Ալեքսանդր Խախանաշվիլի
Ալեքսանդր Խախանաշվիլի
վրաց.՝ ალექსანდრე სოლომონის ძე ხახანაშვილი
| |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 3 (15), 1864 Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 7, 1912[2] (48 տարեկան) Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն բնական մահով |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պատմաբան, արևելագետ, հրապարակախոս, թարգմանիչ, հնագետ, ազգագրագետ, բանասեր և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Լազարյան ճեմարան և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
| Գործունեության ոլորտ | արևելագիտություն[3], հնագիտություն[3], պատմություն[3], ազգագրություն[3] և բանասիրություն[3] |
| Անդամակցություն | Georgian Historical-Ethnographic Society? |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1888) |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3], վրացերեն[3], ֆրանսերեն[3] և գերմաներեն[3] |
Ալեքսանդր Սոլոմոնի Խախանաշվիլի (Խախանով) (ռուս.՝ Александр Соломонович Хаханов), ծնյալ Ալեքսանդրե Խախանաշվիլի (վրաց.՝ ალექსანდრე ხახანაშვილი , հունվարի 3 (15), 1864, Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 7, 1912[2], Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն, թաղվել է Թբիլիսիում), վրացի բանասեր, պատմաբան, հնագետ։
1888 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1888 թվականից վրաց լեզվի և գրականության մասին դասախոսություններ է կարդացել Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում։
Խախանշվիլին մշակել է վրաց գրականության պատմության լրիվ դասընթացը հին ժամանակներից մինչև XIX դար, գրել «Ակնարկներ վրացական գրականության պատմությունից» (պրակ 1 - 4, 1895 - 1906), «Վրացական գրականության պատմություն» (հ. 1 - 2, 1904 - 1917) աշխատությունները։ Հրատարակել է նաև «Ճորտատիրական իրավունքը Վրաստանում մինչև Ռուսաստանին միանալը» (1890), «Փոքր Ասիայում վրացիների բնակության հնագույն սահմանները» (1890), «Հնագիտական գիտարշավներ Կովկասում 1892, 1893 և 1895 թթ.» (1897), «Վրաստանի պատմություն» (Փարիզ, 1910) գործերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1157835929 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Положение армян в грузинском царстве, в км.։ Братская помощь пострадавшим в Турции армянам, M., 1898.
- Джавахов А. Н., A, C. Xaxанов и его деятельность в области кавказоведения, «Этнографическое обозрение» 1912, № 3-4
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խախանաշվիլի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խախանաշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |
- Հունվարի 15 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Գորի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1912 մահեր
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի պատմաբաններ
- Վրացի հնագետներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Վրացի բանասերներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Վրացի թարգմանիչներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի արևելագետներ
- Ռուսական կայսրության թարգմանիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին