Զերավշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զերավշան
Ayni zarafshon river.jpg
Բնութագիր
Երկարություն 877
Ավազանի մակերես 41 860 կմ²
Ջրի ծախս 162
Ջրահոսք
 · Բարձրություն 2835 մ
 · Գետաբերանի տեղակայում Ամուդարյա
 · Բարձրություն 180 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Fan Darya, Kshtut և Mogiyondarya
Երկիր Ուզբեկստան Ուզբեկստան
Տաջիկստան Տաջիկստան
Գետը Վիքիպահեստում

Զերավշան (պարս․՝ زرافشان, տաջ.՝ Зарафшон, ուզբ.՝ Zarafshon), գետ Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Սկիզբ է առնում Թուրքեստանի և Զերավշանի լեռնաշղթաների կցվանքում գտնվող Կոկսու լեռնահանգույնցի Զերավշանի սառցադաշտից։ Ջրերը ոռոգման համար վերցնելու պատճառով Զերավշանը Ամուդարյային չի հասնում։ Ստորին հոսանքում Ամուդարյայից լրացուցիչ ջուր է ստանում Ամու–Բուխարական ջրանցքով։ Զերավշանի վրա կառուցվել են Կատակուրգանի և Կույումազարի ջրամբարները։ Երկարությունը 877 կմ է։ Զերավշանի հովտում են Սամարղանդ, Նավոի, Բուխարա քաղաքները։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը կապում են տաջիկերեն Զեր «ոսկի» և ռեխտան «շաղ տալ, ցրել» բառերի հետ։ Ոմանք գտնում են, որ անվանումն արտացոլում է ոռոգման համար գետի ունեցած հսկայական նշանակությունը՝ նրա բարաբերությունը, ոմանք էլ որոշակի կապ են տեսնում անվանման և գետի վերնագավառում անցյալում երկու արդյունահանման պատմական իրողության միջև։

Զերավշանը տարբեր մասերում տարբեր անուններ է կրում․ վերնագավառում կոչվում է Մատչա, ստորին հոսանքում՝ Մոտչա, ստորին հոսանքում՝ Կարակուլդարյա։ Գետի անվանման ուզբեկերեն ձևն է Զարավշոն։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. В. Бартольд. К Истории Орошения в Туркестане. — В։ Собрание соч., том 3. Москва, 1965.
  • V. V. Barthold. Turkestan Down to the Mongol Invasion. London, 1968.
  • Robert Lewis. Early Irrigation in West Turkestan" Annals of the Association of American Geographers, vol. 56, 1966, № 3, 467—491.
  • Edgar Knobloch. Beyond the Oxus. London, 1972.
  • Якубов, Ю. Паргар в VII—VIII вв. н. э. (Верхний Зеравшан в эпоху раннего средневековья). М., Дониш, 1979.