Քսենյա Սմետանենկո
Քսենյա Սմետանենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ռուս.՝ Ксения Сметаненко |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Ксения Гончар |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և սառցի վրա պարող |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 26, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քսենյա Սմետանենկո, ըստ ամուսնու՝ Գոնչար (ռուս.՝ Ксения Гончар (Сметаненко), մարտի 26, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), նախկին գեղասահորդուհի (պարային զույգեր), որը միջազգային մրցումներում ներկայացրել է Ռուսաստանը և Հայաստանը։ Սամվել Գյոզալյանի հետ 1997 թվականին դարձել է Զագրեբի Golden Spin մրցաշարի հաղթող և մասնակցել է 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը։ Կարիերայի սկզբում Ռուսաստանի դրոշի ներքո մրցել է Իգոր Լուկանինի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում Սմետանենկոն մրցել է Ռուսաստանի դրոշի ներքո։ Իգոր Լուկանինի հետ նա զբաղեցրել է երրորդ տեղը 1992 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում և տասներորդը՝ 1993 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում։ Նրանք երկու անգամ հանդես են եկել նաև Գերմանիայի առաջնությունում[2][3]։
1997 թվականին Սմետանենկոն միավորվեց Սամվել Գյոզալյանի հետ, և պարային զույգը սկսեց ներկայացնել Հայաստանը։ 1997 թվականին Կարլ Շեֆերի հուշամրցաշարում զբաղեցնելով վեցերորդ տեղը՝ նրանք Հայաստանի համար օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին։ Այնուհետև Սմետանենկո/Գյոզալյան զույգը ոսկե մեդալ նվաճեց 1997 թվականի Զագրեբի Golden Spin մրցաշարում[4] և զբաղեցրեց 20-րդ տեղը 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում[5]։ Նագանոյի 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նրանք զբաղեցրին 24-րդ տեղը[6][7]։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո զույգն ավարտեց կարիերան[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սմետանենկոն ծնվել է Մոսկվայում[9]։ Նա ամուսնացած է նախկին պրոֆեսիոնալ հոկեյիստ Սերգեյ Գոնչարի հետ, որն այժմ մարզչի օգնական է «Փիթսբուրգ Փինգուինս» ակումբում։ Նրանք ծանոթացել են 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[8][10]։ Զույգն ունի երկու դուստր՝ Նատալյան և Վիկտորյան։
Ընտանիքն այժմ բնակվում է Դալասում (ԱՄՆ)։ Քսենյան Big Dreams բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Քսենյան վաղ հասակում կորցրել է մորը, որը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից, այնուհետև ավտովթարի հետևանքով հաշմանդամ է դարձել մոտ ազգականներից մեկը։ Դժբախտ դեպքերի այդ շարքը աղջկան ստիպել է ուշադրություն դարձնել սահմանափակ հնարավորություններով որբ երեխաների դժբախտ վիճակին, և նա հիմնել է Big Dreams-ը[11]։
Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյոզալյանի հետ Հայաստանի դրոշի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային | |
---|---|
Իրադարձություն | 1997–98 թթ. |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 24-րդ |
Աշխարհի առաջնություն | 27-րդ |
Եվրոպայի առաջնություն | 20-րդ |
Զագրեբի Golden Spin մրցաշար | 1-ին |
Կարլ Շեֆերի հուշամրցաշար | 6-րդ |
Լուկանինի հետ Ռուսաստանի և Գերմանիայի դրոշի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային | ||||
---|---|---|---|---|
Իրադարձություն | 1991–92 թթ. | 1992–93 թթ. | 1995–96 թթ. | 1996–97 թթ. |
Աշխարհի պատանեկան առաջնություն | 10-րդ | |||
Ազգային | ||||
Ռուսաստանի պատանեկան առաջնություն | 3-րդ | |||
Գերմանիայի առաջնություն | 5-րդ | 4-րդ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sports-Reference.com
- ↑ German National Championships 1996. January 5 - 7, 1996, Berlin. Final Standings
- ↑ «The Figure Skating Corner: German Nationals 1997»։ web.archive.org։ 2011-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է 2022-02-17
- ↑ «The Figure Skating Corner: Golden Spin of Zagreb 1997»։ web.archive.org։ 2015-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-13-ին։ Վերցված է 2022-02-17
- ↑ EUROPEAN FIGURE SKATING CHAMPIONSHIPS 1990-1999. 1998, Milan, Italy
- ↑ «Skatabase-Olympic Games 1990's»։ web.archive.org։ 2008-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին։ Վերցված է 2022-02-17
- ↑ «Ksenya Smetanenko Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com»։ web.archive.org։ 2020-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-18-ին։ Վերցված է 2022-02-17
- ↑ 8,0 8,1 «Сергей ГОНЧАР: "Нас с супругой соединила Олимпиада в Нагано"»։ metallurg.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-02-17
- ↑ «Our Founders | Big Dreams Childrens' Foundation»։ web.archive.org։ 2014-03-11։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-11-ին։ Վերցված է 2022-02-17
- ↑ «Checking in with one of Russia’s greatest defensemen»։ Hooked On Hockey Magazine (en-US)։ 2013-03-11։ Վերցված է 2022-02-17
- ↑ «Our Founders»։ Big Dreams Children's Foundation (en-US)։ Վերցված է 2022-02-17
|