Իրակլի Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Իրակլի Աբաշիձե
վրաց.՝ ირაკლი ბესარიონის ძე აბაშიძე
| |
|---|---|
| Ծննդյան անուն |
վրաց.՝ ირაკლი აბაშიძე
|
| Ծնվել է | նոյեմբերի 10 (23), 1909 |
| Ծննդավայր | Խոնի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 14, 1992[1] (82 տարեկան) |
| Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | բանաստեղծ և քաղաքական գործիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
| Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Վրաստանի գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Իրակլի Աբաշիձե Վիքիդարանում | |
Իրակլի Վիսարիոնի Աբաշիձե (վրաց.՝ ირაკლი ბესარიონის ძე აბაშიძე , նոյեմբերի 10 (23), 1909, Խոնի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1992[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ, քաղաքական գործիչ, ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նոյեմբերի 10 (23)-ին, Քութայիսի նահանգի Խոնի գյուղում։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության նախագահ (1953-1967), Վրացական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, որը տպագրվել է 1928 թվականից։ «Նոր բանաստեղծություններ» (1938) ժողովածուն, «Ծաղկում է Գուրիան», «Որսորդների գիշերը», «Հնձի երգը» (1950-1951) բանաստեղծությունների շարքերը տոգորված են հայրենասիրությամբ, աշխարհը վերափոխող մարդու հույզերով։ Աբաշիձեի գրականագիտական քննադատական աշխատություններում արծարծվում են վրաց ժամանակակից գրականության զարգացման խնդիրները։ «Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով» շարքի համար արժանացել է Ռուսթավելու անվան մրցանակի (1966)։ «Գանգեսի ափին» բանաստեղծությունների ժողովածուի և հնդկական թեմաներով ստեղծած այլ երկերի համար արժանացել է Ջավահարլալ Ներուի անվան մրցանակի 1970-1971թվականների դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ Եղել է նաև ՍՍՀՄ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Մահացել է 1992 թվականի հունվարի 14-ին Թբիլիսիում։
Իրակլի Աբաշիձեն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություն, Ե., Հայպետհրատ, 1958, 152 էջ։ Բովանդակությունը՝ Ընկեր Ջու Դե-ին; Մորիս Թերեզը ամբիոնի վրա; Դոլորես Իբարուրի; Խաղաղություն; Դարիալգեսի մոտ; Այսօր դեպի Սամգորի; Ինչ օտար տեղ էլ գնար վրացին; Ստալիգրադ; Երգ բերքին; Երգ մեծ բերքի մասին; Գրեմին հնձի ժամանակ։ Ռուս. թարգմ.՝ Պարույր Սևակ, Վաղարշակ Նորենց։
- Պաղեստին, Պաղեստին; Ռուսթավելու հետքերով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1966, 39 էջ։ Բովանդակությունը՝ Այստեղ ես դու; Ո՞վ գիտե, ինչպես Վարձիան հիմա սպասում է ինձ; Ձայն խաչի վանքի պատի մոտ; Ձայն Խաչի վանքում; Ձայն Ձիթենու վանքում; Ձայն զանգակատան մոտ; Ձայն սպիտակ խցում; Ձայն խորանի մոտ; Ձայն Խաչի վանքի կիսամութի մեջ; Անծանոթ մակագրություն Պաղեստինի վրացական մագաղաթի վրա։ Վրացերենից թարգմ.՝ Հովհաննես Կարայան։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Աբաշիձե» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Աբաշիձե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։ |
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 1992 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Վրացի գրականագետներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Վրացի գիտնականներ
- Վրացի թարգմանիչներ