Արշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակ (այլ կիրառումներ)

Արշակ, իրանական և հայկական արական անձնանուն։ Մեկ կարծիքի համաձայն՝ ծագում է հին պարսկերեն Aršaka ձևից, որը փաղաքշականն է arša «արջ» բառի։ Ըստ այսմ անունը նշանակում է «արջուկ»։ Մեկ այլ կարծիքով՝ ծագում է arša «արու» բառից։

Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 290-294 — 634 էջ։