Դավիթ IV Շինարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Դավիթ IV Շինարար
Davit Agmashenebeli.jpg
Ծնվել է՝ 1073
Ծննդավայր Քութայիս
Մահացել է՝ փետրվարի 1, 1125
Վախճանի վայր Թբիլիսի
Գելաթի վանք
Քաղաքացիություն Վրաստան
Նախորդ Գեորգի II
Հաջորդող Դեմետրե I
Տոհմ Բագրատիոնիներ
քաղաքական գործիչ և բանաստեղծ
Հայր Գեորգի II
Մայր Հեղինե
Երեխաներ Դեմետրե I, Թամար, Կատա, Զուրաբ Բագրատիոնի և Վախթանգ Բագրատիոնի
Կրոնական հավատքներ Վրաց ուղղափառ եկեղեցի
Ստորագրություն David IV signature.svg

Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1], (վրաց.՝ დავით IV აღმაშენებელი, 1073, Քութայիս - փետրվարի 1, 1125, Թբիլիսի) վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին։[2]

Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել Կախեթն ու Հերեթը։ 1121–ին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազտագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Britannica online
  2. Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.) www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.