Էլդար Կուլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլդար Կուլիև
Բնօրինակ անունԿուլիև Էլդար Թոֆիկ օղլի
Ծնվել էհունվարի 18, 1941(1941-01-18)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էապրիլի 16, 2021(2021-04-16)[1] (80 տարեկան)
Բաքու, Ադրբեջան[2]
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1966)
ԱնդամակցությունԱդրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Անկախություն» շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ Honorary Diploma of President of Azerbaijan Republic և “Gizil Chinar” International Award
 Eldar Guliyev Վիքիպահեստում

Կուլիև Էլդար Թոֆիկ օղլի (ադրբ.՝ Quliyev Eldar Tofiq oğlu, հունվարի 18, 1941(1941-01-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2021(2021-04-16)[1], Բաքու, Ադրբեջան[2]), ադրբեջանցի սցենարիստ և ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1978), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1982), "Դեբյուտ" ստուդիայի առաջին գեղարվեստական ղեկավար, Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի կինոյի բաժնի պրոֆեսոր[3][4];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդար Կուլիևը ծնվել է 1941 թվականի հունվարի 18-ին Բաքվում։ 1960-1966 թվականներին սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում, Սերգեյ Գերասիմովի դասարանում։ 1967 թվականից աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Հարավային քաղաքում» կինոնկարն է (1969)։ Այս ֆիլմով նա հիմնել է նոր փուլի հիմքը ադրբեջանական կինոյում։ Այնուհետև նրա սցենարներով նկարահանվեցին «Ուրախություն» (1977), «Նիզամի» (1982), «Գյումուշգյոլի լեգենդը» (1984), «Պտտահողմ» (1986), «Երեկ, այսօր և ...» (1989), «Մեր Նեսիբե խանում» (1991), «Ժամանակի մասին» (1991), «Ինչ հրաշալի աշխարհ է» (1999), «Մոռացված հերոս» (2005)։ Էլդար Կուլիևի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Սամեդ Վուրղուն» (1966), «Հարավային քաղաքում» (1969), «Աբշերոնի ռիթմերը» (1970), «Ամենակարևոր հարցազրույց» (1971), «Ապրե՛ք, աղջիկներ» (1972), «Սիրտ... սիրտ...» (1976), «Բաբեկ» (1979), «Էլեգիա» (1997) և մի շարք այլ կինոնկարներում[5]։

1997 թվականից դասավանդել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում (2005 թվականից պրոֆեսոր)։ Արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի[6][7]։

Կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիևի որդին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Xalq artisti Eldar Quliyev vəfat etdi - VİDEO (ադրբ.) — 2021.
  2. 2,0 2,1 2,2 Eldar Quliyev vəfat etdi (ադրբ.) — 2021.
  3. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
  4. www.anl.az
  5. Կուլիև Էլդար Թոֆիկ օղլի
  6. «azerbaijanfilm». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  7. Eldar Quliyev