Ծնվել է բանվորի ընտանիքում։ Աշխատել է որպես խառատ։ 1942 թվականին հարկադիր աշխատանքի է եղել ֆաշիստական Գերմանիայում։ Պատերազմից հետո աշխատել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններում, եղել է արհմիութենական ակտիվիստ։ 1947 թվականին դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ։ 1954-1961 թվականներին՝ ՖԿԿ Սեն Սյուդի (Սենի դեպարտամենտ, Փարիզի շրջանում) ֆեդերացիայի քարտուղար։ 1956 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1959 թվականին՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1961 թվականից՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քարտուղար։ ՖԿԿ XIX համագումարում (1970) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, 20-րդ համագումարում (1972)՝ գլխավոր քարտուղար։ 1973 թվականին դարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։
Հեղինակել է «Դեմոկրատական մրցահրավեր» (1973) աշխատությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 331)։