Թբիլիսիի հոգևոր ճեմարան
Թբիլիսիի հոգևոր ճեմարան | |
---|---|
Տեսակ | ճեմարան |
Հիմնադրված է | 1993 և 1817 |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Թբիլիսի |
Կայք | tsas.ge(վրաց.), tsas.ge/ru(ռուս.) և tsas.ge/en(անգլ.) |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Tiflis Orthodox Theological Seminary Վիքիպահեստում |
Թբիլիսիի հոգևոր ճեմարան (վրաց.՝ თბილისის სასულიერო სემინარია), միջնակարգ կրթության հոգևոր հաստատություն, որը գործել է 1817 թվականից մինչև 1919 թվականը Ռուսական ուղղափառ եկեղեցու վրացական եքսարքատում, 1993 թվականին վերականգնվել է որպես Վրացական ուղղափառ եկեղեցու գերագույն կրթական հիմնարկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմինարիան բացվել է 1817 թվականին Թբիլիսիյում և իր տրամադրության տակ ունեցել է երկու բաժին՝ աստվածաբանության և հռետորաբանության, պարտադիր առարկաներ էին նաև եկեղեցա-սլավոնական լեզուն, համաշխարհային պատմությունը, մաթեմատիկան, բանահյուսությունը, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները[1]։ Այն կառուցվել է 1838 թվականին շվեյցարացի ճարտարապետների, Լուգանո քաղաքի բնիկների (Շվեյցարիայի իտալական մասը) և Ջովանի և Ջուզեպե Բեռնարդոցիների միջոցներով, Պուշկինի անվան զբոսայգու դիմաց գտնվող (Ազատության հրապարակ) Պուշկինի փողոցում, այն հաճախ անվանել են նաև սեփականատիրոջ անունով՝ Զուբալովի տուն։ 1872 թվականին սեմինարիայում արգելվել է դասընթացների ժամանակ օգտագործել վրացերենը։ 1891 թվականին Կայսրի հրամանով սեմինարիայի ռեկտորը արժանացել է Վրաց-Կայսերական Սինոդական կազմի անդամ լինելու կոչումանը։ 1903 թվականին Վեկայի շրջանում Ցխնետյան փողոցում (Չավչավադձե պողտա) սկսված են եղել նոր հոգևոր սեմինարիայի շենքի շինարարական աշխատանքները։ Նախագծի հեղինակը եղել է ճարտարապետ Ալեքսանդր Ստանիսլավովիչ Ռոգոյսկին։ 1912 թվականին սեմինարիան տեղափոխվել է նոր շենք, իսկ հին շենքը վերանորոգվել է որպես «Արքայական համարներ» հյուրանոց։ 1917 թվականին սեմինարիան փակվել է իսկ շենքը բռնագրավվել։ 1950 թվականին սեմինարիայի հին շենքը, որը գտնվում էր Պուշկինի փողոցում, տրամադրվել է և ծառայել է որպես Վրաստանի արվեստների պետական թանգարան, պաշտոնապես հայտնի է որպես Շալվա Ամիրանաշվիլիի անվան Կերպարվեստի թանգարան։ Վեկե շրջանի որոշ սեմինարիաների կառույցներ փրկվել են։ Մեր ժամանակներում այն 9-րդ քաղաքային հիվանդանոցն է։
Սեմինարիաները և Ստալինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Ստալինը 1894 թվականին ավարտելով Քաղաքային հոգևոր ուսումնարանը ընդունվել է Թբիլիսիի հոգևոր սեմինարիան։ Ժամանակակիցների վկայությամբ կառույցում իշխում էր օբսկուրատիզմի պայմանները՝ երեսպաշտություն, մշտական մանրակրկիտ կարգապահություն, այստեղ եղել է խիստ կարգ ու կանոն և ռազմական կարգապահություն։ Սեմինարիան անկասկած ազդեցություն է թողել Ստալինի վրա։ Ուսումնական տարիներին նա մասնակցել է մարքսիստների առաջին խմբակներին և առաջին աշխատանքային խմբի հետ, ովքեր կրթություն են ստացել Թիբիլիսիի ձեռնարկություններում, 1898 թվականին դառձել է Մեսամե-դասի (սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում) անդամ։ 1899 թվականին, ուսման վերջին տարիներին նա հեռացվել է ուսումնարանից քնությանը անհայտ պատճառով չներկայանալու համար։
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1817—1818 — Վիտալի (Բորիսով-Ժեգաչև), վանահայր
- 1818—18?? — Իրինեյ (Կլյուչերև)
- 1837—1840 — Սերգեյ (Օրլով), վանահայր
- 1851—1858 — Իսրաել (Լուկին), վանահայր
- 1858—1860 — Ֆոտիյ (Շիրևսկի), վանահայր
- 1860—1868 — Վիկտորին (Լյուբիմով), վանահայր
- 1875 — Կորնիլիյ (Օրլինկով), վանահայր
- 1883—1886 — Չուդեցկի, Պավել Իվանովիչ, ավագ քահանա
- 1886—1889 — Պաիսիյ (Վինոգրադով), վանահայր
- 1889—1891 — Նիկոլայ (Զիորով), վանահայր
- 1891—1893 — Տիխոն (Մորոշկին), վանահայր
- 1893—1898 — Սերաֆիմ (Շեշերյակով), վանահայր
- 1898—1901 — Հերմոգեն (Դոլգանյով), վանահայր
- 1901—1902 — Ստեփան (Արխանգելսկի), վանահայր
- 1902—1906 — Նիկանդր (Ֆենոմենով), վանահայր
- 1906—1907 — Գրիգորի (Վախնին), վանահայր
- 1907—1911 — Պիմեն (Պեգով), архимандрит
- 1911—1914 — Իերոֆեյ (Պոմերանցև), վանահայր
- 1914—1916 — Մելհիսեդեկ (Պաեվսկի), վանահայր
- 1917—1921 — Կոռնելի Սամսոնիդձե-Կեկալիդձե, ավագ քահանա
- 1993—երևի Իլյա II, կաթոլիկ պատրիարք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թբիլիսիի հոգևոր ճեմարան կատեգորիայում։ |