Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան
Танюша, Тявка, Топ и Нюша.png
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎիկտոր Գրոմով
ՀնչյունավորումMargarita Kupriyanova? և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՆիկոլայ Ռենկով
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1954

Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան (ռուս.՝ Танюша, Тявка, Топ и Нюша), 1954 թվականին նկարահանված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ փոքրիկների մասին, նկարահանվել է` օգտագործելով թատերական և մուլտիպլիկացիոն տիկնիկներ, նկարված մուլտիպլիկացիա և բեմադրված խաղային դրվագներ: Մուլտֆիլմը խորհրդային տիկնիկային կինոյի վերածննդի առաջին նշանավորողներից Վիկտոր Գրոմովի վերջին ռեժիսորական աշխատանք է մուլտիպլիկացիայում[1]:

Այն նաև ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին ծավալային մուլտֆիլմերից է («Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Տիկնիկային մուլտիպլիկացիոն ստեղծագործական ասոցիացիան» ստեղծվել է 1953 թվականինՃ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարաճճի աղջիկ Տանյուշան երազ է տեսնում, թե իբր իր խաղալիքները` արջուկ Տոպը, շնիկ Տյավկան և տիկնիկ Նյուշան կենդանացել են և սկսել չարաճճիություններ անել, թռչկոտել և գլուխկոնծի տալ: Խաղալիքներին հանգստացնելու` աղջկա բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում:

Շարունակելով իրենց չարաճճիությունները` խաղալիքներն ասում են, որ վատ օրինակը վերցրել են Տանյայից: Արթնանալով` աղջիկը խնդրում է մայրիկին փոխարինել իր խաղալիքները նորերով և խոստանում է այլևս չարություն չանել և ամեն ինչում միշտ լսող լինել:

Նկարահանվող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Վիկտոր Գրոմով, Բորիս Մեսկատինով
Բեմադրող ռեժիսոր Վիկտոր Գրոմով
Օպերատոր Նիկոլայ Ռենկով
Բեմադրող նկարիչներ Վլադիմիր Դեգտյարյով, Միխայիլ Արտյոմև
Կոմպոզիտոր Մոիսեյ Վայնբերգ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ռեժիսորի օգնականներ Ա. Վասիլևա, Վ. Շևելևա
Օպերատորի օգնական Բորիս Կոտով
Մոնտաժողի օգնական Վ. Եգորովա
Տիկնիկների և դեկորացիայի նկարիչներ Նիկոլայ Սոլնցև, Ա. Բարտ, Օլեգ Մասաինովա, Եվգենի Ժուկով, Վ. Կուրանով, Ա. Ժուկովա, Գենադի Լյուտինսկի, Ե. Կոլչևա, Էլեոնորա Կալյազինա, Զ. Զակս, Ե. Պաստուշկովա, Լ. Ունշտել, Սեմյոն Էտլիս, Օլգա Պլյուցինսկայա, Կ. Ռուսանովա, Լ. Կոնովալովա, Տատյանա Շուրովա, Ա. Ֆիլասով
Գլխավոր նկարիչ Ռոմա Գուրով
Ռեկվիզիտորներ Ս. Բոսինզոն, Ա. Շիշկինա
Դերերը կատարում են Նադյա Սիրոկտինա` Տանյուշա,
Վերա Երմիլովա` Մայրիկ,
Մարգարիտա Կուպրիյանովա` Կատվիկ,
Գեորգի Վիցին` Տյավկա
Մուլտիպլիկատորներ Վադիմ Դուլգիխ, Իգոր Պոդգորսկի, Ելիզավետա Կոմովա
Տիկնիկավար դերասաններ Ս. Կուդրին, Օլգա Պլյուցինսկայա, Ա. Բրատ
Ֆիլմի տնօրեն Բորիս Բուրլակով

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հիշողություններում նկարիչ մուլտիպլիկատոր Եվգենի Միգունովը նշել է, որ Գրոմովն այդ ֆիլմն ստեղծել է «շատ արագ», այսինքն, առանց կիրառելու կադրային նկարահանումները կամ էլ` դրանց շատ փոքր կիրառմամբ, և կոչել է այն եղեգներից պատրաստված տիկնիկների և խամաճիկների խառնուրդ[1]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին մուլտֆիլմը տեսասկավառակներիի վրա թողարկվել է Studio PRO Video և «Союз Видео» ստուդիաների մուլտֆիլմերի ժողովածուներում :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]