Սրբանեսի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբանեսի վանք
Ardvi Surb Hovanes Monastery06.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Map
Map

Սրբանեսի վանք (Սուրբ Հովհաննեսի վանք, կամ Հովհան Օձնեցու վանք), VIII-XVII դարերի հայկական վանքային համալիր ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։

Բաղկացած է ոչ մեծ երկու եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից։ Եկեղեցիները երկթեք կտուրով միանավ թաղակապ դահլիճներ են, հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը մուտք է ունեցել նաև արևմուտքից (ներկայումս փակված է)։ Բեմին կից է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի երկթեք սալով ծածկված քարարկղային դամբարանը։ Արևմտյան պատին հետագայում կցվել է ոչ մեծ խորության թաղակապ սրահ։ Հարավային դահլիճի մուտքը հարավից է, հատակը պատած է տապանաքարերով։ Սրբանեսի վանքը առնված է անկանոն շրջագծով ոչ բարձր պարսպի մեջ։ Արևմտյան բարձրադիր մասում միջնադարյան գերեզմանոց է՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։ Այստեղ է նկարահանվել հռչակավոր հայ ռեժիսոր՝ Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։