Հարսանիք (պիես)
Հարսանիք ռուս.՝ Свадьба | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Ձև | պիես մեկ գործողությամբ |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Կերպարներ | Epaminond Maximovitch Aplombov?, Anna Martinovna Zmeyukina?, Ivan Mihailovitch Yats?, Evdokim Zaharovitch Zhigalov?, Nastasya Timofeyevna?, Dashenka?, Andrey Andreyevitch Nunin?, Fyodor Yakovlevitch Revunov-Karaulov?, Harlampi Spiridonovitch Dimba? և Dmitri Stepanovitch Mozgovoy? |
Հրատարակվել է | 1890 |
«Հարսանիք» (ռուս.՝ Свадьба), Անտոն Պավլովիչ Չեխովի պիեսը (ներկայացում մեկ արարով)` գրված 1889 թվականին։
Առաջին անգամ հրապարակվել է վիմատիպ հրատարակությամբ։ Վիմատպությունը իրականացվել է Ռուս դրամատիկ գրողների ընկերության կոմիսսիոներ Ս. Ֆ. Ռասսոխինի կողմից Մոսկվայում (գրաքննական թույլտվությունը 1890 թվականի ապրիլի 25-ին, լույս է տեսել 1890 թվականի հոկտեմբերի 24-ից 31-ը , տպագրվել է 110 օրինակ)։ Որոշ փոփոխություններով պիեսը ընդգրկվել է Ա. Ֆ. Մարքսի VII2 հատորում (1902 թ, էջ` 259-276)։
«Հարսանիք գեներալի հետ» պատմվածքում ևս առկա է համանման սյուժե և որոշ գործող անձինք։ Բացի այդ հեղինակը օգտագործել է իր նախկինում հրատարակված «Ամուսնություն հաշվարկով» պատմվածքի առանձին տարրեր։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվդոկիմ Զախարովիչ Ժիգալով, պաշտոնաթող կոլեգիական ռեգիստրատոր
- Նաստյա Տիմոֆեևնա, նրա կինը
- Դաշենկա, նրանց աղջիկը
- Էպամինոնդ Մաքսիմովիչ Ապլոմբով, նրա ամուսինը
- Ֆեոդոր Յակովլևիչ Ռևունով-Կարաուլով, 2-րդ կարգի պաշտոնաթող կապիտան
- Անդրեյ Անդրեևիչ Նյունին, ապահովագրական ընկերության գործակալ
- Աննա Մարտինովնա Զմեյուկինա, 30 տարեկան մանկաբարձուհի, վառ-կարմիր հագուստով
- Իվան Միխայլովիչ Յատ, հեռագրիչ
- Խարլամպիյ Սպիրիդոնովիչ Դիմբա, հույն-հրուշակագործ։
- Դմիտրի Ստեպանովիչ Մոզգովոյ, Կամավորական նավատորմի նավաստի
- Խաչեղբայրներ, կավալերներ, լակեյներ և այլն
Գործողությունը տեղի է ունենում Անդրոնովի փոքրիկ ռեստորանի դահլիճներից մեկում։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թ. - Պյոտր Ֆոմենկոյի դասընթացները ԳԻՏԻՍ-ում։ Ռեժիսոր Պ. Ն. Ֆոմենկո, Պավել Սբորշչիկով (Ժիգալով), Ելենա Նևեժինա և Գալինա Կաշկովսկայա (Նաստասյա Տիմոֆեևնա), Օլգա Լևիտինա (Դաշենկա), Կարեն Բադալով (Ապլոմբով), Միխայիլ Կռիլով և Վալյուս Տերտելիս (Ռևունով-Կարաուլով), Տոմաս Մոցկուս (Նյունին), Նատալյա Բլագիխ (Զմեյուկինա), Պրիյտ Ռուտտաս (Յատ), Վենյամին Սկալնիկ (Դիմբա)[1]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսի էկրանավորումից հետո Դիմբոյի կողմից արտահայտված միտքը դարձավ թևավոր խոսք` «Հունաստանում ամեն ինչ կա »[2]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոդևիլի սյուժեի հիման վրա ստեղծվել է համանուն կոմիկական օպերա` «Հարսանիք» անվանումով, կոմպոզիտոր` Վ. Էրենբերգ, առաջին ներկայացումը, Զիմինի օպերային թատրոն, 1916 թ, Մոսկվա։