Jump to content

Նադեժդա Ռումյանցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Ռումյանցևա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1930(1930-09-09)
ԾննդավայրՊոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 8, 2008(2008-04-08)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրԿինոդերասանի պետական թատրոն
Ամուսին(ներ)Vladimir Shurupov (actor)?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան[2] «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Նադեժդա Վասիլևնա Ռումյանցևա (ռուսերեն՝ Надежда Васильевна Румянцева, սեպտեմբերի 9, 1930(1930-09-09), Պոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2008(2008-04-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի` ազգությամբ ռուս, կատակերգական ժանրի դերասանուհի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Ռումյանցևան ծնվել է Սմոլենսկի մարզի Գագարինի շրջանի Պոտապովո գյուղում, երկաթուղային ուղեկցորդի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Կենտրոնական մանկական թատրոնին (ներկայիս Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոն) կից դասընթացներում[4]։ Այնուհետև ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ГИТИС): Դերասանուհի և մանկավարժ Օլգա Պիժովան, Նադեժդայի հետ մեծ հույսեր կապելով, օգնել է, որպեսզի նա ընդունվի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ (ВГИК), որտեղ ժամանակի ընթացքում նա սկսել է աշխատել։

Ավարտելով ուսումը, նա արդեն իսկ կայացած դերասանուհի էր և հիմնականում հանդես էր գալիս տրավեստի ամպլուայով։ Հատկապես շատ էր խաղում Կենտրոնական մանկական թատրոնի բեմում և նկարահանվել էր նաև «Կյանքին ընդառաջ» (1952 թ.) և «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (1953 թ.) կինոնկարներում։

1955 թվականին Նադեժդան աշխատանքի է անցել Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1961 թվականին նկարահանվել է «Աղջիկները» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է համընդհանուր ճանաչման[5]։ Նշված դերակատարման համար Նադեժդա Ռումյանցևան Մար դել Պլատայում կայացած միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ` կանացի լավագույն դերակատարման համար։ Արտասահմանյան ամսագրերը նրան անվանում էին «կիսաշրջազգեստով Չարլի Չապլին», իսկ իտալացիները` «ռուսական Ջուլիետա Մազինա»[6][7]։ 1962 թվականին Նադեժդան նկարահանվել է «Բենզալցակայանի թագուհին» կինոնկարում, որը դիտել են շուրջ 53 միլիոն հանդիսատեսներ[8]։

Կինոյում խաղացած դերերին զուգահեռ, Նադեժդա Ռումյանցևան հադես էր գալիս նաև ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքով։ Նրա ձայնը հնչում էր խորհրդային և արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում, ինչպես նաև բազում մուլտֆիլմերում։ Նադեժդա Ռումյանցևան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստատեսությունում։ Երկար տարիներ նա Կենտրոնական հեռուստատեսությամբ վարում էր «Զարթուցիչ» («Будильник») մանկական հաղորդումը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Ռումյանցևան ամուսնացած էր ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության աշխատակից, ազգությամբ հայ Վիլլի Խշտոյանի հետ։ Ամուսնու հետ երկար տարիներ ապրել է արտասահմանում (Մալայզիա, Եգիպտոս), քանի որ ամուսինը, որպես ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչ, հաճախ էր գործուղվում արտասահման։ Նադեժդան նվիրված էր ընտանիքին (ամուսնուն և նրա դստերը` Կարինեին), որով էլ բացատրվում էր հաճախ կինոնկարահանումներից հրաժարվելը։ Անձամբ նա երեխաներ չի ունեցել[9]։

1996 թվականին, երկու հանցագործներ փորձել են կողոպտել նրանց բնակարանը։ Հանցագործներին խանգարել է Նադեժդայի ամուսինը` Վ. Խշտոյանը, ով նախկին բռնցքամարտիկ էր։ Սակայն հանցագործներից մեկը հասցրել է հարվածել Նադեժդա Ռումյանցևայի գլխին։ Դրանից հետո, մինչև կյանքի վերջը, դերասանուհին տառապում էր գլխացավերից և հաճախ կորցնում էր գիտակցությունը։

Նադեժդա Ռումյանցևան մահացել է 2008 թվականի ապրիլի 8-ին` գլխուղեղի ուռուցքից։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1952Կյանքին ընդառաջНавстречу жизниՄարուսյա Ռոդնիկովա
1953Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունըАлёша Птицын вырабатывает характерԳալյա Պտիցինա
1954Ծովային որսկանըМорской охотникԿատյա
1955ՄեքսիկացինМексиканецՄեյ
1955ՈրդինСынԹամարա
1955Գարնանային ձայներ (Երջանիկ պատանեկություն)Весенние голоса (Счастливая юность)Նինա Ռումյանցևա
1956Ծովն է կանչումМоре зовётՆաստյա Ֆեդորենկո
1957Վառվիր, իմ աստղГори, моя звездаԻրինա
1958Աստղային տղանЗвёздный мальчикԱնտառային տղան
1958Հերթական ուղերթОчередной рейсԱնյա Կռիլենկո
1959ԱնհնազանդներըНеподдающиесяՆադյա Բերեստովա
1960Երեք անգամ կենդանացածըТрижды воскресшийԼյուբաշա Սոլովյովա
1961Ազատ քամիВольный ветерՊեպիտա
1961ԱղջիկներըДевчатаՏոսյա Կիսլիցինա
1962ՊավլուխանПавлухаԼյոլյա
1962Բենզալցակայանի թագուհինКоролева бензоколонкиԼյուդմիլա
1963ԿիսակայարանПолустанокՍիմա
1964Բալզամինովի ամուսնությունըЖенитьба БальзаминоваՌաիսա Պեժյոնովա
1964Հեշտ կյանքЛёгкая жизньԳալյա
1966Սատանան թղթապանակովЧёрт с портфелемՄաշա Ֆեոդորովա
1967Պինդ ընկույզКрепкий орешекՌայա Օրեշկինա
1969Ամանորյա առևանգումНовогоднее похищениеկիթառահար
1971Մեկ ժամով ֆակիրФакир на часՏատյանա Միրոնովա
1975Աու-ուАу-у!Սենյայի կինը
1976ԱնչափահասներըНесовершеннолетниеԱլկայի մայրը
1976Երկուշաբթին ծանր օր էТрудный день — понедельникՎալենտինա Եվգենևնա
1981Բոլորին հայտնի գաղտնիքըТайна, известная всемտիկին Սալամանդրա
1981Վաճառված ծիծաղըПроданный смехԷմմա Ռիկերտ
1982Ամուսնացած ամուրինЖенатый холостякՎալենտինա Զայցևա
1986Աշխարհի վերջն` հաջորդող սիմպոզիումովКонец света с последующим симпозиумомՕդրի Վուդ
1990Գիշանգղները ճանապարհներինСтервятники на дорогахՄարգարիտա
2004Հրաշագեղ հովիտըЧудная долинаԱյշա
2005Անսպասելի ուրախությունНечаянная радостьՄարիա Իվանովնա
2008ԱվանПосёлокԱլևտինա

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://web.archive.org/web/20110708062130/http://russianfilm.blogspot.com/2008/04/cult-actress-nadezhda-rumyantseva.html
  2. http://kremlin.ru/acts/bank/17808
  3. President's decree from December 3, 1991 on the Official Internet Portal of Juridical Information (pravo.gov.ru)
  4. Nadezhda Rumyantseva on the Life Line Արխիվացված 2016-11-29 Wayback Machine talk show by Russia-K, 2006
  5. Devchata in the KM.RU Encyclopedia
  6. Энциклопедия ТВ. Фильм «Девчата» (1961). «Вокруг ТВ» // vokrug.tv
  7. Екатерина Голдовская. «Девчата»: Как Сибирь в Ялте снимали. Журнал «7 дней» (№ 28, 2010 год) // 7days.ru
  8. The Queen of Gas Station in the KM.RU Encyclopedia
  9. Villi Khshtoyan: Nadya Always Played Herself interview for Vechernyaya Moskva, April 8, 2014 (in Russian)
  10. Celebrity Tombs
  11. «Указ Президента Российской Федерации от 31 января 2002 года № 116 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ռումյանցևա» հոդվածին։