, որտեղ ընդունվում է կազմակերպել Կենտրոնական տիկնիկային թատրոնը`մանկական գրքի թատրոնի հիմքի վրա։ Դա տիկնիկային ժանրի փորձ էր լինելու, որի արդյունքներից կարող էին օգտվել այլ թատրոններ։ Խմբի առաջին կատարումները ստացան Մաքսիմ Գորկիի հավանությունը։ Թատրոնի հետ համագործակցում էին Սերգեյ Միխալկովը, Սամուել Մարշակը, Միխայել Սվետլովը, Նինա Գերնետը և այլոք[9][3][10]։

Մոսկովյան առաջին տիկնիկային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին թատրոնը պրոֆեսիոնալի կագավճակ է ստանում։ Տեղափոխվում է Մոսկվայի Տվերսկի շրջանում 1868 թվականին կառուցած շենքի տարածք։ Այն գրանցվում է որպես Մոսկվայի առաջին տիկնիկային թատրոն։ Գեղարվեստական ղեկավարը մնում է Վիկտոր Շվեմբերգերը, տնօրեն է նշանակվում Ագնյա Վիտմանը։ Թատերախումբը կազմված էր 3 խմբից՝ 2-ական անդամներով[3][4]։ Մի տարի անց թատրոնը ձևակերպում են որպես ինքնուրույն կառույց՝ Պետական գրքի և ամսագրի հրատարակիչների ասոցիացիայի ղեկավությամբ։ Դերասանները մեկնում են ամբողջ երկրով թատերական ներկայացումների։ Ներկայացումների գլխավոր հերոսը Պետրուշկան էր , բայց, ի տարբերություն դասական թափառաշրջիկների, նա հանդիսատեսին ներկայանում է որպես ճանապարհորդ։ 1932 թվականին տեղի է ունենում հանդիսավոր 1000-րդ ելույթը, որտեղ ներկայացվում են «Ոզնին և Պետրուշկան» և «Մենք պահպանում ենք հինգ տարվա պլանը» ներկայացումները»[11][12]։

1933 թվականին խաղացանկում կար շուրջ տասը ներկայացում՝ «Ոզնին և Պետրուշկան», «Միշտ պատրաստ», «Ճանապարհորդ Պետրուշկան» «Երեք հեղափոխություն», «Բանակի պատվեր», «Աստղային շինարարների գործարան» և այլն։ Նրանք քարոզում, քննարկում և ցուցադրում էին տարբեր գրողների մանկական գրքեր[13]։ 1933 թվականի գարնանը Վիկտոր Շվերգերը դուրս է գալիս Մոսկվայի Առաջին տիկնիկային թատրոնից, որպեսզի ստեղծի սեփականը`հիմնովին այլ, լուրջ խաղացանկ։ Նրա տեղը զբաղեցնում է Սերգեյ Ռոզանովը[3][14]։ 1937 թվականին թատրոնը վերանվանվում է Մոսկվայի Տիկնիկային թատրոն, իսկ գլխավոր տնօրենը դառնում է Նիկոլայ Սավինը[1].:

«Անձամբ ինձ, թատրոնը դադարում է բավարարել։ Պետական հրատարակչության տնօրինության ներքո թատրոնը ստիպված է որոշ չափով սահմանափակել իր խաղացանկը։ Եվ ես սկսում եմ զուգահեռ կազմակերպել Մոսկվայի տարածաշրջանային թատրոնը, որոնք իրար հետ ոչ մի կապ չունի իրենց հնարավորություններով»: Վիկտոր Շվեմբերգեր [3]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնը հիվանդանոցներում, քարոզչական կենտրոններում և բանակային կետերում հանդես է գալիս հակաֆաշիստական քարոզչական ծրագրերով։ Առաջին ռազմական- թատերական ծրագիրը մեկնարկում է պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ անց։ 1941 թվականի օգոստոսին թատրոնի ղեկավար Սերգեյ Զադոնինը ռազմաճակատ է ուղարկում մի խումբ դերասանների, սակայն սեպտեմբերին նրանք ընկնում են շրջափակման մեջ ու սպանվում։ 1942-44 թվականներին թատրոնը ղեկավարում է Եվգենի Դեմմինին։ Դերասանները աշխատում են Լենինգրադի տիկնիկային թատրոնի հետ, որոնք տարհանվել էին Լենինգրադի շրջափակումից և ստացել ժամանակավոր համատեղ աշխատաքային տարածք` Նիկոլսկայա 25 հասցեում[1]։ 1953 թվականին թատրոնի ղեկավարը դառնում է արվեստի վաստակավոր գործիչ Վիկտոր Գրոմովը։ Ինը տարվա ընթացքում նա ուսուցանում է տիկնիկային արվեստագետների համաստեղության, այդ թվում `Ռուսաստանի պատվավոր արվեստագետներ Աննա Բուրովային, Յուլիա Ֆեոկտիստովային, Տատյանա Լիննիկին և ուրիշներին[1].:

Մոսկվայի տիկնիկային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին թառրոնը վերջին անգամ փոխում է անվանումը և դառնում Մոսկվայի տիկնիկային թատրոն[5]։ Չորս տարի անց այն դառնում է UNIMA Տիկնիկային թատրոնի միջազգային միավորման անդամ[15]։ 1962 թվականին թատրոնի շենքը տեղափոխվում է Սպարտակյան փողոց, իսկ գլխավոր ռեժիսոր է դառնում Բորիս Աբլինինը։ Նա այս պաշտոնում աշխատում է 4 տարի։ Նրա ղեկավարությամբ 1964 թվականին թատրոնում ձևավորվում է ստուդիա՝ հետագայում դառնալով «Արտույտ» անկախ թատերական ստուդիա։ Հաջորդ գլխավոր տնօրենը նշանակվուլմէ Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ավկսենտի Գամսախուրդիան։ պատվավոր արվեստի աշխատող։ Նրա օրոք 1974 թվականին բացվում է Փոքր թատրոնի բեմը։ 1978-1979 թվականներին գլխավոր տնօրենն էր Յուրի Նաբոկովը[1]։

Այժմեական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի գարնանը Մոսկվայի մշակույթի վարչության պետ Սերգեյ Կապկովը Մոսկվայի տիկնիկային թատրոնի արդիականացման որոշում է կայացնում:Ղեկավարության կազմն ամբողջովին փոխվում է, տնօրեն է նշանակվում Գրիգորի Պապիշը։ Նա, իր հերթին, ներկայացնում է կառավարման նոր ձև, որը ենթադրում էր ստեղծել պրոդյուսերական թատրոն, ինչպես նաև թատրոնի միայն մեկ գեղարվեստական ղեկավարի բացակայության դեպքում զարգացման որոշակի հայեցակարգ։

2014 թվականի մարտին Գրիգորի Պապիշն ազատվում է աշխատանքից, իսկ նույն ամսին Օբրազցով տիկնիկային թատրոնի նախկին տնօրեն Բորիս Կիրկինը դառնում է թատրոնի տնօրեն[16]։ 2014 թվականին «Մայիսյան գիշեր» ներկայացումը նվաճում է ռուսական ազգային թատերական «Արլեկինո» մրցանակի հինգ հատուկ մրցանակ[17]։ 2017 թվականի հուլիսին Լուդմիլա Րեդկոն դառնում է թատրոնի տնօրենը[1]։ Կույրերի համար փորձարարական «Մայիսյան գիշեր» կատարման հաջող ավարտից հետո նույն ձևաչափով ցուցադրվում էէ «Ոզնին մշուշում» ներկայացումը, որը նույն տարում դառնում է «Տիկնիկներ / տնօրենների աշխատանք»[5][18][19]. անվանակարգում «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակի դափնեկիր։

2018 թվականին թատրոնում մեծ և փոքր դահլիճներ են գործում։ Ներկայացումներին կարող են մասնակցել 1-16 տարեկանները։ Խաղացանկը բաղկացած է ավանդական տիկնիկային շոուներից[1][4]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրեններ[20][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Պապիշ (2012—2014)
  • Բորիս Կիրկին (2014—2017)
  • Լյուդմիլա Րեդկո ( с 2017 года)

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Շվեմբերգեր (1929—1933)
  • Սերգեյ Ռոզանով (1933—1937)
  • Նիկոլայ Սավին (1937—1942)
  • Եվգենի Դեմմենի (1942—1944)
  • Վիկտոր Գրոմով (1953—1962)
  • Բորիս Աբլինին (1962—1968)
  • Ավկսենտի Գամսախուդրիա (1968—1978)
  • Յուրի Նաբոկով (1978—1979)
  • Վլադիմիր Շտեյն (1980—1986)
  • Լոենիդ Հաիթ (1986—1991)
  • Վյաչեսլավ Կրյուչկով (1991—2011)
  • Բորիս Գոլդովսկի Борис ( 2014 թվականից)

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի վաստակավոր արտիստներ[21][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լև Բոբիշև
  • Աննա Բուրովա
  • Վերա Գրաչևա
  • Տատյանա Լիննիկ
  • Նատալյա Օբրազցավա
  • Նատալյա Ռոմաշենկո
  • Յուլյա Ֆեոկտիստովա

2018 թվականի դերասաններ[22][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Անտոնովա
  • Սերգեյ Արբուզով
  • Լև Բոբիշև
  • Եկատերինա Բադրովա
  • Իվան Բոլգով
  • Ֆիլիպ Բորոդին
  • Դմիտրի Զաստավնիի
  • եվգենի Իլյին
  • Օկսանա Իլչուկ
  • Եվգենի Կազակով
  • Ալեկսանդրա Կապուստինա
  • Միխայել Կոխանով
  • Գալինա Կուզնեցովա
  • Մարինա Մուխաեվա
  • Եկատերինա Նախաբցևա
  • Միրոն Օվսյաննիկով
  • Իրինա Օվսյաննիկովա Պուշկարյովա
  • Քսենիա Պանամարյովա-Բորոդինա
  • Նատալիա Ռոմաշենկո
  • Յակով Ռոտկին
  • Մարգարիտա Ռիկունինա
  • Յուլյա Սերովա
  • Իվան Տվերդով
  • Իվան Ֆեդեսեև
  • Միխայել Խլյունև
  • Անտոն Չալիշ
  • Ալեքսանդր Շադրին

Թատրոնի խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային ներկայացումներ[23][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կրիլովի առակները »«Басни Крылова»
  • «Միշտ պատրաստ» «Всегда готовы»
  • «Ոզնին և Պետրուշկան» «Ёж и Петрушка»
  • «Կախարդը» «Колдун»
  • «Միտյուշայի սխալները» «Митюшкины ошибки»
  • «Ճանապարհորդ Պետրուշկան» «Петрушка-путешественник»
  • «Պետրուշկայի խաղալիքները »«Петрушкины игрушки»
  • «Հաստը և բարակը »«Толстый и Тонкий»

Ներկայացումներ, 2018-ի տվյալներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրաշագործ ընկույզը»
  • «Մաշան և արջը»
  • «Չիպոլինո»
  • «Բոլոր մկները պանիր են սիրում»
  • «Ոզնին մշուշի մեջ»
  • «Մոխրոտը»
  • «Գորտը»
  • Սագը»
  • «նապաստակն ու ընկերները»
  • «Մայիսյան գիշեր»
  • «Գնացինք»
  • «Փիղ»
  • «Ձյունե թագուհին» և այլն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Московский театр кукол – старейший государственный театр кукол столицы». Московский театр кукол. 2016. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 История драматургии, 2007
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Режиссёрское искусство, 2013
  4. 4,0 4,1 4,2 «Московский театр кукол». Культура.РФ. 2016. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Московский театр кукол». bilettorg. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Театр детской книги, 1934, էջ 30
  7. Театр детской книги, 1934, էջ 18
  8. Театр детской книги, 1934, էջ 32
  9. Московский театр, 1999
  10. Театр детской книги, 1934
  11. Театр детской книги, 1934, էջ 22
  12. Театр детской книги, 1934, էջ 18, 36
  13. Театр детской книги, 1934, էջ 53—54
  14. Театр детской книги, 1934, էջ 72
  15. «ЮНИМА Россия». Международный союз кукольных (ЮНИМА). 2018. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. «Московский театр кукол возглавил экс-директор театра им. Образцова». Московские новости. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. [Премия «Арлекин» «Итоги конкурса на соискание Российской Национальной театральной премии «Арлекин» 2014 года и XI Всероссийского фестиваля театрального искусства для детей «Арлекин»»]. Арлекин. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  18. «Лауреаты 2017». Золотая маска. 2017. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. «Московский театр кукол». Смоленский областной театр кукол им. Д. Н. Светильникова. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  20. Театр детской книги, 1934, էջ 142
  21. «История театра». Московский театр кукол. 2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  22. «Актёры». Московский театр кукол. 2018. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. Театр детской книги, 1934, էջ 141

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]