Վախթանգ IV
Վախթանգ IV ვახტანგ IV 1442 – 1446 | |
|---|---|
| Վրաց արքա | |
| Իշխանություն | Վիրք |
| Ծնվել է՝ | 1413 |
| Մահացել է՝ | 1446 |
| Երկիր | |
| Տոհմ | Բագրատիոնիներ |
| Հայր | Ալեքսանդր I |
| Մայր | Դուլանդուխտ Օրբելյան |
| Հավատք | վրաց ուղղափառ եկեղեցի |
| Ստորագրություն | |
Վախթանգ IV (վրաց.՝ ვახტანგ, 1413 - 1446), վրաց թագավոր։
Ալեքսանդր I կայսեր ավագ որդին։ Նա կառավարում էր, որպես վրացական Բագրատիոնիների հարստության ներկայացուցիչ։
Վախթանգի հոր կառավարման վերջին տարիներին կռիվներ սկսվեց նրա և իր երկու եղբայրների՝ Դմիտրիի և Գեորգիի միջև։ 1442 թվականին Վախթանգը իրեն հռչակում է Վրաստանի թագավոր, և իր երկու եղբայրներին նշանակում է մարզպաններ և հարկահաններ։ Վախթանգ IV-ը կառավարման վերջին տարիներին երկիրը թուլացել էր։ Լենկ Թեմուրի հետևորդները ներխուժեցին Վիրք։
Վախթանգ IV-ի կառավարման տարիներին թուրքմենները` Շահ Ջահանի գլխավորությամբ երրորդ անգամ ներխուժեցին Վրաստանի տարածք։ Վճռական ճակատամարտ տեղի ունեցավ Վրաստանի հարավային հատվածում` Ախալցխայում, սակայն թուրքմեններին չհաջողվեց նվաճել Վրաստանը։ 1446 թվականին արքան մահանում է և գահընկեց լինում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cyrille Toumanoff, Manuel de généalogie et de chronologie pour le Caucase chrétien (Arménie, Géorgie, Albanie), p. 127.
- Alexandre Manvelichvili, Histoire de la Géorgie, Paris, Nouvelles Éditions de la Toison d'Or, 1951, 476 p., p. 255.
- Nodar Assatiani et Alexandre Bendianachvili, Histoire de la Géorgie .
- Marie-Félicité Brosset, Histoire de la Géorgie depuis l’Antiquité jusqu’au, v. 1-7, 1848-58
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ IV» հոդվածին։ |
|