Գալակտիոն Տաբիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալակտիոն Տաբիձե
վրաց.՝ გალაკტიონ ტაბიძე
Ծնվել էնոյեմբերի 5 (17), 1891
ԾննդավայրՃկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 17, 1959(1959-03-17)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի հոգևոր ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱմուսինՕլգա Օկուջավա
Изображение автографа
 Galaktion Tabidze Վիքիպահեստում

Գալակտիոն Վասիլի Տաբիձե (վրաց.՝ გალაკტიონ ტაბიძე, նոյեմբերի 5 (17), 1891, Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1959(1959-03-17)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային գրող։ Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1933), Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1944

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում (1908 թվականից)։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին։ 1916 թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ Պետրոգրադում ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին։ «Դալանդ նավը» (1918) բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։ 1919 թվականին հրատարակվել է Տաբիձեի «Արտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ 1922 թվականին հիմնադրել է «Գալակտիոն Տաբիձե» գրական ամսագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարաշրջան» (1930) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» (19311935 թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստական առաջին կոնգրեսին (Փարիզ), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» (1935-1937) շարքը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Իշխանուհի Մերի, հաճախ ենթադրվում է, որ նա է եղել Գայակտիոնի մուսան (1911)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Табидзе Галактион Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 537