Վասիլի Արդամատսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Արդամատսկի
Ծնվել էսեպտեմբերի 25 (հոկտեմբերի 8), 1911
ԾննդավայրԴուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 20, 1989(1989-02-20) (77 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍմոլենսկի պետական բժշկական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Վասիլի Արդամատսկի (ռուս.՝ Василий Иванович Ардаматский, սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 8), 1911, Դուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1989(1989-02-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, կինոսցենարիստ, հայրենասիրական թեմայով գրված պատմական, արկածային ստեղծագործությունների հեղինակ: ԽՄԿԿ անդամ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1949):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցչի ընտանիքում: Սովորել է Սմոլենսկի բժշկական ինստիտուտում: 1929 թվականից աշխատել է տեղական ռադիոթերթում: 1931-1932 թթ. Կարմիր բանակում ծառայելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և երեսուն տարի կյանքը կապել ռադիոլրագրությանը: Գեղարվեստական արձակի առաջին գիրքը՝ «Уменье видеть ночью» (1942), պատմվածքների ժողովածուն է: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից::

Վասիլի Արդամատսկու ակնարկների, պատմվածքների և վիպակների հիմնական թեման Հայրենական Մեծ պատերազմի տարիներին չեկիստների կատարած աշխատանքն է:[1]:

Վասիլի Արդամատսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սատուրնը» գրեթե չի երևում (վեպ), Ե., Հայպետհրատ, 1966, 751 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Մ. Թութխալյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]