Պավել Արսենով
| Ծնվել է | հունվարի 5, 1936 |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 12, 1999 (63 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1962-1994 |
| Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
| Ամուսին | Valentina Malyavina? |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0037546 |
Պավել Հովհաննեսի Արսենով (հունվարի 5, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 1999, Մոսկվա, Ռուսաստան), հայ, խորհրդային դերասան և ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Արսենովը ծնվել է 1936 թվականի հունվարի 5-ին Թբիլիսիում։ Սովորել է Երկրաբանահետազոտական ինստիտուտում[2]։ 1963 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոց)[3]։ Մինչև սովորելն աշխատել է Գրուզիա-ֆիլմ, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1962 թվականից աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Եղել է «Լադիա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը՝ ստուդիայի կազմավորումից ի վեր[4]։
Հայֆիլմում նկարահանվել է մի շարք ֆիլմերում։
Վախճանվել է 1999 թվականի օգոստոսի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Շչերբինսկի գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1986 | Ճանապարհ դեպի քեզ | |
| 1983 | Գիսաստղ | Պավել Գևորգյան |
| 1967 | Եռանկյունի | Մկո |
| 1960 | Մեր թաղի ձայները | Հակոբ |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Զմրուխտե քաղաքի հրաշագործը |
| 1987 | Մանուշակագույն գունդը |
| 1984 | Հյուրն ապագայից |
| 1979 | Մի բաժանվեք սիրելիներից |
| 1978 | Բարև, գե՛տ |
| 1977 | Զգացմունքների խռովք |
| 1976 | Հալվայի համը |
| 1973 | Եվ այդժամ ես ասեցի ոչ |
| 1969 | Եղնիկ-թագավորը |
| 1967 | Օգնեք խեղդվողին |
| 1965 | Զարթոնք |
| 1963 | Երիտասարդություն |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ |
|---|---|
| 1987 | Մանուշակագույն գունդը |
| 1984 | Հյուրն ապագայից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «УКАЗ Президента РФ от 11.12.1996 N 1670». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Арсенов, Павел Оганезович. Большая биографическая энциклопедия. 2009.
- ↑ Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 30.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Арсенов Павел Оганесович». kino-teatr.ru. 2012 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊԱՎԵԼ ԱՐՍԵՆՈՎ
- Պավել Արսենովը Internet Movie Database-ում (անգլերեն)
- Կենսագրությունը «Гостья из будущего» ֆիլմի պաշտոնական կայքէջում (ռուսերեն)
- Պ.Արսենովի գերեզմանը
| ||||||
- Հունվարի 5 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1999 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Անձինք Թբիլիսիից
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- ԿՀՊԻ շրջանավարտներ
- Հայ դերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ ռեժիսորներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Ռուս դերասաններ
- Ռուս սցենարիստներ