Ալաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաններ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
ալաններեն լեզու
իրանալեզու
Հավատք(ներ)

Ալաններ, սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզու ցեղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարասփռված էին Հյուսիսային Կովկասից մինչև Վոլգա, Դոն և Դնեպր գետերի ստորին հոսանքների հարթավայրերը։

Մեր թվարկումից 1-ին դարում ալանական վաչկատուն և ռազմատենչ ցեղերը Հյուսիսային Կովկասում հիմնել էին հզոր թագավորություն, որտեղից հաճախ կողոպտչական արշավանքներ էին կատարում (մեծ մասամբ այն կիրճով, որ նրանց անունով կոչվում էր Ալանաց դուռ) դեպի Վիրք, Աղվանք, Մեծ Հայք, Պարթևաստան, Փոքր Ասիա և Հռոմեական կայսրության շրջանները։ Նրանց առաջխաղացումը կասեցնելու համար հայկական, վրացական, պարթևական և հռոմեական ուժերը քանիցս դաշնակցել են։

Մեծ Հայքի վրա ալանների արշավանքների (առաջինից–երկրորդ դարերին) մասին տեղեկություններ են հայտնում Հովսեփոս Փլավիոսը, Դիոն Կասսիոսը, Տակիտոսը, Մովսես Խորենացին և ուրիշ պատմագիրներ։ Հայ Արշակունիներից ոմանք (Տրդատ Գ, Արշակ Բ) դաշնակցել են Ալանների հետ՝ ընդդեմ Սասանյանների ոտնձգությունների։

Հայ-ալանական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ալանական հարաբերություններն արտացոլվել են «Արտաշես և Սաթենիկ» ավանդավեպում, որտեղ գովերգվում է Հայոց Արտաշես թագավորի և ալանների արքայադուստր Սաթենիկի ամուսնությունը։ Տրդատ Գ-ի կին Աշխենը նույնպես ալան դշխուհի էր։

Ըստ Մովսես Խորենացու, Առավեղյանների տոհմի նախնիները Սաթենիկի մերձավորներն են եղել։ Հայկական ավանդության համաձայն, Սաթենիկի եղբայրը հայրական գահին տիրացել է Հայոց Սմբատ զորավարի օգնությամբ։ Վերջինս, իբր, գերեվարելով ալաններից շատերին, բնակեցրել է Շավարշական գավառում (Մասիսից հարավ-արևելք), որը նրանց նախկին բնակավայրի անունով կոչվել է նաև Արտազ։

Ընթերցե՛ք «ալաններ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 136