Գեորգի III (վրաց արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեորգի III (այլ կիրառումներ)
Գեորգի III
George III of Georgia.jpg
Ծնվել է՝12-րդ դար
Մահացել է՝մարտի 27, 1184
Գելաթի վանք
ՔաղաքացիությունՎրաստան
Ազգությունվրացի
ՏոհմԲագրատիոնիներ
քաղաքական գործիչ
ՀայրԴեմետրե I
ԵրեխաներԹամար և Ռուսուդան
Կրոնական հավատքներՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունGeorge III of Georgia signature.svg

Գեորգի III (ծն. անհայտ–1184), Վրաց թագավոր 1156 թ.–ից, Բագրատունիների դինաստիայից։ Արտաքին քաղաքականության նպատակն էր թուլացնել սելջուկյան իշխանությունները և ամրացնել Վրաստանի դիրքերը։ 1161 թ.-ին Գրավել է Անին, իսկ 1162 թ.–ին՝ Դվինը։ 1173 թ.-ին վերագրավել է Անին և Դվինը։ Անիի կառավարիչ է նշանակվել Իվանե Օրբելին, օգնական՝ Սարգիս Զաքարյանը։ 1167 թ.–ին Գեորգի III հաղթել է Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, որոնք ապստամբել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռի քաղաք–ամրոցում։ Նրանց հարած Սարգիս Զաքարյանը և ուրիշներ ապավինել են Գեորգիի ողորմածությանը։ Նա ճնշել է ապստամբությունը, ոչնչացրել Օրբելիների տոհմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց։ Անիի կառավարիչ է նշանակվել Սարգիս Զաքարյանը։ Վախենալով թագավորի ուժեղացումից՝ վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու արտոնությունները՝ այն ազատել հարկերից։ Անախորժություններից խուսափելու համար Գեորգին զիջել է։ Գեորգին արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տարիներին գահակից է դարձրել դստերը՝ Թամարին։