Ալեքսանդր Ստոպանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սիարոֆանովիչ Ստոպանի
Stopani Alexander Mitrofanovich.jpg
Ալեքսանդր Ստոպանի, 1895 թվաքկան
Ծնվել է 1871(1871)
Ծննդավայր գյուղ Ուսալե
Մահացել է 1932(1932)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Կրթություն Դեմիդովոյի իրավաբանական լիցեյ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Ստոպանի Ալեքսանդր Սիարոֆանովիչ (հոկտեմբերի 21, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:21|2|0}}), Usolye-Sibirskoye, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 23, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կազանի համալսարանում և Յարոսլավլի իրավաբանական լիցեյում, եղել է խորհրդա-դեմոկրատական խմբակի անդամ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ, աշխատել «Հյուսիսային բանվորական միությունում»։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի (1903) հրավիրման կազմակերպական կոմիտեի անդամ, ՌՍԴԲԿ 2-րդ և 5-րդ համագումարների պատգամավոր։ Կուսակցական, հեղափոխական աշխատանք է կատարել Կոստրոմայում (1905-1907), Բաքվում (1908 թվականից), բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Հոկտեմբերյան օրերին աշխատել է Սմոլնիում՝ պարենահանձնաժողովում։ 1918-1920 թվականներին եղել է Աշխատանքի ժողկոմատի կոլեգիայի, Հյուսիս-Կովկասյան հեղկոմի անդամ, Աշխատանքի ժողկոմի և ՀԱՍԿխ-ի լիազորը Կովկասում։ 1921 - 1922 թվականներին՝ Կովկասյան աշխատանքային բանակի Ռազմհեղխորհրդի անդամ։ 1922 թվականից աշխատել է Աշխատանքի ժողկոմատում, միաժամանակ եղել է ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի անդամ, 1924-1929 թվականներին՝ ՌՍՖՍՀ դատախազ աշխատանքային գործերով։ 1930-1932 թվականին՝ հին բոլշևիկների համամիութենական ընկերության նախագահի տեղակալ։ Հեղափոխական շարժման պատմությանը, տնտեսական վիճակագրությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Стопани Александр Митрофанович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png