Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ
Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ և գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1912 |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Կայք | artcenter.ru |
Mansion of AA Zakrevsky (PA Zubov) Վիքիպահեստում |
Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ (ռուս.՝ Российский институт истории искусств), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՌԴ մշակույթի նախարարության գիտահետազոտական ինստիտուտ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի հրապարակի թիվ 5 շենքում: Ընդգրկված է ՌԴ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինստիտուտը հիմնադրվել է 1912 թվականին կոմս Վալենտին Պլատոնովիչ Զուբովի կողմից Ֆլորենցիայի արվեստի պետական ինստիտուտի օրինակով: Զուբովը հաստատությունը տեղավորել է իր սեփական առանձնատանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա առանձնատունը տվել է նոր կառավարությանը, և ինստիտուտը դարձել է պետական: Ինստիտուտի աշխատակիցներն են եղել Յուրի Տինյանովը, Բորիս Էյխենբաումը, Բորիս Ասաֆևը, Վիկտոր Ժիրմունսկին, Անտոնին Պրեոբրաժենսկին և այլ հայտնի գրականագետներ ու երաժշտագետներ[2]:
Ինստիտուտի շենքը 1843-1847 թվականներին նոր վերածննդի ոճով կառուցել է ճարտարապետ Հարալդ Հուլիոս Բոսեն կոմս Արսենի Զակրևսկու համար: 1870-ական թվականների սկզբում շենքը փոխանցվել է կոմս Պլատոն Զուբովին: 1870 թվականին ճարտարապետ Շուլց Կարլ Կարլովիչը փոխել է շենքի ճակատային հատվածը:
Վերակառուցում և անվանափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912-1920 թթ. Արվեստի պատմության ինստիտուտ
- 1920-1924 թթ. Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ
- 1924-1931 թթ. Արվեստի պատմության պետական ինստիտուտ (ГИИИ)
- 1931-1933 թթ. Արվեստի պետական ակադեմիայի Լենինգրադի մասնաճյուղ
- 1933-1937 թթ. Գեղարվեստի պետական ակադեմիա (ГАИС)
- 1937-1939 թթ. Երաժշտական գիտահետազոտական պետական ինստիտուտ
- 1939-1958 թթ. Թատրոնի և երաժշտության պետական գիտահետազոտական ինստիտուտ
- 1958-1962 թթ. Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական գիտահետազոտական ինստիտուտ
- 1963-1992 թթ. Ռուսաստանի կատարողական արվեստի պետական ինստիտուտի գիտահետազոտականբաժին
- 1992 թվականից՝ Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации»։ old.kulturnoe-nasledie.ru։ Վերցված է 2017-03-21
- ↑ «Энциклопедия Санкт-Петербурга»։ encspb.ru (անգլերեն)։ Վերցված է 2017-03-21