Բելլա Ախմադուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Բելլա Ախմադուլինա
Белла Әхәт кызы Әхмәдуллина և Bella Əxət qızı Əxmədullina
Bella Akhmadulina.jpg
Ծնվել է ապրիլի 10, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2]
Ծննդավայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Վախճանվել է նոյեմբերի 29, 2010({{padleft:2010|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:29|2|0}})[4][2] (73 տարեկանում)
Վախճանի վայր Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, գրող և դրամատուրգ
Լեզու ռուսերեն[5]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրեր Լիրիկա
Անդամակցություն International PEN
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ, Պուշկինի մրցանակ, «Հայրենիքին վաստակների համար» II աստիքանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ամուսին Եվգենի Եվտուշենկո, Յուրի Նագիբին և Էլդար Կուլիև
Bella Akhmadulina Վիքիպահեստում

Բելլա (Իզաբելլա) Ախատովնա Ախմադուլինա (թաթ.՝ Белла Әхәт кызы Әхмәдуллина, Bella Əxət qızı Əxmədullina, ապրիլի 10, 1937[1][2], Մոսկվա[3] - նոյեմբերի 29, 2010[4][2], Պերեդելկինո), ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խոշորագույն քնարերգուներից մեկը։ Ռուս գրողների միության, Ռուսական ՊԵՆ-կենտրոնի գործկոմի, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի ընկերության անդամ։ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Ախմադուլինան ծնվել է 1937 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ ազգությամբ թաթար Ախատ Վալեևիչ Ախմադուլինը (1902-1979), եղել է կոմերիտական և կուսակցական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գվարդիայի մայոր, 31-րդ հակաօդային հրետանային առանձին դիվիզիայի քաղաքական հարցերով նախագահի տեղակալ, հետագայում՝ ԽՍՀՄ պետական մաքսային կոմիտեի պատասխանատու աշխատող (աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ)։ Մայրը՝ Նադեժդա Մակարովնա Լազարևան, որպես թարգմանչուհի աշխատել է պետանվտանգության մարմիններում, հեղափոխական Ալեքսանդր Ստոպանիի մոր զարմուհին էր։

Բելլան բանաստեղծություններ սկսել է գրել դեռ դպրոցական տարիքից, իր ոճը, ըստ գրականագետ Դմիտրի Բիկովի, «գտել է 15 տարեկանում»։ Նրա բանաստեղծական ձիրքն առաջինը նկատել է Պավել Անտոկոլսկին[6]։

1957 թվականին քննադատության է ենթարկվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որն ավարտել է 1960 թվականին։ Ինստիտուտից հեռացվել է Բորիս Պաստեռնակի հետապնդմանը չմիանալու պատճառով (պաշտոնապես՝ մարքսիզմ-լենինիզմի քննությունը չհանձնելու համար[7]), հետո վերականգնվել է[8]։

1959 թվականին՝ 22 տարեկան հասակում, Ախմադուլինան գրել է իր ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Իմ փողոցով արդեն քանի տարի․․․» (ռուս.՝ «По улице моей который год…»)[9]։ 1975 թվականին կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևն այդ բանաստեղծության համար գրել է երաժշտություն, և ռոմանսն Ալլա Պուգաչովայի կատարմամբ հնչել է Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում։

1964 թվականին Վասիլի Շուկշինի «Ապրում է այդպիսի պատանի» ֆիլմում նկարահանվել է լրագրողի դերում։ Ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի»։ 1970 թվականին Ախմադուլինան էկրաններին է հայտնվել «Սպորտ, սպորտ, սպորտ» ֆիլմով։

Բանաստեղությունների առաջին՝ «Լար» ժողովածուն, լույս է տեսել 1962 թվականին։ Դրան հաջորդել են «Սարսուռ» (1968), «Երաժշտության դասեր» (1970), «Բանաստեղծություններ» (1975), «Ձյունամրրիկ» (1977), «Մոմ» (1977), «Գաղտնիք» (1983), «Այգի» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1989) բանաստեղծական ժողովածուները։ Ախմադուլինայի պոեզիային բնորոշ են լարված քնարականությունը, ձևերի նրբաճաշակությունը, անցյալի բանաստեղծական ավանդույթների բացահայտ դիմելը։

1970-ական թվականներին բանաստեղծուհին այցելել է Վրաստան, այդ երկիրը կարևոր տեղ էր զբաղեցնում նրա ստեղծագործություններում։ Ախմադուլինան թարգմանել է Նիկոլոզ Բարաթաշվիլիի, Գալակտիոն Տաբիձեի, Իրակլի Աբաշիձե և վրացի այլ հեղինակների ստեղծագործությունները։

Բելլա Ախմադուլինան ելույթի ժամանակ

1979 թվականին Ախմադուլինան մասնակցել է «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Ախմադուլինան մեկ անգամ չէ, որ արտահայտվել է խորհրդային այլախոհների՝ Անդրեյ Սախարովի, Լև Կոպելևի, Գեորգի Վլադիմովի, Վլադիմիր Վոյնովիչի պաշտպանությամբ։ Նրա այդ հայտարարությունները տպագրվել են «Նյու Յորք Թայմս» թերթում, բազմիցս հեռարձակվել «Ազատություն» ռադիոյով և «Ամերիկայի ձայնով»[8]։

Մասնակցել է բանաստեղծական բազմաթիվ համաշխարհային փառատոնների, այդ թվում նաև Կուալա Լումպուրում կայացած Պոեզիայի միջազգային տոնին (1988)[10]։

1993 թվականին ստորագրել է «Քառասուներկուսի նամակը», իսկ 2001 թվականին՝ НТВ հեռուստաալիքի աջակցության գրությունը[11]։

Ախմադուլինայի գրչին են պատկանում ժամանակակից բանաստեղծների մասին հուշերը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի և Միխայիլ Լերմոնտովի մասին էսսեները։

Բելլա Ախմադուլինան իր կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր, գործնականում ոչինչ չէր տեսնում և քայլում էր խարխափելով[12]։

Բելլա Ախմադուլինան մահացել է 2010 թվականի նոյեմբերի 29-ին շտապ օգնության մեքենայի մեջ, 74 տարեկան հասակում։ Ըստ բաստեղծուհու ամուսնու՝ Բորիս Մեսսերերի՝ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով[13]։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես ցավակցություն է հայտնել բանաստեղծուհու ընտանիքի անդամներին և հարազատներին[14]։

Բելլա Ախմադուլինայի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը[15]։ Նույն օրը նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1958 թվականներին Ախմադուլինան եղել է Եվգենի Եվտուշենկոյի առաջին կինը[6], 1959 թվականից մինչև 1968 թվականի նոյեմբերի 1-ը[17]՝ Յուրի Նագիբինի հինգերորդ կինը[6][17][18]։ Այդ ամուսնությունը, ըստ Նագիբինի կողմից տպագրված «Օրագրի» և Վասիլի Ակսյոնովի «Գաղտնի տանջանք» արձակ հուշագրության, կործանվեց բանաստեղծուհու համարձակ սեռական փորձերի պատճառով[19][20]։ 1968 թվականին, բաժանվելով Նագիբինից, Ախմադուլինան իր մոտ դաստիարակության վերցրեց որդեգրած դստերը՝ Աննային[21]։

Բալկար բանաստեղծ Կայսըն Կուլիևի որդուց՝ Էլդար Կուլիևից (1951-2017), 1973 թվականին Ախմադուլինան աղջիկ է ունեցել՝ Ելիզավետային։

1974 թվականին չորրորդ և վերջին անգամ ամուսնացել է թատերական նկարիչ Բորիս Մեսսերերի հետ, իսկ երեխաներին թողել է մոր և տնային աշխատողի մոտ։

Եվգենի Եվտուշենկոյից բաժանվելուց անմիջապես հետո մոտ մեկ տարի ամուսնացած է եղել Անդրեյ Վոզնեսենսկու հետ։

Ավագ դուստրը՝ Աննան, ավարտել է Մոսկվայի պետական պոլիգրաֆիական համալսարանը, որպես նկարազարդող ձևավորում է գրքեր։ Մյուս դուստրը՝ Ելիզավետան, մոր նման ավարտել է Գրականության ինստիտուտը։

Կյանքի վերջին տարիներին ամուսնու հետ ապրել է Պերեդելկինոյում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Քնարերգությունն Ախմադուլինայի համար ինքնաբացահայտում է, հեղինակի ներաշխարհի հանդիպումը նոր աշխարհի (ձայնագրիչ, ինքնաթիռ, լուսացույց) և ավանդական (մոմ, ընկերոջ տուն) առարկաների հետ։ Նրա քնարերգության համար ամեն ինչ, նույնիսկ ամենաչնչին մանրուքը, կարող է ծառայել որպես խթան, թև տալ հանդուգն պատկերներ, երևակայական, արտաժամանակային իրադարձություններ ծնող համարձակ երևակայությանը, ամեն ինչ կարող է դառնալ ոգեշունչ, խորհրդանշական, ինչպես բնական ցանկացած երևույթ («Հեքիաթ անձրևի մասին», 1964)։ Ախմադուլինան ընդլայնում է իր բառապաշարը և շարահյուսությունը՝ դիմելով խոսքի հնամենի տարրերին, որոնք նա հյուսում է ժամանակակից խոսակցական լեզվին։ Առանձին բառերի օտարացած օգտագործումը համատեքստում վերադարձնում է նրանց սկզբնական իմաստը։ Ախմադուլինայի բանաստեղծությունների ռիթմը որոշում է ոչ թե ստատիկան, այլ շարժումը։ Սկզբում Ախմադուլինայի բանաստեղծություններում անսովորի մասնաբաժինն այդ ժամանակվա ռուսերեն բանաստեղծությունների մեծ մասի համեմատությամբ հսկայական էր, բայց հետո նրա քնարերգությունը դարձավ ավելի պարզ, էպիկական։ Aquote2.png


Գրականագետ Ի․ Սնեգովայան, որ ներկա էր 2008 թվականին Ախմադուլինայի մասնակցությամբ տեղի ունեցող Ախմատովայի երեկոյին, ընդգծում է Ռեպինոյին և Կոմարովոյին նվիրված բանաստեղությունները, որոնք գրվել են հենց այդ վայրերում։ Անցած ժամանակների զգացողությունը, հին ամառանոցների պատկերի հմայքը և դրանց բնակիչների ճակատագրի մասին մտածմունքները կազմում են այդ ստեղծագործությունների բովանդակությունը։ «Նրա ներկայությունն Ախմատովայի երեկոյին այնքան տեղին էր և ունկնդիրների համար ուրախալի։ Ռուսական ժամանակակից քնարերգության հրաշալի տիկինն իր նրբաճաշակ տեսքով և ոճով շարունակում է դասական ավանդույթները, և Աննա Ախմատովային հասցեագրված նրա բանաստեղծություններում ապրում է հիացմունքն ու հակասությունը, առանց որի չկա շարունակականություն»[22]։

Իոսիֆ Բրոդսկին Ախմադուլինային անվանել է «ռուսական քնարերգության մեջ լերմոնտով-պաստերնակյան գծի անառարկելի ժառանգորդ»[8]։

Դմիտրի Բիկովը նշում է, որ Ախմադուլինայի քնարերգության համընդհանուր և գիտակցական ողողվածությունը նման է նկարչության մեջ իմպրեսիոնիզմին։ Ընդգծում է, որ ասոցիատիվ քայլերի բարդացված լաբիրինթոսներով դժվար հիշելի բանաստեղծություններն այնուամենայնիվ ընթերցողի մոտ թողնում են «ամբողջական և գեղեցիկ, անշահախնդիր պատկերի զգացողություն՝ զուգակցելով արժանապատվությունն ամոթխածության հետ, կյանքի իմացությունը՝ անօգնականության հետ, ընկճվածությունը՝ հաղթականության հետ»։ Ախմադուլինայի ստեղծագործության համընդգրկող թեման, նշում է գրականագետը, ամոթ էր, որն «ուղեկցել է նրան ամբողջ կյանքում և թելադրել այն չկարգավորված, չափազանց բուռն կյանքը, որպիսին նա անցկացնում էր»։ Այս գերիշխող թեման, ենթադրում է Բիկովը, հայտնում է «ստեղծագործական կամքի այդ նույն անկատարությունը, որը նրան երբեմն ստիպում է բանաստեղծությունները ձգձգել նշանակված սահմանից այն կողմ, սկսել ավելորդ հարաբերություններ, խմել անպետք մարդկանց հետ»։ Ըստ կենսագրի՝ Ախմադուլինան իրեն ներհատուկ տանջալից հանցավորությամբ և ծանր ինքնադատապարտմամբ շարունակում է Բորիս Պաստեռնակի բանաստեղծական ավանդույթները․ երկու քնարերգուներն էլ և՛ կյանքում, և՛ բանաստեղծություններում հասնում էին վերամբարձության, փքունության, երկարաբանության, քաղաքավարության, ամոթխածության․ այս որակները, շրջապատին հիացնելով առօրյա կյանքում, «մարդկային գծերն էին անմարդկայնության մեջ, մի կում ջերմությունը սառցե աշխարհում»[23]։

2013 թվականի փետրվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ծնողական առաջին համագումարում, կարգադրեց Ախմադուլինայի բանաստեղծությունները ներառել գրականության դպրոցական պարտադիր ծրագրում[24]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լար» (Մ., Խորհրդային գրող, 1962)
  • «Սարսուռ» (Ֆրանկֆուրտ, 1968)
  • «Երաժշտության դասեր» (1969)
  • «Բանաստեղծություններ» (1975)
  • «Մոմ» (1977)
  • «Երազներ Վրաստանի մասին» (1977, 1979)
  • «Ձյունամրրիկ» (1977)
  • «Մետրոպոլ» ալմանախ (1980)
  • «Գաղտնիք» (1983)
  • «Այգի» (1987)
  • «Բանաստեղծություն» (1988)
  • «Ընտրյալ» (1988)
  • «Բանաստեղծություններ» (1988)
  • «Ափ» (1991)
  • «Արկղիկը և բանալին» (1994)
  • «Լռության աղմուկ» (Երուսաղեմ, 1995)
  • «Քարերի թմբաշարք» (1995)
  • «Самые мои стихи» (1995)
  • «Հրամայող ձայն» (1995)
  • «Մի անգամ դեկտեմբերին» (1996)
  • «Ապակե գնդի զննում» (1997)
  • «Բանաստեղծությունների ժողովածու 3 հատորով» (1997)
  • «Миг бытия» (1997)
  • «Անակնկալներ» (բանաստեղծություններ-օրագիր, 1996-1999)
  • «Եղևնու մոտ» (1999)
  • «Влечет меня старинный слог» (2000)
  • «Друзей моих прекрасные черты» (2000)
  • «Բանաստեղծություն։ Էսսե» (2000)
  • «Հայելի։ XX դար» (բանաստեղծություններ, պոեմներ, թարգմանություններ, պատմվածքներ, էսսե, ելույթներ, 2000)
  • «Озябший гиацинт» (2008)
  • «Կոճակը չինական բաժակում» (2009)
  • «Ընտրյալներ» (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե, թարգմանություններ, 2009)
  • «Ոչ մի բառ սիրո մասին» (2010)
  • «Անակնկալներ» (2010)

Բելլա Ախմադուլինան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, Ե., Հայաստան, 1968, 64 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Մետաքսե: Բովանդակություն՝ «Թանկ ժամանակդ...»; Թախանձանք; Մոմ; Ձմեռ; Լուսնոտներ; Փոքրիկ ինքնաթիռներ; Հրաժեշտ; Ուրիշ է; Բնանկար; Կեմերովո; Մթնշաղ; Աշուն; Երազ; Շոպենի մազուրկան; Մարտ; Համրություն; Գիշեր; «Վրաստանը երազում...»; Սարսուռ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – Մաքուր լճակներ
  • 1968 – Ստյուարդուհի

Բանաստեղծությունների օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 – Իլյիչի ուղեկալը
  • 1973 – Իմ ընկերներ… (կինոալմանախ)[25]
  • 1975 – Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ
  • 1976 – Ոչ փոխանցելի բանալի – հեղինակն ինքն է կարդում բանաստեղծությունները
  • 1978 – Ծառայողական սիրավեպ
    • «Սարսուռ» («Օ՜, իմ ամոթխած ընկեր»), կարդում է Սվետլանա Նեմոլյաևան
  • 1978 – Հնաձև կատակերգություն
  • 1984 – Եկել ու ասում եմ
    • «Բարձրանալ բեմ» («Եկել ու ասում եմ»), կատարում է Ալլա Պուգաչովան
  • 1984 – Դաժան սիրավեպ
    • «Ի վերջո ես կասեմ», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
    • «Սիրերգ սիրերգի մասին», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
    • «Ձյունանուշ», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
  • 1997 — «Исчерпана до дна пытливыми глазами» (հատված «Եկել ու ասում եմ» ստեղծագործությունից) – Սպասասրահ, կարդում է Իննա Ալեքսեևայի հերոսուհին

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայություններ համար» II աստիճանի շքանշան (օգոստոսի 11, 2007) – հայրենական գրականության զարգացման գործում ունեցած ակնառու ներդրումների և երկարատև ստեղծագործական գործունեության համար[26]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (ապրիլի 7, 1997) – պետությանը մատուցած ծառայությունների և հայրենական գրականության զարգացման գործում ունեցած ակնառու ներդրումների համար[27]։
  • Ռուսաստանի Դաշնության 2004 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 6, 2005) – հայրենական քնարերգության բարձր ավանդույթների շարունակման և զարգացման համար[28]
  • ՌԴ նախագահի 1998 թվականի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունվարի 12, 1999)[29]
  • Բուլատ Օկուջավայի անվան 2003 թվականի մրցանակ (փետրվարի 14, 2004)[30]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1984)
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1989)
  • «Դրոշակ» հիմնադրամի մրցանակի դափնեկիր (1993)
  • «Նոսսիդե» մրցանակի դափնեկիր (Իտալիա, 1994)
  • «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր (1994)
  • Ա․ Տեմֆերի հիմնադրամի Պուշկինի մրցանակի դափնեկիր (1994)
  • «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի մրցանակի դափնեկիր (2000)
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[31]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականի մայիսին, ի հիշատակ Ախմադուլինայի և նրա իտալական արմատները հաշվի առնելով, Բորիս Մեսսերերի նախաձեռնությամբ 18-35 տարեկան երիտասարդ բանաստեղծների համար սահմանվեց «Բելլա» ռուս-իտալական մրցանակը։ Մրցանակը շնորհվում է ռուսերեն կամ իտալերեն բանաստեղծության համար, ինչպես նաև «Ժամանակակից քնարերգության մասին գրական-քննադատական կամ կենսագրական էսսե» անվանակարգում։ Մրցանակաբաշխության եզակիությունը նրանում է, որ այն կարելի է ստանալ ոչ թե բանաստեղծությունների գրքի, այլ առանձին բանաստեղծության կամ բանաստեղծական երկի համար։ Մրցանակաբաշխությունն ունի 2 ժյուրի՝ ռուսական և իտալական։ Հաղթողի մրցանակը 3000 եվրո է։ Պարգևատրման արարողությունը անցկանցվում է Ռուսաստանում և Իտալիայում ամեն տարի ապրիլին՝ Ախմադուլինայի ծննդյան ամսին[32]։
  • Հուշարձան Տարուսա քաղաքում։ Բացվել է 2013 թվականի սեպտեմբերին[33]։
  • Հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2014 թվականի նոյեմբերին[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ахмадулина Белла Ахатовна, Ахмадулина Белла Ахатовна // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Ахмадулина Белла Ахатовна, Ахмадулина Белла Ахатовна // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 http://www.themoscowtimes.com/news/article/poet-bella-akhmadulina-dead/425283.html
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb13483412r Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Bella | Дмитрий Быков | Собеседник.ру»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-14 
  7. Борис Мессерер. Промельк Беллы «Знамя», 2011, № 9
  8. 8,0 8,1 8,2 Умерла Белла Ахмадулина — тонкий лирик и защитница диссидентов
  9. «По улице моей который год…» — Белла Ахмадулина
  10. Imbauan PPDKL (Pengucapan Puisi Dunia Kuala Lumpur) (1986—2002). Kuala Lumpur: DBP, 2004, p. 97-98
  11. Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ / newsru.com
  12. Поэтесса Белла Ахмадулина скончалась в возрасте 73 лет
  13. Умерла Белла Ахмадулина
  14. Соболезнования в связи со смертью Беллы Ахмадулиной. — 29 ноября 2010 года, 20:30
  15. Объявлены дата и место прощания с Беллой Ахмадулиной
  16. Белла Ахмадулина похоронена на Новодевичьем кладбище/«Российская газета»
  17. 17,0 17,1 17,2 «Тайна утраты личности | Номер 23 (2006) | Литературная Россия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-14 
  18. 18,0 18,1 Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз.
  19. Нагибин Ю. М. Дневник. М., «Книжный сад», 1996. С.138—141
  20. «Беллу Ахмадулину Юрий Нагибин выгнал из дома за лесбийский секс | Скандалы | Собеседник.ру»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-14 
  21. Собеседник. Ру: Анжелика Пахомова. История Беллы Ахмадулиной
  22. Ахматовский вечер. «Вести Курортного района», август 2008, № 33, с. 5
  23. «Bella | Дмитрий Быков | Собеседник.ру»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-19 
  24. «Вести.Ru: На первом Съезде родителей пообещали построить новое гражданское общество»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-13 
  25. http://www.kino-teatr.ru/kino/movie/sov/12103/annot/, http://www.youtube.com/watch?v=M-nGWEtivys, http://www.youtube.com/watch?v=NEi5dEg-1QY, http://www.youtube.com/watch?v=6ek7NGer54o, http://www.youtube.com/watch?v=0yrP82CgQJs
  26. Указ Российской Федерации от 11 августа 2007 года № 1067 «O награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Ахмадулиной И. А.»
  27. Указ Российской Федерации от 4 апреля 1997 года № 302 «O награждении орденом „За заслуги перед Отечеством“ III степени Ахмадулиной И. А.»
  28. Указ Президента Российской Федерации от 6 июня 2005 года № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации 2004 года»
  29. Указ Президента Российской Федерации от 12 января 1999 года № 93 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 1998 года»
  30. Указ Президента Российской Федерации от 14 февраля 2004 года № 200 «О присуждении премии имени Булата Окуджавы 2003 года»
  31. Состав РАХ
  32. Учреждена литературная премия в память о поэтессе Белле Ахмадулиной — Газета. Ru | Новости культуры
  33. 33,0 33,1 Возвращение в Тарусу


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]