Աղոթագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղոթագրություն, միջնադարյան հայ մատենագրության տեսակ. սկիզբ է առել V դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել քրիստոնեական վարդապետության և Սուրբ Գրքի վրա, կանոնացվել Հայ եկեղեցու կողմից։ Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Ա Պարթև

Այն զարգացրել են Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։ Աղոթագրությունը մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղաքական անցյալի, ազատագրական ու հայրենասիրական ձգտումների, աշխարհընկալման, աստվածաբանական և փիլիսոփայական մտքի վերաբերյալ։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղարվեստական գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով։

Թարգմանչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհան Ոսկեբերան

5-րդ դարից մեծ թափ է ստացել նաև հայ թարգմանչական աղոթագրությունը։ Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու Սուրբ հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուրիշներ) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիսական և աղոթքների ժողովածուներում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղոթագրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 259
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: