Սիոնի
| Սիոնի
վրաց.՝ სიონის ღვთისმშობლის მიძინების ტაძარი | |
|---|---|
Սիովնի տաճարը երեկոյան | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մայր տաճար և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Թբիլիսի |
| Հասցե | სიონის ქუჩა 4, თბილისი[1] |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Մցխեթի և Թբիլիսիի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
| Ժառանգության կարգավիճակ | Cultural heritage in Georgia?[1] |
| Անվանված | Սիոն |
| Հիմնադրված | Եկեղեցին՝ 6-7-րդ դարեր |
| Փակված է | 1226 |
| Գմբեթ | 1 |
| Շինանյութ | հրաբխային տուֆ |
![]() | |
![]() | |
Սիոնի (վրաց.՝ სიონის ღვთისმშობლის მიძინების ტაძარი), Թբիլիսիի գլխավոր պատմական մայր տաճարը։ Անվանվել է ի պատիվ Սիոն լեռան։ Գտնվում է Կուր գետի ափին, Հին Թբիլիսի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցվել է Վախթանգ Գորգասալի հրամանով։
1112 թվականի Դավիթ IV Շինարարը ազատագրեց Թբիլիսին արաբներից։ Դրանից հետո սկսվեցին կառուցողական աշխատանքները։ Վանքի կառուցմանը ոչինչ չի սպառնացել։ 1668 թվականի երկրաշարժից հետո վանքը փոքր-ինչ փլուզվել էր։ Վերանորոգվեց և 1 տարի անց լիովին թարմ էր։
1795 թվականի սեպտեմբեր ամսին, երբ երկրի գլխին Աղա-Մահմեդ Խան Ղազարն էր, վանքը տուժում էր։ Շքամուտքը քանդվել էր։ 1817 թվականին այն վերանորոգվեց և պատվեց ֆրեսկոներով և նկարներով[2]։
Տեսք և սրբատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1983 թվականների վերանորոգումից հետո, Սիոնի տաճարը պահպանել էր իր հինավուրց տեսքը։ Տաճարը ունի 2 զանգակատուն, որից մեկը կառուցվել է 15-րդ դարում։ 2-րդը՝ վերանորոգման ժամանակ։ Զանգակատները ռուսական կլասիցիզմի վառ օրինակներ են։
Տաճարում պահպանվել են ռուս նկարիչ Գագարինի ֆրեսկոները։
-
19-րդ դար
-
Սիոնի եկեղեցին
-
Տեսքը Նարիկալուից
-
Գագարինի մշակում
-
Նոր զանգակատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Анчабадзе Ю. Д., Волкова Н. Г. Старый Тбилиси. — М, 1990. — С. 50.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիոնի կատեգորիայում։ |

