Դիդգորի ճակատամարտ
Դիդգորի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
վրաց-սելջուկյան պատերազմ | |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Իլղազի | Դավիթ Դ Շինարար | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
արդի վրացական տվյալներ՝ 100,000-250,000; այլ աղբյուրների համաձայն՝ պատմագիտական վկայություններ` |
Ընդհանուր հաշվով՝ 55,600
|
Դիդգորի ճակատամարտ, առճակատում, որը տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, մի կողմից՝ Սելջուկյան սուլթանության (և դաշնակիցների՝ Ելտկուզյանների, Շադդադյանների, Տփղիսի ամիրայության և Շահ Արմենների), մյուս կողմից՝ Վրաց թագավորության միջև[1]։ Հատկանշական է, որ վրացական բանակում կռվում էին նաև զգալի ալաններ, ղփչաղներ, հայեր, ինչպես նաև ֆրանկյան խաչակիրներ։ Դա է պատճառը, որ ճակատամարտը հայտնի է նաև որպես վրաց խաչակրաց արշավանք։
Մեծ մուսուլմանական բանակը՝ Իլղազիի գլխավորությամբ, նախահարձակ է լինում և խայտառակ պարտություն կրում Դավիթ Դ Շինարարի ղեկավարած զինուժի կողմից[2]։ Դավիթ Շինարարի հաղթանակը պայմանավորված էր արդյունավետ, հեռատեսական մարտավարությամբ և բարենպաստ պատերազմական իրադրությամբ։ Դիդգորի ճակատամարտը վրաց-սելջուկյան պատերազմի գագաթնակետն էր, որն էլ հանգեցնում է 1122 թվականի Տփղիսի ազատագրմանը։ Տփղիսի ամիրայության տապալումից հետո Դավիթ Շինարարը Վրաց թագավորության մայրաքաղաքը Քութայիսից տեղափոխվում է Տփղիս (Թբիլիսի` Վրաստանի ներկայիս մայրաքաղաք)։
Դիդգորի ճակատամարտի հաղթանակով մեկնարկում է միջնադարյան Վրաստանի պատմության ոսկեդարը, որի մասին հավաստում են վրացական տարեգրությունները։ Մերօրյա իրականությունում ամեն տարվա օգոստոս-սեպտեմբերին նշվում է Դիդգորի ճակատամարտի հաղթանակին նվիրված համավրացական փառատոնը՝ Դիդգորոբան։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1080-ական թվականներին Վրաց թագավորությունը Սելջուկյան սուլթանությանը հարկատու պետություններից մեկն էր։ Այնուամենայնիվ, 1090-ական թվականներին վրաց ականավոր թագավոր Դավիթ Դ Շինարարը կարողանում է կարողանում է օգտվել աշխարհաքաղաքական բարենպաստ իրադրությունից (ներքին գահակալական կռիվները և պառակտումները Սելջուկյան սուլթանությունում, ինչպես նաև առաջին խաչակրաց արշավանքը մերձավորարևելյան իսլամադավանների դեմ) և ստեղծել տարածաշրջանային մասշտամբներով բավականին հզոր պետություն։ Դավիթ Շինարարը աչք է ընկնում բանակաշինական գործունեությամբ։ Վերջինս սելջուկյան հրոսակներին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակով վերակազմակերպում է բանակը՝ կարևորելով վարձկանական ուժի էական գործոնը (վարձկանները հավաքագրվում էին ղփչաղներից, ալաններից և նույնիսկ խաչակիրներից)։
1096 թվականին Դավիթ թագավորը հրաժարվում է հարկ վճարել սելջուկներին և արգելում է թուրքերի սեզոնային ներգաղթը դեպի Վրաստան։ Շուտով անեքսիայի է ենթարկվում Կախեթ-Հերեթի թագավորությունը, որն էլ ազդարարում է վրաց-սելջուկյան զինված հակամարտության սկիզբը։ Վրացիները կարողանում են սելջուկների նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանել Էրծուխի ճակատամարտում, ապա՝ հաջող ռազմարշավներ մղել մինչև 1118 թվականը։
Շուրջ 20 տարի տևած մարտերը կազմալուծում են Վրաց թագավորությունը և Դավիթ Դ-ն սկսում է իրականացնել ռազմական նոր բարեփոխումներ, որոնք միտված էին վրացական բանակի համալրմանը։ 1118-1120-նն ընկած ժամանակահտվածում մի քանի հազար ղփչաղներ Հյուսիսկովկասյան տափաստաններից վերաբնակեցվում են Վրաստանի սահմանամերձ շրջաններում։ Սրա դիմաց յուրաքանչյուր ղփչաղ ընտանիք պարտավորվում էր տրամադրել մեկ զինվոր։ Տիրապետելով բավականաչափ մեծ ռազմական ուժի՝ 1120 թվականից սկսած Դավիթ Շինարարը սկսում է տարածաշրջանում սելջուկյան լծի թոթափման գործընթացը։ Շարժվելով Քարթլիի ուղղությամբ՝ Դավիթ թագավորի բանակը պաշարում է Տփղիսը։ Արդյունքում՝ 1121 թվականին Մահմուդ II-ը սրբազան պատերազմ է հայտարարում Վրաստանին։ Հայ պատմիչ Սմբատ Գունդստամբլն իր «Ժամանակակագրություն» աշխատությունում անդրադառնում է ուժերի հարաբերակցությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Միկաբերիձե Ալեքսանդր (մայիսի 14, 2008)։ ««Հրաշք հաղթանակը՝ Դիդգորի ճակատամարտ»»։ Armchair General
- ↑ Ռոնալդ Սյունի Գրիգորյան (1994) «Վրացական ազգի կազմավորումը» // Ինդիանայի համալսարանի հրատարակություն էջ 36. ISBN 0-253-20915-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 379)։ ![]() |