Բորիս Ասաֆև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ասաֆև
Asafiev plaque.JPG
Ծնվել է հուլիսի 29, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել է հունվարի 27, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[4][1][2][3] (64 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Մայրենի լեզու ռուսերեն
Գիտական աստիճան արվեստագիտության դոկտոր
Մասնագիտություն կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, դիրիժոր, երաժշտություն տեսաբան, երաժշտության ուսուցիչ, երաժշտական քննադատ, դաշնակահար, ballet studies, music criticism և հրապարակախոս
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Բորիս Վլադիմիրովիչ Ասաֆև (հուլիսի 29, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 27, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[4][1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս սովետական երաժշտագետ և կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 17-29-ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925-1943) և Մոսկվայի (1943-1948) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945-1949), ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ ։ Բ. Վ. Ասաֆև (1948-1949)։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում են Ասաֆևի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1-2, 1930-1947), «Ռուսական երսւժըշտությունը 19-րդ դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ասաֆևը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին և Արամ Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ասաֆևը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1943, 1948)։ Մահացել է հունվարի 27-ին, Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Асафьев Борис Владимирович // Большая советская энциклопедия: [в 28 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.