Անտոնին Պրեոբրաժենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնին Պրեոբրաժենսկի
A V Preobrazhenskij.jpg
Ծնվել է փետրվարի 16 (28), 1870
Մահացել է փետրվարի 17, 1929(1929-02-17) (59 տարեկանում)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Kazan Theological Seminary
Մասնագիտություն երաժշտագետ
Աշխատավայր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Անտոնին Պրեոբրաժենսկի (ռուս.՝ Антонин Викторович Преображенский, փետրվարի 16 (28), 1870 - փետրվարի 17, 1929(1929-02-17)), ռուս երաժշտագետ-միջնադարի պատմաբան, պալեոգրաֆ, գրող, մանկավարժ, պրոֆեսոր, ռուսական եկեղեցական երաժշտության ամենամեծ գիտակներից ու հետազոտողներից մեկը: Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ակնառու երաժշտական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնին Պրեոբրաժենսկին ծնվել է 1870 թվականին: 1889 թվականին սովորել է Եկատերինոսլավի հոգևոր սեմինարիայում[1][2], 1890-1894 թվականներին՝ Կազանի հոգևոր ակադեմիայում: 1894 թվականին նշանակվել է Դոնի տարածաշրջանի Տագանրոգի քաղաքային տարրական դպրոցների կրոնի ուսուցիչ, 1896 թվականին Եկատերինոսլավի նահանգում շարունակել է ծառայությունը Բախմուտի հոգևոր ուսումնարանում (1896-1898), 1898-1902 թվականներին եկեղեցական երաժշտություն է դասավանդել Սինոդալի ուսումնարանում, 1902 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի պալատական կապելլայի գրադարանավար[3]:

1920 թվականից Արվեստի պատմության ռուսական ինստիտուտի պրոֆեսոր, գիտաշխատող, միաժամանակ՝ հնագույն ռուսական երաժշտություն է դասավանդել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում:

1920-ական թվականներին զբաղվել է հունա-ռուսական հոգևոր երաժշտության հետազոտությամբ, ռուսական սեմիոգրաֆիայի և երաժշտության տեսության հարցերով: Պրեոբրաժենսկու աշակերտներից են եղել Մաքսիմ Բրաժնիկովը, Ա. Ֆինագինը:

Համագործակցել է մի շարք թերթերի ու ամսագրերի հետ, այդ թվում՝ «Русская музыкальная газета» (Ռուսական երաժշտական թերթ), «Хоровое и регентское дело» (Երգչախմբային գործ):

Ստեղծագործություններ (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь русского церковного пения. М.: Товарищество скоропечатни А. А. Левенсон, 1896.
  • Реформа богослужебного пения в католической церкви (1897).
  • Указатель книг, брошюр, журнальных статей и рукописей по церковному пению. 2-е изд. М.: 1900.
  • Д. С. Бортнянский. К 75-летию со дня его смерти (1900).
  • Из переписки А. О. Львова с Д. В. Разумовским и П. М. Воротниковым (1900).
  • Краткий очерк истории церковного пения в России. 2-е изд. СПб., 1910.
  • Культовая музыка в России (1924).

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի ապրիլի 4-ին Զատիկի 19-րդ փառատոնի ժամանակ կազմակերպվել է «Բրաժնիկովյան ընթերցումներ» միջազգային սիմպոզիումը՝ նվիրված Անտոնին Վիկտորովիչ Պրեոբրաժենսկու 140-ամյա տարելիցին[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чернушенко В. А., Левандо П. П. Певческая капелла Санкт-Петербурга.- СПб.: Славия-Интербук, 1994.
  • Зверева С. Г. О судьбах церковно-певческого наследия в советское время // Мировая музыкальная культура в фондах Отдела рукописей Российской национальной библиотеки. - СПб.: Российская национальная библиотека, 2006. - С. 223-241.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]