Jump to content

Բաստեր Քիթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստեր Քիթոն
Buster Keaton
Ծնվել էՀոկտեմբերի 4 1895
ԾննդավայրՊիկուեյ
Մահացել էՓետրվարի 1, 1966
Մահվան վայրՀոլիվուդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ
ԱմուսինՆատալի Թոլմաջ և Էլեոնոր Քիթոն
Պարգևներ
IMDbID 0000036
busterkeaton.com

Բաստեր Քիթոն (անգլ.՝ Buster Keaton, իսկական անունը՝ Ջոզեֆ Ֆրենսիս, հոկտեմբերի 4, 1895(1895-10-04)[1][3][4][…], Piqua, Ուուդսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[2] - փետրվարի 1, 1966(1966-02-01)[1][2][3][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի կատակերգակ դերասան և կինոռեժիսոր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 21-րդն է, համր կինոյի ժամանակաշրջանի ճանաչված դերասաններից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստեր Քիթոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 4-ին Պիկուեյում (Կանադա)։ Ծագումով իռլանդացի և շոտլանդացի ծնողների հետ, երեք տարեկան հասակից ակրոբատիկ համարներով հանդես է եկել մյուզիք-հոլլերում։ 1917 թվականին Նյու Յորքում հանդիպում է հայտնի կոմիկ Ռոսկո Արբյուկլին, որը նրան առաջարկում է միասին հանդես գալ Ջոզեֆ Շենկի արտադրած ֆիլմերում։ Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո նա զորակոչվում է բանակ և Ֆրանսիայում մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին։ Նկարահանվել է կարճամետրաժ և լիամետրաժ համր և հնչուն ֆիլմերում, որոնցից են՝ Ջոզեֆ Շենկի «Անապատի հերոսը» (1917), Հերբերտ Բլեյկի «Էլեկտրական բնակարանը» (1922), Էդուարդ Սեջուիկի «Օպերատորը» (1928), Մաք Սենթի «Ամաչկոտ երիտասարդը (1936), Ռոբերտ Թանսեի «Աստվածների քաղաքը» (1946), Բիլլի Ուայլդերի «Մթնշաղի ծառուղին» (1950) Սեմյուել Բեկետի «Ֆիլմ» (1964), Չարլզ Չապլինի «Բեմեզրի լույսերը» (1952), Մայքլ Անդերսոնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» (1956), Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), Մաքս Նոսեկի ֆչանսիական «Շանզ Էլիզեի արքան» (1934), Էդրիեն Բրունելի՝ անգլիական «Ներխուժողները» (1934), Ջերալդ Պոտերտոնի՝ կանադական «Երկաթուղայինը» (1964), Լուիջի Սկատինիի՝ իտալական «Երկու նավաստի և մեկ գեներալ» (1965)։ Համաշխարհային ճանաչում ունեն Քիթոնի «Երեք դարաշրջան», «Մեր հյուրընկալությունը» (երկուսն էլ՝ 1923 թվականին), «Շեռլոկ-կրտսեր», «Ծովագնացը» (երկուսն էլ՝ 1924 թվականին), «Գեներալ» (1926), «Հոլիվուդյան առևանգում» կատակերգական ֆիլմերը, որոնցում խաղում էր նաև գլխավոր դերերը։ Հեռանալով ԱՄՆ-ից Կիտոնը իր բախտը փորձում է նաև Եվրոպայում, սակայն ապարդյուն։ Մեկ տարի հոգեբուժարանում բուժվելուց հետո, նա «Մետրո-Գոլդվին-Մեյեր» կինոստուդիայում աշխատում է որպես սցենարիստ՝ մասնավորապես կատակերգական ֆիլմերի, միևնույն ժամանակ նկարահանվում է կարճամետրաժ ժապավեններում։ Նկարահանվել է նաև անգլիական հեռուստատեսությունում, ինչպես նաև եվրոպական կրկեսներում, մասնավորապես ֆրանսիական «Մեդրանոյում» (1952 և 1954): 1957 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Բաստեր Քիտոնի պատմությունը» (1957, ռեժիսոր՝ Սիդնեյ Շելդոմ)։ 1959 թվականին Քիթոնը պարգևատրվեց «Օսկար» հատուկ մրցանակով։

Քիթոնը հեղինակ է «Ֆարսի իմ հրաշալի աշխարհը» (1960) գրքի։

Բաստեր Քիթոնը մահացել է 1966 թվականին, Հոլիվուդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бастер Китон, Чарлз Самуэлс Мой удивительный мир фарса - Москва։ Радуга, 2002. - 366 с. - ISBN 5-05-005129-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստեր Քիթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448