Զգացմունքների խռովք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զգացմունքների խռովք
ռուս.՝ Смятение чувств
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Արսենով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներԵլենա Պրոկլովա, Իա Սավվինա, Ալեքսանդր Կալյագին և Տատյանա Դրուբիչ
ՕպերատորՄիխայիլ Յակովիչ
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն75 րոպե

«Զգացմունքների խռովք» (ռուս.՝ «Смятение чувств»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Պավել Արսենովը[1][2][3] 1977 թվականին[4][5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1978 թվականի հուլիսի 31-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյայի (Սերգեյ Նագորնի) և Նադյայի (Ելենա Պրոկլովա) միջև փոխհարաբերությունները հեշտ չեն։ Նադյան ավարտում է դպրոցը Վոլոդյայից մեկ տարի առաջ և մեկնում է Լենինգրադ՝ սովորելու բժշկական ինստիտուտում։ Մեկ տարի անց նա գալիս է տուն և ասում Վոլոդյային, որ սիրում է ամուսնացած տղամարդու։ Վոլոդյան դժվար է տանում բաժանումը, իրեն սիրահարված Մաշային (Տատյանա Դրուբիչ) խոստովանում է, որ «կար աշխարհի ներդաշնակության զգացում, հիմա այն չկա»։ Բայց Վոլոդյան ցանկալի հյուր է Նադյայի տանը, նրան շատ է սիրում Նադյայի մայրը՝ Նինա Դմիտրիևնան (Իա Սավվինա), որն ամեն ինչի հանդեպ պահանջկոտ կին է։ Երբ Նինա Դմիտրիևնան ծանր հիվանդանում է, Վոլոդյան սկսում է օգնել նրան տնային տնտեսությունում։ Դա փոքր-ինչ մտերմացնում է նրանց։ Վոլոդյան ծանուցագիր է ստանում զինկոմիսարիատից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Պրոկլովա – Նադյա, ուսանողուհի
  • Սերգեյ Նագորնի – Վոլոդյա, ավագ դպրոցի աշակերտ (հնչյունավորել է Ալեքսանդր Ժիլցովը)
  • Իա ՍավվինաՆինա Դմիտրիևնա, Նադյայի մայրը
  • Ալեքսանդր Կալյագին – Վիկտոր Սեմյոնովիչ, Նադյայի հայրը
  • Նինա Մագեր – Վոլոդյայի մայրը
  • Արինա Ալեյնիկովա – ուսուցիչ քննության ժամանակ
  • Տատյանա ԴրուբիչՄաշա, Վոլոդյայի համադասարանցին
  • Անդրեյ Յարոսլավցև – Անդրեյ Կոշելև, Վոլոդյայի համադասարանցին
  • Վերոնիկա Իզոտովա – Կատյա Վելյամինովա, Վոլոդյայի համադասարանցին
  • Նիկոլայ Կոնստանտինով – Օլեգ Սերգեև, Վոլոդյայի համադասարանցին
  • Լուչանա Բաբիչկովա – ուսմասվար քննության ժամանակ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պավել Արսենով
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Անֆիլովա
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 - XI համամիութենական կինոփառատոն Երևանում - «Երեխաների և պատանիների համար ֆիլմերի բաժնում» ժյուրիի մրցանակ լավագույն սցենարի համար Ալեքսանդր Վոլոդինին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Берегите женщин»: как сложились судьбы актёров любимой музыкальной комедии 80-х». Домашний очаг.
  2. «Кинотеатр «Молодежный» покажет фильм «Смятение чувств»». ryazansky.mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Ретроспективу фильмов по пьесам Александра Володина покажут в Москве». riamo.ru.
  4. «Смятение чувств, 1977». Кинопоиск.
  5. «Smyatenie chuvstv (1978) - IMDb» – via www.imdb.com.
  6. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с. 83.