Ալեքսանդր II (Իմերեթի արքա)
Ալեքսանդր II ალექსანდრე II | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 15-րդ դար | ||
Վախճանի օր | ապրիլի 1, 1510 | ||
Վախճանի վայր | Քութայիս | ||
Թաղված | Քութայիս | ||
Դինաստիա | Բագրատիոնիներ | ||
Քաղաքացիություն | Վրաստան | ||
Հայր | Բագրատ VI | ||
Մայր | Elene?[1] | ||
Ամուսին | Queen Tamar of Imereti? | ||
Զավակներ | Բագրատ III և Prince Vakhtang of Imereti? | ||
Ինքնագիր | ![]() | ||
Ալեքսանդր II (վրաց.՝ ალექსანდრე II, 15-րդ դար - ապրիլի 1, 1510, Քութայիս), Իմերեթի թագավոր 1483 թվականից 1510 թվականներին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի ծննդյան ամսաթիվը պատմությանն անհայտ է։ Հոր՝ Բագրատ IV-ի մահից հետո՝ 1478 թվականին, դարձել է Վրաց թագավոր։ Իշխել է Վրաց թագավորության երկու խոշոր երկրամասերում՝ Իմերեթում և Քարթլիում։ Դառնալով վրաց թագավոր, նա արտաքսել է իր մրցակցին՝ Կոնստանտին իշխանին։
Շուտով Ալեքսանդր II-ը հրաժարվել է Ռաճայի և Լեչխումի պատմական երկրամասերի իր կալվածքներից և այն հանձնել անհնազանդ իշխաններին։ Որոշ ժամանակ անց Կոնստանտինը վերադարձավ աքսորից և 1483 թվականին գրավեց Քութայիսը։ Ալեքսանդրի թուլացումից և թագավորական իշխանության պառակտումից ոգևորված ակ-կոյունլուները ներխուժեցին Քարթլի և վրաց թագավորից խլեցին Իմերեթի վերահսկողությունը։
1491 թվականին Ալեքսանդրը ստիպված էր ճանաչել իր մրցակից Կոնստանտինին, որպես անկախ և ինքնիշխան Քարթլիի թագավորության միապետ։ Նրանց միջև կնքվեց հաշտություն, որը երկար չտևեց։ 1509 թվականի օգոստոսին իմերեթական զորքերի գլուխն անցած Ալեքսանդրը ներխուժեց Քարթլի և պաշարեց Գորի բերդաքաղաքը։
Նույն շրջանում օսմանյան թուրքերը գրավեցին Քութայիսը, որը ստիպեց Իմերեթի թագավորին վերադառնալ հայրենիք։ Առանց ղեկավարի մնացած իմերեթական զորքրերը շուտով նահանջեցին Գորիից։ Մահացել է 1510 թվականին։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «Իմերեթիի թագավորության արքայացանկ»։ 2007-12-16։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-16-ին։ Վերցված է 2017-02-12
Նախորդող՝ Բագրատ IV |
Վրաստանի թագավոր 1478 |
Հաջորդող՝ Կոնստանտին II |
Նախորդող՝ Բագրատ IV |
Իմերեթի թագավոր 1483–1510 |
Հաջորդող՝ Բագրատ III |
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր II (Իմերեթի արքա) կատեգորիայում։ |