Ֆազիլ Իսկանդեր
Ֆազիլ Իսկանդեր Фазиль Искандер | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 31, 2016[4][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, լրագրող, վիպասան, բանաստեղծ և ակնարկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954) |
Ժանրեր | հուշագրություն, արձակ, երգիծանք, պրիտչա, էսսե, Աֆորիզմ և philosophical fable? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հրատարակչության պետական կոմիտե |
Պարգևներ | |
![]() | |
Կայք | faziliskander.com |
![]() |
Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր (ռուս.՝ Фазиль Абдулович Искандер, աբխ.՝ Фазиль Абдул-иҧа Искандер, մարտի 6, 1929[1][2][3][…], Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2016[4][2][3][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4], Մոսկվա), աբխազական ծագմամբ ռուս գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆազիլ Իսկանդերը ծնվել է 1929 թվականի մարտի 6-ին Սուխումում։ Նրա հայրը ծագումով Իրանից էր[5] և ուներ պարսկական ու աբխազական արմատներ[6]։ 1938 թվականին ապագա գրողի հայրն արտաքսվել է ԽՍՀՄ-ից և նա նրա հետ այլևս չի հանդիպել։ Ապագա գրողի մանկությունն անցել է Աբխազիայի Չեգեմ գյուղում։
Ոսկե մեդալով ավարտել է Աբխազիայի ռուսական դպրոցներից մեկը, այնուհետև փորձել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի Փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն անհաջողությամբ[7]։ Ընդունվել է Մոսկվայի Գրադարանավարական ինստիտուտը, որտեղ երեք տարի ուսանելուց հետո տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, որն էլ ավարտել է 1954 թվականին։
1954-1956 թվականներին որպես լրագրող աշխատել է Կուրսկ և Բրյանսկ քաղաքներում։ 1956 թվականին դարձել է «Գոսիզդատի» աբխազական բաժնի խմբագիրը, որտեղ աշխատել է մինչև 1990-ական թվականների սկիզբը[5]։
Վախճանվել է 2016 թվականի հուլիսի 31-ին Պերեդելկինոյում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆազիլ Իսկանդերի առաջին գիրքը 1957 թվականին Սուխումում լույս տեսած «Լեռնային արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն է։ Հեղինակին լայն հանրային ճանաչում բերեց 1966 թվականին հրատարակված «Այծատուրի համաստեղությունը» վիպակը, որում հեղինակը ծաղրի է ենթարկում ԽՍՀՄ-ի վարած գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հեղինակի գլուխգործոցն է համարվում «Սանդրոն Չեգեմից» վեպը, որը խորհրդային գրաքննության կողմից ենթարկվել է զգալի մկրատումների։ Այս վեպն իրենից ներկայացնում է պատմվածքների շարք հեղինակի հայրենի Չեգեմ գյուղի բնակիչ Սանդրոյի մասին և գրողի բնորոշմամբ պատկանում է Խաբեբայապատում վեպի ժանրին։
Ֆազիլ Իսկանդերի ստեղծագործական փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արդարության, պատվի, քչով բավարարվելու, հողի հանդեպ սիրո, մեռածների հանդեպ հարգանքի թեմաները[8]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 - «Լեռնային արահետներ» (Горные тропы.)
- 1959 - «Հողի բարությունը» (Доброта земли.)
- 1960 - «Կանաչ անձրև» (Зелёный дождь.)
- 1961 - «Սև ծովի երեխաները» (Дети Черноморья.)
- 1964 - «Ծովի երիտասարդությունը» (Молодость моря.)
- 1966 - «Հողի արշալույսները» (Зори земли.)
- 1969 - «Ամառային անտառ» (Летний лес.)
- 1987 - «Ուղի» (Путь.)
- 1993 - Բանաստեղծություններ
Արձակ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 - «Այծատուրի համաստեղությունը» (Созвездие Козлотура.)
- 1966 - «Արգելված պտուղ» (Запретный плод.)
- 1967 - «Կարճ ձեռքով մարդը» (Колчерукий.)
- 1969 - «Երեք պատմվածք» (Три рассказа.)
- 1970 - «Մանկության ծառը» (Дерево детства.)
- 1971 - «Չիկի օրը» (День Чика.)
- 1973 - «Սանդրոն Չեգեմից» (Сандро из Чегема.)
- 1973 - «Երջանիկ գտածոների ժամանակը» (Время счастливых находок.)
- 1979 - «Ընկուզենու ստվերի տակ» (Под сенью грецкого ореха.)
- 1979 - «Մեծ սեքսի փոքրիկ հսկան» (Маленький гигант большого секса.)
- 1982 - «Ճագարները և վիշապօձերը» (Кролики и удавы.)
- 1983 - «Չիկի պաշտպանությունը» (Защита Чика.)
- 1986 - «Մեծ տան մեծ օրը» (Большой день большого дома.)
- 1988 - «Սրճարան ծովում» (Кофейня в море.)
- 1990 - «Մարդու կանգառը» (Стоянка человека.)
- «Մարդը և նրա շրջակայքը» (Человек и его окрестности.)
- «Հերակլեսի տասներեքերորդ հերոսությունը» (Тринадцатый подвиг Геракла.)
- 1997 - «Սոֆիչկա» (Софичка.)
- 1999 - «Անհրավեր հյուր» (Незваный гость.)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 - «Երջանիկ գտածոների ժամանակը» («Время счастливых находок»)[9]
- 1986 - «Չեգեմյան դետեկտիվ» («Чегемский детектив»)[10]
- 1989 - «Տոն տոնին սպասելիս» («Праздник ожидания праздника»)[11]
- 1989 - «Օրենքով գողերը» («Воры в законе»)[12]
- 1989 - «Այծատուրի համաստեղությունը» («Созвездие Козлотура»)
- 1989 - «Վալտասարի խնջույքները կամ գիշերը Ստալինի հետ» («Пиры Валтасара, или Ночь со Сталиным»)[13]
- 1991 - «Բաժանվենք, քանի լավ ենք» («Расстанемся, пока хорошие»)[14]
- 1992 - «Մեծ սեքսի փոքրիկ հսկան» («Маленький гигант большого секса»)[15]
- 2016 - «Սոֆիչկա» («Софичка»)[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Искандер Фазиль Абдулович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 L’écrivain Fazil Iskander est mort (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 Искандер Ф. А. — биография
- ↑ Елена Егерева (2007 թ․ փետրվարի 18). «Правила жизни Фазиля Искандера». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Вести. Ru, 2 августа 2016 Проститься с Искандером приехал президент Абхазии
- ↑ Иерусалимский журнал 2008, 29. Татьяна и Сергей Никитины. Заочный роман с писателем Фазилем Искандером
- ↑ «Երջանիկ գտածոների ժամանակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Չեգեմյան դետեկտիվ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Տոն տոնին սպասելիս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Օրենքով գողերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Վալտասարի խնջույքները կամ գիշերը Ստալինի հետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Բաժանվենք, քանի լավ ենք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Մեծ սեքսի փոքրիկ հսկան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Софичка» — последний фильм по мотивам Искандера(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազիլ Իսկանդեր» հոդվածին։ |
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Սուխում քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Աբխազ գրողներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս հումորիստներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Անձինք մետաղադրամների վրա