Արկադի Ռայկին
| Ծնվել է | հոկտեմբերի 11 (24), 1911 |
|---|---|
| Ծննդավայր | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 17, 1987[2][3] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1935) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հրեա |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, կոնֆերանսիե, թատերական ռեժիսոր, կատակերգու, երգիծաբան, թատրոնի տնօրեն և Մնջախաղ |
| Ժանրեր | ռեպրիզա |
| Ամուսին(ներ) | Ruth Raykina-Ioffe? |
| Երեխա(ներ) | Կոնստանտին Ռայկին և Եկատերինա Ռայկինա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արկադի Իսաակովիչ Ռայկին (հոկտեմբերի 11 (24), 1911, Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17, 1987[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), էստրադայի խորհրդային արտիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։
1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը։ Աշխատել է Լենինգրադի Բանվոր երիտասարդության, Լենինյան կոմերիտմիության անվան թատրոններում, միաժամանակ ելույթներ ունեցել էստրադայում (էստրադայի արտիստների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1939 թվական)։ Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի (հիմնադիր 1939 թվականին) արտիստ, ապա գեղարվեստական ղեկավար Ռայկինը ընդլայնել է իր արվեստի արտահայտչամիջոցները, խորացրել սոցիալական սրությունը, երգիծանքը, կրքոտ մերկացնելով այն, ինչ խանգարում է նոր կյանքին։ Ներքին և արտաքին ակնթարթային վերամարմնավորման վարպետ Ռայկինը մեկ ներկայացման, բեմական մեկ մանրապատումի մեջ, որպես կանոն, կատարում է մի քանի դեր։ Նա հավասարապես տիրապետում է կոնֆերանսիեի, քնարական մենախոսության, մնջախաղի արվեստին։ Ռայկինի թատրոնի ներկայացումներից են՝ «Երկրի շուրջը 80 օրում» (1951), «Ծիծաղելը հանցանք չէ» (1953), «Տարվա եղանակները» (1956), «Սեր և երեք նարինջ» (1959), «Երկուսից մինչև հիսուն» (1961), «Լուսացույց» (1969), «Հատընտիր 73» (1973)։ 1957 թվականից հաճախ հանդես է գալիս արտասահմանում։ 1968 թվականին հյուրախաղերով եղել է Երևանում։ Ստացել է Լենինյան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Райкин Аркадий Исаакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ռայկին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 596)։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1987 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Լատվիայի հրեաներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս կատակերգուներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային հնչյունավորողներ
- Հրեա արվեստագետներ
- Ռուս հումորիստներ
- Ռուսաստանի հրեաներ
- Խորհրդային արվեստագետներ
- Անձինք նամականիշերի վրա