Մարիա Անիկանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Անիկանովա
Ծնվել էհունիսի 20, 1973(1973-06-20)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Մարիա Վիկտորովնա Անիկանովա (ռուս.՝ Мария Викторовна Аниканова, հունիսի 20, 1973(1973-06-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2014)։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» ակադեմիական թատրոնի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Անիկանովան ծնվել է 1973 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում[2], մարզիկների ընտանիքում։ Նրա տատն ու պապը եղել են խորհրդային հայտնի չմշկորդներ Իվան Անիկանովն ու Մարիա Անիկանովան, մայրը՝ Իրինա Լյուլյակովան, եղել է գեղասահորդուհի։ Մարիա Անիկանովայի հայրը՝ Վիկտոր Անիկանովը, եղել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի գեղասահքի հավաքականների մշտական բժիշկը 1971 թվականից։

Մարիա Անիկանովան մինչև տասնվեց տարեկանը լրջորեն զբաղվել է պարերով սառույցի վրա՝ նախ մարզվելով Տատյանա Տարասովայի խմբում Սամվել Գյոզալյանի հետ, ապա Գենադի Ակերմանի մոտ՝ Պյոտր Չեռնիշյովի հետ[3]։ Տասնվեց տարեկանում Մարիա Անիկանովան ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում (գեղասահք)[4]։

Կինոյում Մարիա Նիկանովան իր նորամուտը կատարել է տասնութ տարեկանում՝ նկարահանվելով Սերգեյ Սոլովյովի «Տուն աստղազարդ երկնքի ներքո» (ռուս.՝ «Дом под звёздным небом», 1991) ֆիլմում։

1995 թվականին Մարիա Անիկանովան ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ Նույն թվականին սկսել է աշխատել Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։

Դերասանուհին ճանաչման է արժանացել «Երկու ճակատագիր-2» և «Ամեն ինչ խառնվել է տանը» (ռուս.՝ «Всё смешалось в доме») հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո։ Նա նկարահանվել է նաև «Առանց անցյալի կինը» (ռուս.՝ «Женщина без прошлого», 2008) ֆիլմում՝ մարմնավորելով Ալեքսանդրային, ով ավտովթարի հետևանքով կորցրել է հիշողությունը և նորից է սկսել իր կյանքը։

2014 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով Մարիա Անիկանովային շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից մինչև 1995 թվականը Մարիա Անիկանովան ամուսնացած է եղել օլիմպիական երկակի չեմպիոն Եվգենի Պլատովի հետ (պարեր սառույցի վրա, Օքսանա Գրիշչուկի հետ)։

2003 թվականին Մարիա Անիկանովան ամուսնացել է Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի դերասան Անդրեյ Սիպինի հետ։ 2010 թվականին դերասանուհին դուստր է ունեցել, ում կոչել են Ագլայա։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – «Չորս տող սկսնակի համար» (ռուս.՝ «Четыре строчки для дебютантки»), Ժան Անույ – Կոլոմբա
  • 1997 – «Բալենու այգին», Անտոն Չեխով – Աննա
  • 1997 – «Крутой маршрут», Եվգենի Գինզբուրգ – Եկատերինա Շիրոկովա
  • 1997 – «Անոմալիա», Ալեքսանդր Գալին – Ժաննա Կալմիկովա
  • 1998 – «Աստղեր Վաղորդյան երկնքում», Ալեքսանդր Գալին – Մարիա
  • 2001 – «Балалайкин и К°», Միխայիլ Սալտիկով-Շչեդրին – Պոլինա
  • 2002 – «Սելեստինա», Նիկոլայ Կոլյադա – Մելիբեա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Տուն աստղազարդ երկնքի ներքո Дом под звёздным небом Նիկա
1992 ֆ Վաղը կամ միջուկային արքայադուստր[6] Завтра или ядерная принцесса Մայա
2000 ֆ Հովազ Пантера Մարիա
2001 ս Փարիզյան հնահավաք Парижский антиквар
2001 ֆ Փրկարարներ։ Խավարում Спасатели. Затмение
2002 ս Պատվո օրենսգիրք Кодекс чести
2002 ֆ Ճակատագրապաշտներ Фаталисты
2003 ֆ Համերաշխ ընտանիք Дружная семейка Անաստասիա
2004 ս Անդունդի բանալին Ключи от бездны Մարիա
2004 ֆ Ամուրիներ Холостяки
2004 ս Արծաթե հովտաշուշան-2 Ландыш серебристый 2 Լյուդմիլա
2005 ս Մարալի որս Охота на изюбря Վերա
2005 ս Երկու ճակատագիր-2 Две судьбы 2 Սվետլանա Յուսուպովա
2005 ս ՊԱԿ-ը սմոքինգով КГБ в смокинге Մարի
2006 ս Հանճարի որս Охота на гения Թամարա Սորոկինա
2006 ս Ամեն ինչ խառնվել է տանը Всё смешалось в доме Սվետլանա Բաժենովա
2008 ս Դատական սյունակ Судебная колонка Ինգա
2008 ֆ Տաք սառույց Жаркий лёд Աննա Բերկովսկայա
2008 ֆ Աննա Կարենինայի սերն ու մահը Любовь и смерть Карениной Анны Կիտի Շչերբացկայա
2008 ս Առանց անցյալի կինը Женщина без прошлого Ալեքսանդրա Կուզնեցովա
2008 ս Երկու ճակատագիր։ Նոր կյանք Две судьбы. Новая жизнь Սվետլանա Յուսուպովա
2008 ֆ Крутой маршрут Եկատերինա Շիրոկովա
2009 ս Եվս մեկ հնարավորություն Ещё один шанс Պոլինա Չերկասովա
2009 ֆ Երբ դեպի հարավ են թռչում կռունկները Когда на юг улетят журавли Իրինա Անատոլևնա Եգորովա
2012 ս Սպասողների ցանկ Лист ожидания Իրինա Ալենիչևա
2012 ս Տիկնիկներ Куклы Մարգարիտա
2013 ս Нюхач Յուլյա
2013 ֆ Երազելը վնասակար չէ Мечтать не вредно Սվետա
2014 ֆ Մարթայի գիծը Линия Марты Օլգա
2015 ս Нюхач 2 Յուլյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Аниканова Мария
  3. Мария Аниканова: «Не могу быть в одиночестве»
  4. «Мария Аниканова / Биография и фильмография». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  5. «УКАЗ Президента РФ от 20.04.2014 N 253 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  6. Այլ վերնագիր՝ «Վաղը։ Սեր արգելված գոտում» (ռուս.՝ «Завтра. Любовь в запретной зоне»)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]