Իոսիֆ Խեյֆիցը ծնվել է 1905 թվականին Մինսկում: Սովորել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումում և Արվեստների պատմության ինստիտուտի կինոֆակուլտետում։ 1928 թվականից աշխատել է Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա)։ «Քամին դիմացից» (1930), «Կեսօր» (1931) ֆիլմերը նկարահանել է Ալեքսանդր Զարխիի հետ, 1929 թվականին հիմնադրած Առաջին կոմերիտական բեմադրական բրիգադում։ Նրանց համագործակցության արդյունքն են «Բալթիկայի դեպուտատը» (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Կառավարության անդամը» (1940) գեղավերստական և «Ճապոնիայի ջախջախումը» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ) վավերագրական կինոնկարները։ Սկսած 1954 թվականից Խեյֆիցը ինքնուրույն նկարահանում է «Մեծ ընտանիք» (1954), «Ռեումյանցևի գործը» (1956), «Իմ թանկագին մարդը» (1958), «Շնիկով տիկինը» (1960), «Հորիզոն» (1962), «Երջանկության օրը» (1964), «Ս» քաղաքում» (1967) ֆիլմերը: 1970 թվականին ռեժիսորը նկարահանում է «Սալյուտ, Մարիա» ֆիլմը, որը ցուցադրվում է մասկովյան յոթերորդ միջազգային կինոփառատոնում (1971): «Վատ լավ մարդը» (1973) կինոնկարից հետո, Խեյֆիցը 1975 թվականին նկարահանում է «Միակը» կինոֆիլմը: 1977 թվականին ռեժիսորը սցենարի է վերածում և էկրանավորում Ի. Ս. Տուրգենևի «Ասյա» պատմվածքը, 1979 թվականին՝ «Առաջին ամուսնություն»՝ ըստ Պավել Նիլինի համանուն վիպակի, իսկ 1982 թվականին «Շուրոչկան»՝ ըստ Ա. Ի. Կուպրինի «Մենամարտ» վիպակի: Խեյֆիցի մի շարք ֆիլմեր ցուցադրվել են միջազգային և միութենական կինոփառատոներում և արժանացել են մրցանակների[5]:
Մահացել է 1995 թվականի ապրիլի 24-ին:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։