Jump to content

Զանգակատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակատուն (այլ կիրառումներ)
Հաղպատի վանքի զանգակատուն։ Վերջինս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Էջմիածնի Մայր տաճարը
Ձախից զանգակատունն է

Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Որոշ խոշոր եկեղեցիների զանգակատներում օծված սեղան է տեղադրվել, և Համբարձման ու Հոգեգալստյան օրերին պատարագ է մատուցվում։

Հայկական զանգակատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարի 2-րդ կեսից սկսած, երբ Հայ եկեղեցին ընդունել է զանգի գործածությունը (մինչ այդ կոչնակ է կիրառվել)։ 10-րդ դարում զանգակատները փայտաշեն, քառասյուն աշտարակներ էին։ Հայկական վանքերում 8-րդ դարում կառուցվել են սյունակազմ ռոտոնդայով պսակված միահարկ (Քոբայրավանք, Սրբանեսի վանք) և երկհարկ (Հաղպատի վանք, Սանահինի վանք) առանձին կանգնած զանգակատներ, կամ դրանք զուգակցվել են գավթի գմբեթի հետ (Հոռոմոսի վանք, Գանձասարի վանք, Աղբակի Սբ. Բարդուղիմեոս վանք, Հովհաննավանք, Սաղմոսավանք և այլն)։

14-րդ դարում երկհարկ, եռաստիճան եկեղեցիները նաև ծառայել են իբրև զանգակատներ (Եղվարդի Սբ. Աստվածածին, Կապուտանի Սբ. Մինաս, Նորավանքի Սբ. Աստվածածին եկեղեցիներ

Զանգակատների շինարարությունը Հայաստանում լայնորեն ծավալվել է 17–19-րդ դարերում, երբ մշակվել է նոր՝ քառամույթ, կամարակապ բացվածքներով երկաստիճան, սյունազարդ ռոտոնդայով ավարտվող տիպը, որի նախօրինակն է եղել Էջմիածնի Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատունը (1654–1658, ճարտարապետ՝ Սահակ Հիզանցի

Զանգակատներ կառուցվել են եկեղեցիների արևմտյան և հարավային ճակատներին կից (բացառություն է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու արևելյան ճակատին կից զանգակատունը)։ Վասպուրականում զանգակատներ կցվել են նաև գավիթների արևմտյան ճակատին (Նարեկավանք, Մշո Սբ. Առաքելոց վանք և Մշո Սբ. Կարապետ վանք, Լիմ անապատ

17-րդ դարում ստեղծվել է գավիթ-սրահի և զանգակատան զուգակցված հորինվածք (Երևանի Սբ. Անանիա առաքյալ անապատ, Շողակաթ եկեղեցի, Մուղնու Սբ. Գևորգ վանք և այլն)։ Հայկական վանքերի համալիրներում զանգակատները գլխավոր եկեղեցիների նկատմամբ ստորադաս դեր են խաղում և նրանց առաջնությունն ու վեհությունը շեշտում իրենց տեղադրությամբ, ծավալով և ուրվագծով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 345 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Երևան, 1992։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 655