Jump to content

Թբիլիսիի հոգևոր ճեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի հոգևոր ճեմարան
Տեսակճեմարան
Հիմնադրված է1993 և 1817
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Կայքtsas.ge(վրաց.), tsas.ge/ru(ռուս.) և tsas.ge/en(անգլ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Թբիլիսիի հոգևոր ճեմարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Tiflis Orthodox Theological Seminary Վիքիպահեստում

Թբիլիսիի հոգևոր ճեմարան (վրաց.՝ თბილისის სასულიერო სემინარია), միջնակարգ կրթության հոգևոր հաստատություն, որը գործել է 1817 թվականից մինչև 1919 թվականը Ռուսական ուղղափառ եկեղեցու վրացական եքսարքատում, 1993 թվականին վերականգնվել է որպես Վրացական ուղղափառ եկեղեցու գերագույն կրթական հիմնարկ։

Սեմինարիան բացվել է 1817 թվականին Թբիլիսիյում և իր տրամադրության տակ ունեցել է երկու բաժին՝ աստվածաբանության և հռետորաբանության, պարտադիր առարկաներ էին նաև եկեղեցա-սլավոնական լեզուն, համաշխարհային պատմությունը, մաթեմատիկան, բանահյուսությունը, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները[1]։ Այն կառուցվել է 1838 թվականին շվեյցարացի ճարտարապետների, Լուգանո քաղաքի բնիկների (Շվեյցարիայի իտալական մասը) և Ջովանի և Ջուզեպե Բեռնարդոցիների միջոցներով, Պուշկինի անվան զբոսայգու դիմաց գտնվող (Ազատության հրապարակ) Պուշկինի փողոցում, այն հաճախ անվանել են նաև սեփականատիրոջ անունով՝ Զուբալովի տուն։ 1872 թվականին սեմինարիայում արգելվել է դասընթացների ժամանակ օգտագործել վրացերենը։ 1891 թվականին Կայսրի հրամանով սեմինարիայի ռեկտորը արժանացել է Վրաց-Կայսերական Սինոդական կազմի անդամ լինելու կոչումանը։ 1903 թվականին Վեկայի շրջանում Ցխնետյան փողոցում (Չավչավադձե պողտա) սկսված են եղել նոր հոգևոր սեմինարիայի շենքի շինարարական աշխատանքները։ Նախագծի հեղինակը եղել է ճարտարապետ Ալեքսանդր Ստանիսլավովիչ Ռոգոյսկին։ 1912 թվականին սեմինարիան տեղափոխվել է նոր շենք, իսկ հին շենքը վերանորոգվել է որպես «Արքայական համարներ» հյուրանոց։ 1917 թվականին սեմինարիան փակվել է իսկ շենքը բռնագրավվել։ 1950 թվականին սեմինարիայի հին շենքը, որը գտնվում էր Պուշկինի փողոցում, տրամադրվել է և ծառայել է որպես Վրաստանի արվեստների պետական թանգարան, պաշտոնապես հայտնի է որպես Շալվա Ամիրանաշվիլիի անվան Կերպարվեստի թանգարան։ Վեկե շրջանի որոշ սեմինարիաների կառույցներ փրկվել են։ Մեր ժամանակներում այն 9-րդ քաղաքային հիվանդանոցն է։

Սեմինարիաները և Ստալինը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Ստալինը 1894 թվականին ավարտելով Քաղաքային հոգևոր ուսումնարանը ընդունվել է Թբիլիսիի հոգևոր սեմինարիան։ Ժամանակակիցների վկայությամբ կառույցում իշխում էր օբսկուրատիզմի պայմանները՝ երեսպաշտություն, մշտական մանրակրկիտ կարգապահություն, այստեղ եղել է խիստ կարգ ու կանոն և ռազմական կարգապահություն։ Սեմինարիան անկասկած ազդեցություն է թողել Ստալինի վրա։ Ուսումնական տարիներին նա մասնակցել է մարքսիստների առաջին խմբակներին և առաջին աշխատանքային խմբի հետ, ովքեր կրթություն են ստացել Թիբիլիսիի ձեռնարկություններում, 1898 թվականին դառձել է Մեսամե-դասի (սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում) անդամ։ 1899 թվականին, ուսման վերջին տարիներին նա հեռացվել է ուսումնարանից քնությանը անհայտ պատճառով չներկայանալու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]