Ինձ համար թանկագին մարդ
Ինձ համար թանկագին մարդ ռուս.՝ Дорогой мой человек | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Խեյֆից |
Սցենարի հեղինակ | Յուրի Գերման |
Դերակատարներ | Ալեքսեյ Բատալով և Իրինա Մարկովա |
Օպերատոր | Մոիսեյ Մագիդ և Լև Սոկոլսկի |
Երաժշտություն | Վենեդիկտ Պուշկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 108 րոպե |
«Ինձ համար թանկագին մարդ» (ռուս.՝ «Дорогой мой человек»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական գունավոր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը[1][2][3][4] «Լենֆիլմ» կինոստուդիայում Յուրի Գերմանի «Գործը, որին դու ծառայում ես» (ռուս.՝ «Дело, которому ты служишь») վեպի մոտիվներով՝ սյուժետային նյութի ներգրավմամբ, որը հետագայում տեղ է գտել «Ինձ համար թանկագին մարդ» և «Ես պատասխանատու եմ ամեն ինչի համար» (ռուս.՝ «Я отвечаю за всё») վեպերում։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1958 թվականի օգոստոսի 7-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական բժիշկ Վլադիմիր Ուստիմենկոն պարտքի և պատվի մարդ է, նվիրված է այն գործին, որին ծառայում է, և իր ողջ կյանքի միակ սիրուն՝ Վարվառա Ստեպանովային, որը անզուսպ աղջիկ է և երազում է դառնալ մեծ դերասանուհի, բայց արդյունքում դառնում է երկրաբան։ Պատերազմը դաժանորեն միջամտում է հերոսների ճակատագրին և ավելի է խճճում նրանց հարաբերությունները։ Երկար ու անսպասելի բաժանումից հետո հերոսներն առաջին անգամ հանդիպում են ռազմաճակատային հոսպիտալում, որտեղ բժիշկ Ուստիմենկոն վիրահատելու է գիտակցության չեկող ծանր վիրավորված հիվանդին՝ Ստեպանովային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Բատալով – Վլադիմիր Ուստիմենկո, ռազմական բժիշկ-վիրաբույժ
- Իննա Մակարովա – Վարվառա Ստեպանովա, Վլադիմիրի սիրելն, երկրաբան
- Պյոտր Կոնստանտինով – Ռոդիոն Մեֆոդիևիչ Ստեպանով, Վարվառայի հայրը, փոխ-ծովակալ
- Յուրի Մեդվեդև – Եվգենի, Վարվառայի եղբայրը
- Պյոտր Կիրյուտկին – Մեֆոդի Լուկիչ, Վարվառայի պապը
- Բելլա Վինոգրադովա – Վերա Նիկոլաևնա Վերեսովա, Վլադիմիրի կինը, բժիշկ
- Լիդիա Շտիկան – Լյուբա, Վերայի քույրը, բժիշկ
- Ցեցիլիա Մանսուրովա – Աշխեն Աղանյան, զինվորական բժիշկ
- Վալենտինա Ժուրավսկայա – Զինաիդա Միխայլովնա Բակունինա, ռազմական բժիշկ
- Լեոնիդ Բիկով – Պավել Բոգատիրյով, հիվանդ հոսպիտալում
- Բորիս Չիրկով – Ժիլին, սանիտար
- Իվան Պերևերզև – փոխգնդապետ Կոզիրև
- Պավել Ուսովնիչենկո – Ալեքսեյ Անտոնովիչ
- Միխայիլ Եկատերինինսկի[5] – Գեորգի Ֆրանցևիչ Պուշ, բժիշկ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գերման և Իոսիֆ Խեյֆից
- Բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
- Գլխավոր օպերատորներ՝ Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի
- Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին նկարահանվել է համանուն 16-սերիանոց ռեմեյք-հեռուստասերիալը (ռեժիսոր՝ Ե. Աբրոսիմով)։ Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Կրոնշտադտում, Սեստրորեցկում։ Գլխավոր դերերում նկարահանվել են․
- Յուլիա Շուբարևա - Վարվառա Ստեպանովա,
- Սերգեյ Յացենյուկ - Եվգենի Ստեպանով,
- Իրինա Ռոզանովա - Ագլայա Ուստիմենկո։
Սերիալը թողարկվել է 2011 թվականի ապրիլի 4-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Текст песни «Тишина за Рогожской заставою»». Интернет-сайт «Советская музыка». Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Исторические хроники: 1939 - Николай Крючков
- ↑ «ВКФ (Всесоюзный кинофестиваль)». Сайт «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Всемирный великорусский
- ↑ Дорогой мой человек (1958) Full Cast & Crew
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Дорогой мой человек»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- «Дорогой мой человек» на сайте «Энциклопедия отечественного кино»
- ««Дорогой мой человек»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
|