Սամվել Գյոզալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Գյոզալյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`ice dancer և figure skating coach
Երկիր`Flag of Belarus.svg Բելառուս և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 12, 1970(1970-09-12) (49 տարեկան)
Ծննդավայր`Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Նատալյա Դուբովա և Տատյանա Տարասովա

Սամվել Գրիգորի Գյոզալյան[1] (սեպտեմբերի 12, 1970(1970-09-12), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղասահորդ, որ միջազգային մրցաշարերում ներկայացրել է Հայաստանը, Խորհրդային Միությունը, Բելառուսը, Գերմանիայի չեմպիոն (1997), բազմիցս դարձել է պարեր սառույցի վրա մարզաձևի միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր։ Բելառուսի միջազգային կարգի սպորտի վարպետ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Գյոզալյանն սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա մարզաձևով տասը տարեկան հասակում Օդեսայում, Սվետլանա և Բորիս Ռուբլյովների մոտ։ 1985 թվականին հրավիրվել է Տատյանա Տարասովայի խումբ, որտեղ հանդես է եկել Մարիա Անիկանովայի հետ[2]։ 1988 թվականին Տատյանա Տարասովան որոշել է ժամանակավորապես թողնել մարզչական գործունեությունը[3], ինչի պատճառով Մարիա Անիկանովան ու Սամվել Գյոզալյանը տեղափոխվել են Նատալյա Դուբովայի խումբ։ Դրանից կարճ ժամանակ անց Անիկանովան որոշել է ավարտել իր մարզական կարիերան, և Սամվել Գյոզալյանը սկսել է հանդես գալ Տատյանա Նավկայի հետ։

1991 թվականին Սամվել Գյոզալյանն ու Տատյանա Նավկան ընեգրկվել են ԽՍՀՄ հավաքականի կազմում, դարձել «Skate America» և «Nations Cup» միջազգային մրցաշարերի հաղթող։ ԽՍՀՄ անկումից հետո նրանք շարունակել են իրենց ելույթները Բելառուսի դրոշի ներքո և մի քանի տարվա ընթացքում մնացել Եվրոպայի ու աշխարհի առաջատար զույգերից մեկը պարեր սառույցի վրա մարզաձևում։ Նրանք ներկայացրել են Բելառուսը Լիլեհամերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում՝ գրավելով 11-րդ տեղը (1994)։ Նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը աշխարհի առաջնությունում (1994) և 4-րդ տեղը Դորտմունդում անցկացված Եվրոպայի առաջնությունում (1995), նվաճել արծաթե մեդալ «Skate Canada» (1993) և «NHK Trophy» (1994) միջազգային մրցաշարերում։

1995 թվականին՝ աշխարհի առաջնությունում յոթերորդ տեղն զբաղեցնելուց հետո, չնայած մարզական արդյունքները արագ բարելավվում էին, զույգը բաժանվել է բնավորությունների անհամապատասխանության պատճառով։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Սամվել Գյոզալյանը մարզվել է գերմանացի հայտնի մարզիչ Մարտին Սկոտնիցկու խմբում Գերմանիայում բնակվող ամերիկացի գեղասահորդուհի Ջենիֆեր Գուլսբիի հետ։ 1997 թվականին նրանք դարձել են Գերմանիայի չեմպիոն, սակայն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված դժվարությունների պատճառով չեն կարողացել մասնակցել միջազգային մրցաշարերի։

1997 թվականին Սամվել Գյոզալյանն սկսել է հանդես գալ Քսենյա Սմետանենկոյի հետ։ Ներկայացնելով Հայաստանը՝ նրանք հաղթել են «Զագրեբի ոսկե չմուշկ» արտոնագրված մրցաշարում և որակավորվել Նագանոյում անցկացվելի Օլիմպիական խաղերի համար։ Սակայն Օլիմպիական խաղերում զբաղեցրել են 24-րդ տեղը, և մրցաշրջանի ավարտից հետո որոշել են ավարտել իրենց մարզական կարիերան։

Հետագայում Սամվել Գյոզալյանն սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում[4][5]։ 2000-ական թվականների սկզբին Ալեքսանդր Ժուլինի խմբում աշխատել է Միացյալ Նահանգների առաջնության բրոնզե մեդալակիրներ (2001) Ջեսիկա Ժոզեֆի և Բրենդոն Ֆորսայթի հետ[6]։

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Սմետանենկոյի հետ, Հայաստան

Մրցաշար 1997-1998
Օլիմպիական խաղեր 24
Աշխարհի առաջնություն 27
Եվրոպայի առաջնություններ 20
«Զագրեբի ոսկե չմուշկ» 1

Ջենիֆեր Գուլսբիի հետ, Գերմանիա

Մրցաշար 1996-1997
Գերմանիայի առաջնություն 1

Տատյանա Նավկայի հետ, ԽՍՀՄ և Բելառուս

Մրցաշար/Մրցաշրջան 1991-1992 1992-1993 1993-1994 1994-1995
Ձմեռային օլիմպիական խաղեր 11
Աշխարհի առաջնություններ 9 5 7
Եվրոպայի առաջնություններ 9 10 4
Skate America 1
Skate Canada International 2
Nations Cup 1
NHK Trophy 7 4 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում ազգանունը սխալմամբ նշվում է Гезолян (Gezolian)։
  2. Мария Аниканова: «Не могу быть в одиночестве»
  3. Dyachkova Natalya։ «Мария Аниканова: «Не могу быть в одиночестве»» [Maria Anikanova: "I can't be single"]։ 7days.ru (Russian) 
  4. Kilgannon Corey (April 26, 2015)։ «Judge Robert Sweet, 92, Finds Balance on the Ice and the Bench»։ The New York Times 
  5. «2015 - 2016 Coach/Instructor Compliance»։ U.S. Figure Skating։ April 11, 2016։ էջ 107։ Արխիվացված օրիգինալից April 12, 2016-ին 
  6. United We Skate…(անգլ.) Արխիվացված է Հոկտեմբեր 19, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]