Պոլիկլինիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիկլինիկա Սլովակիայի Կոշիցե քաղաքում

Պոլիկլինիկա (պոլի (հին հունարեն՝ πόλι - բազմաթիվ) և կլինիկա (κλινική, բուժել) բառարմատներից), բուժական կանխարգելիչ հիմնարկություն, որը արտահիվանդանոցային բժշկական մասնագիտական օգնություն է ցույց տալիս բնակչությանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկային հիմնարկները միավորված են հիվանդանոցների հետ, սակայն կան նաև ինքնուրույն պոլիկլինիկաներ։ Բոլոր պոլիկլինիկաներն ունեն կաբինետներ, ուր հիվանդներին ընդունում են մասնագետ բժիշկները՝ հիմնական բժշկական մասնագիտությունների գծով, ռենտգենաբանության և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիա և այլն։

Պոլիկլինիկան կատարում է նաև կանխարգելիչ աշխատանքներ, արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների պարբերաբար զննումներ, նպատակային զննումներ հիվանդությունների (քաղցկեղ, տուբերկուլոզ, շաքարախտ), նախնական ձևերի հայտնաբերման նպատակով, կանխարգելիչ պատվաստումներ, բնակչության տարբեր խմբերի դիսպանսերացում են։ Ծառայությունն իրականացվում է ըստ բնակավայրի և աշխատավայրի։ Կան երեխաների համար, ինչպես նաև հատուկ բժշկական հիմնարկություններին կից առանձին Պոլիկլինիկաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 354 CC-BY-SA-icon-80x15.png