Ալեքսեյ Գերման
Ալեքսեյ Գերման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 20, 1938[1] |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 21, 2013[2] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0314516 |
Ալեքսեյ Յուրևիչ (Գեորգիևիչ)[3] Գերման (ռուս.՝ Алексе́й Ю́рьевич (Гео́ргиевич) Ге́рман, հուլիսի 20, 1938[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] - փետրվարի 21, 2013[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[3]: Տիրապետում է վավերագրականին բնորոշ սև-սպիտակ գեղարվեստական կինոնկարների նկարահանման ոճին և տեխնիկային։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 20-ին Լենինգրադում։ Գրող Յուրի (Գեորգիա) Գերմանի և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտտենբերգի որդին է։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը, դասընթացի ղեկավար Ալեքսանդր Մուզիլ)։
Աշխատել է Սմոլենսկի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1961-1964 թվականներին՝ Լենինգրադի դրամատիկական Մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի հետ։
1964 թվականից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի երկրորդ ռեժիսոր, այնուհետև՝ բեմադրող ռեժիսոր։ Նրա «Ստուգում ճանապարհներին» ֆիլմը 15 տարի մնացել է դարակների վրա և էկրան է բարձրացել միայն վերակառուցման տարիներին։ 1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։ 1990 թվականին կազմակերպել է «ԱՓՖՍ» կինոստուդիան (Առաջին փորձարարական ֆիլմի ստուդիա) և մինչև իր մահը` 2013 թվականը, եղել է նրա գեղարվեստական ղեկավարը։ 1998 թվականից Գերմանը Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում կազմակերպել է հեղինակային արվեստանոց։ 2010 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոֆորումի նախագահը։
Ալեքսեյ Գերմանը մահացել է 2013 թվականի փետրվարի 21-ին՝ 75 տարեկան հասակում, Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի հիվանդանոցում՝ երիկամային անբավարարությունից։ Թաղվել է փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի Բոգոսլավսկի գերեզմանոցում[4][5][6]։
2013 թվականի աշնանը հետմահու արժանացել է Հռոմի կինոփառատոնի «Կապիտոլիական ոսկե գայլ» մրցանակի՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար (Lifetime Achievement Award): Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Հռոմում, նոյեմբերի 13-ին, Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի շրջանակներում։ Մրցանակը ստացել են ռեժիսորի այրին՝ Սվետլանա Կարմալիտան և նրա որդին Ալեքսեյ Գերման կրտսերը[7][8]]: Կազմակերպիչները նշել են, որ առաջին անգամ եվրոպական փառատոների պատմության մեջ որոշվել է նման մրցանակ շնորհել մահացած կինեմատոգրաֆիստին[9]։ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները խնդրել են Գերմանների ընտանիքին թույլատրել «Դժվար է աստված լինել» ֆիլմը ընդգրկել հիմնական մրցույթում, բայց մերժում են ստացել[10]։
Ընտանիք[11][խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայրական կողմ
- Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[12]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[13]։
- Պապը եղել է երդվյալ հավատարմատար, դատական վերահսկիչ, արքունի խորհրդական Ալեքսանդր Վլադիմիրովիչ Ռիտենբերգը։
- Տատ՝ Յուլիա Գավրիլովնա Տիկտինա։
- Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
- Քույր՝ Մարինա Նիկոլաևնա Կովարսկայա (1931), Նիկոլայ Արոնովիչ Կովարսկու և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգի դուստրը։
- Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
- Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[12]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[13]։
- Հայրական կողմ
- Պապ՝ Պավել Նիկոլաևիչ Գերման, շտաբս կապիտան։
- Տատ՝ Նադեժդա Կոնստանտինովնա Իգնատևա, գեներալի դուստր, գթության քույր։
- Հայր՝ Յուրի Պավլովիչ Գերման, գրող (1910-1967)։
- Կին՝ Սվետլանա Իգորևնա Կարմալիտա, սցենարիստ (1940-2017)։
- Որդի՝ Ալեքսեյ Գերման կրտսեր, ռուս կինոռեժիսոր, սցենարիստ (1976)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | ||||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Դերասան | Դեր | ||
1967 | Յոթերորդ արբանյակը[14] | ![]() |
|||
1971 | Ստուգում ճանապարհներին | ![]() |
|||
1976 | Քսան օր առանց պատերազմի | ![]() |
|||
1977 | Նստիր կողքիս, Միշկա | ![]() |
|||
1980 | Ռաֆֆերտի | ![]() |
լրագրող | ||
1980 | Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում | ![]() |
Նիկոլայ Դմիտրիևիչ | ||
1981 | Տնօրենի անձնական կյանքը | ![]() |
Կոնստանտին Մուստաֆիդի | ||
1981 | Ճամփորդություն Կովկասյան լեռներով | ![]() |
|||
1983 | Տորպեդակիր ինքնաթիռներ[15] | ![]() |
|||
1984 | Իմ ընկեր Իվան Լապշինը[16] | ![]() |
![]() |
||
1985 | Կար մի խիզախ կապիտան | ![]() |
|||
1986 | Ասք խիզախ Խոչբարի մասին | ![]() |
|||
1987 | Իմ ռազմական հաշվարկը | ![]() |
|||
1990 | Канувшее время | ![]() |
|||
1991 | Հաղթողի ստվերը (Օստրարայի մահը) | ![]() |
|||
1991 | Կինոն փրկում է ժամանակը (վավերագրական) | ![]() |
|||
1991 | Անդրեյ (վավերագրական) | ![]() |
|||
1994 | Կողպեք | ![]() |
Կլամմ | ||
1994 | Սատանայական վոդևիլ (վավերագրական) | ![]() |
|||
1995 | Ժամանած գնացքներ / Տրոֆիմ | ![]() |
|||
1996 | Ժիզելի մոլուցքը | ![]() |
врач | ||
1996 | Սերգեյ Էյզենշտեյն, ինքնակենսագրական (վավերագրական) | ![]() |
|||
1998 | Хрусталёв, машину! | ![]() |
![]() |
||
1998 | Սառը պատերազմ (վավերագրական, սերիա 14) | ![]() |
|||
1998 | Որպեսզի հիշեն (վավերագրական, թողարկում 48) | ![]() |
|||
2003—2012 | 85-ում Գերմանը 122 է Archived 2019-03-29 at the Wayback Machine. (վավերագրական) | ![]() |
|||
2005 | Գերման՝ Գերմանի որդի Archived 2019-03-27 at the Wayback Machine. (վավերագրական) | ![]() |
|||
2005 | Այլ Միրոնով (վավերագրական) | ![]() |
|||
2008 | Владимир Высоцкий. Я приду по ваши души (վավերագրական) | ![]() |
|||
2008 | Գերմանոլոգիա (վավերագրական) | ![]() |
![]() |
||
2008 | Դեմիուրգ (վավերագրական) | ![]() |
|||
2010 | Ավելին քան սերը. Գերման և Կարմալիտա (վավերագրական) | ![]() |
|||
2011 | Իմ ընկեր Անդրեյ Բոլտնև (վավերագրական) | ![]() |
|||
2011 | Ֆիլմի ղեկավարների պատմություն կամ շինարարները և վերակառուցողները Archived 2019-03-29 at the Wayback Machine. (վավերագրական, սերիաներ 6—8) | ![]() |
|||
2012 | Դժվար է աստված լինել (վավերագրական) | ![]() |
|||
2013 | Դժվար է աստված լինել | ![]() |
![]() |
Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քսան օր առանց պատերազմի» ֆիլմի համար
- Ժորժ Սադուլյաի (Ֆրանսիա) մրցանակ - 1977
- «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմի համար
- Ժյուրիի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակ և Է. Արտարիայի մրցանակ Լոկարնո-1986 միջազգային կինոփառատոնում
- Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ - 1987
- «Ստուգում ճանապարհներին» ֆիլմի համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1988
- Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում քննադատության մրցանակի դափնեկիր -1987 за фильмы: «Ստուգում ճանապարհներին», «Քսան օր առանց պատերազմի», «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերի համար
- «Խրուստալյով մեքենա» ֆիլմի համար
- Ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցույթին (1998)
- Վիսոցկու մրցանակի դափնեկիր «Իմ կյանքի ընթացքը» - 1999
- «Ոսկե դար» բելգիական կինեմատոգրաֆիական պատվավոր մրցանակի դափնեկիր - 1999
- «Նիկա» մրցանակներ 1999 թվականի համար` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում
- Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե Խոյ» ազգային մրցանակ 1999 թվականի համար, լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ։
- Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (1994)[3]
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
- «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում («Եզակի արվեստանոցի ստեղծման, ինտուիցիայի և հաստատակամության համար») - 1992
- «Տրիումֆ» մրցանակ - 1998
- Սերգեյ Դովլաթովի անվան մրցանակ - 1998
- Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2003)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » IV աստիճանի շքանշան[18]
- Պատվո շքանշան (30 հուլիսի 2008) - հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[17]
- Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2012)
- «Ոսկե կենտավր» համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար (2012) - «Ուղերձ մարդուն» փառատոնի բարձրագույն պարգևը[18]
- «Ոսկե Կապիտոլիական գայլ» կինոարվեստում ներդրման համար (2013)
- «Նիկա» մրցանակ 2015 թվականի համար (հետմահու) - տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար («Դժվար է աստված լինել»)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականին «Լյուդմիլա Գուրչենկո» հեռուստասերիալում ռեժիսորի դերը խաղում է դերասան Իգոր Մարիչևը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119213427 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Награждён указом президента России № 86 от 11 января 1994 года
- ↑ А. Герман-мл. (2013-02-21)։ «Не стало моего отца»։ «Эхо Москвы»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին
- ↑ «Режиссёр Алексей Герман-старший скончался от почечной недостаточности»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-25-ին։ Վերցված է 2019-03-29
- ↑ Алексея Германа похоронили в Санкт-Петербурге
- ↑ «Герман-старший посмертно награждён в Риме за вклад в киноискусство» (ռուսերեն)։ РИА Новости։ 2013-11-13։ Վերցված է 2013-11-14
- ↑ Nick Vivarelli. (2013-10-08)։ «Rome Fest To Honor Aleksei German Posthumously» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2013-10-15
- ↑ «The great Russian filmmaker Aleksei Yuryevich German honoured with the Award for Lifetime Achievement» (անգլերեն)։ romacinemafest.it։ 2013-10-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-10-15
- ↑ «Памяти Алексея Германа»։ Эхо Москвы։ 21.02.2013
- ↑ «Алексей Герман. Биография»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին։ Վերցված է 2019-03-29
- ↑ «Книга жизни: воспоминания С. М. Дубнова»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-12-ին։ Վերցված է 2019-03-29
- ↑ Владимир Колганов «Герман, или Божий человек»
- ↑ Համառեժիսոր Գրիգոր Արանովի հետ։
- ↑ В титрах фильма стоит только имя супруги режиссёра Светланы Кармалиты, сам Герман в связи со сложными отношениями с руководством студии в качестве автора сценария не указан
- ↑ В титрах фильма в качестве сценариста указан только Эдуард Володарский
- ↑ Указ Президента РФ от 30 июля 2008 г. № 1148
- ↑ «Первый приз фестиваля «Послание к человеку» получил Алексей Герман»։ РИА Новости։ 2012-09-23։ Վերցված է 2013-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексей Герман в «Энциклопедии отечественного кино»
- Статьи об Алексее Германе на сайте журнала «Сеанс» Archived 2010-03-07 at the Wayback Machine.
- Алексей Герман на сайте проекта «Чапаев»
- «Я абсолютно разлюбил кино»: одно из последних интервью Алексея Германа
- «Да, я хам, но все претензии — после съёмок»
- «Алексей Герман: «Правда — не сходство, а открытие»»։ // Искусство кино։ № 12, 2001։ Վերցված է 2015-04-28
- Свиридова А.։ «Алексей Герман: «Мы — рабы»»։ Дискурс։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին։ Վերցված է 2017-02-28
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2013 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս դերասաններ
- Ռուս պրոդյուսերներ
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ