Նիկոլայ Սեմաշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Սեմաշկո
ռուս.՝ Николай Александрович Семашко
No-nb bldsa 1c115.jpg
Ծնվել էսեպտեմբերի 8 (20), 1874
ԾննդավայրQ16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1949(1949-05-18)[1][2] (74 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Զբաղեցրած պաշտոններCouncil of People's Commissars of the Soviet Union?
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Nikolai Semashko Վիքիպահեստում

Սեմաշկո Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1874-1949), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից, ԽՍՀՄ բժշկական (1944 թ.) և ՌԽՖՍՀ մանկավարժական (1945 թ.) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (1891-1895 թթ.1895 թվականին, հեղափոխական շարժմանը մասնակցելու համար ձերբակալվել և աքսորվել է։ Ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901 թ.

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Սեմաշկո Ալեքսանդրովիչ

Մինչև 1904 թվականը, որպես բժիշկ, աշխատել է Օրյոլի և Սամարայի նահանգներում։ 1904 թվականից աշխատել է ՌԱԴԲԿ Նիժնի Նովգորոդի կոմիտեում, 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ եղել է Սորմովոյի գործարանի գործադուլի կազմակերպիչներից, որի համար վերստին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է՛ Շվեյցարիա (Ժնև), որտեղ առաջին անգամ հանդիպել է Լենինին։ 1907 թվականի Սեմաշկոն Ժնևի բոլշեիկյան կազմակերպությունից մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարդի կոնգրեսի աշխատանքներին։ 1908 թվականին բոլշևիկյան արտասահմանյան կենտրոնի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1910 թվականը եղել է ՌՍԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի քարտուղարը, մասնակցել Լոնժյումոյի կուսակցական դպրոցի գործունեությանը (1911 թ.1912 թվականին Պրագայում կայացած ՌՍԴԲԿ VI համառուսաստանյան կոնֆերանսում Սեմաշկոն հանդես է եկել բանվորների ապահովագրության հարցի մասին զեկուցումով, նրա կազմած բանաձևի նախագիծը խմբագրել է Լենինը և ընդունվել կոնֆերանսում։ 1913 թվականին Սերբիայում և Բուլղարիայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական շարժմանը։ 19141918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ներկալվել է։ 1917 թվականի սեպտեմբերին վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել Պյատնիցկիի շրջանային վարչության նախագահ։ Եղել է ՌՍԴԲԿ VI համագումարի պատգամավոր, մասնակցել Մոսկվայի հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը, կազմակերպել նրա մասնակիցների բժշկական օգնության գործը։ Սեմաշկոն 1918—1930 թվականներին եղել է ՌՍՖՄՀ առողջապահության առաջին ժողկոմը։ 1921 -1949 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի (1930 թվականից՝ Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի) սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, վարիչ։ 1930 —1936 թվականներին միաժամանակ աշխատել է Համամիութենական ԿԳԿ-ում, եղել նրա նախագահության անդամ, մանկական հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Семашко Николай Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. SNAC — 2010.