Զախար Պրիլեպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զախար Պրիլեպին
Захар Прилепин
Ծննդյան անունռուս.՝ Евгений Николаевич Прилепин
Ծնվել էհուլիսի 7, 1975(1975-07-07)[1] (48 տարեկան)
ԾննդավայրIlyinka, Սկոպինսկի շրջան, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունЗахар
Մասնագիտությունլրագրող, վիպասան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, հեռուստահաղորդավար, գլխավոր խմբագիր, բանասեր, հրապարակախոս, Պետական Դումայի անդամ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան[1]
ԿրթությունՆիժնի Նովգորոդի պետական համալսարան (1999)
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներՊաթոլոգիաներ
ԱնդամակցությունIzborsk Club?[2] և 8th State Duma of the Russian Federation?
ԿուսակցությունԱզգային Բոլշևիկյան կուսակցություն, For Truth? և Արդար Ռուսաստան
Պարգևներ
Կայքzaharprilepin.ru
 Zakhar Prilepin Վիքիպահեստում

Զախար Պրիլեպին (ռուս.՝ Заха́р Приле́пин, իսկական անունը՝ Եվգենի Նիկոլաևիչ Պրիլեպին, ռուս.՝ Евге́ний Никола́евич Приле́пин, ծնվ. հունիսի 7, 1975, գյուղ Իլինկա, Սկոպինսկի շրջան, Ռյազանի մարզ, ՌՍՖՍՀ), ռուս գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Պրիլեպինը ծնվել է 1975 թվականի հունիսի 7-ին Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինսկի շրջանի Իլինկա գյուղում՝ ուսուցչի և բուժքրոջ ընտանիքում[3]։ Ավարտել է Ն. Ի. Լոբաչևսկիի անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Հանրային քաղաքականության դպրոցը։ Զբաղվել է զանազան աշխատանքներով, եղել է թիկնապահ, ռուսական ԱՄՈՆ-ի ջոկատներից մեկի հրամանատար, մասնակցել է 1996 և 1999 թվականների չեչենական հակամարտություններին[4]։ 1999 թվականին դրամական դժվարությունների պատճառով թողնում է իր ծառայությունը ԱՄՈՆ-ում և աշխատանքի անցնում Նիժնի Նովգորոդում հրատարակվող «Дело» թերթի խմբագրությունում, իսկ 2000 թվականին դառնում է վերոնշյալ թերթի գլխավոր խմբագիր։ Այդ ժամանակից էլ սկսվում է Պրիլեպինի գրական և լրագրական գործունեությունը։ Նա 2004 թվականին հրատարակում է իր առաջին «Պաթոլոգիաներ» վեպը, որը դրական արձագանք է գտնում գրական հասարակության կողմից։ 2007 թվականին Պրելեպինը դառնում է Նիժնի Նովգորոդում լույս տեսնող «Новая газета» պարբերականի գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր, իսկ 2012 թվականին Սերգեյ Շարգունովի հետ միասին ղեկավարում է «Свободная пресса» համացանցային պարբերականը[5]։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զախար Պրիլեպինը 1996 թվականից հանդիսանում է Ազգային Բոլշևիկյան կուսակցության անդամ, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում[6]։ Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ սուր քննադատություններով[7]։

2020 թ. հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Պաթոլոգիաներ» («Патологии»)
  • 2006 - «Սանկյա» («Санькя»)
  • 2007 - «Մեղք» («Грех»)
  • 2011 - «Սև կապիկ» («Чёрная обезьяна»)
  • 2014 - «Ապաստարան» («Обитель»)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - «Ճտքավոր կոշիկներ՝ լի տաք ջրով» («Ботинки, полные горячей водкой»)
  • 2012 - «Ութնյակ» («Восьмёрка»)
  • 2016 - «Յոթ կյանք» («Семь жизней»)

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - «Ես եկել եմ Ռուսաստանից» («Я пришёл из России»)
  • 2009 - «Terra Tartarara. Այդ վերաբերում է անձնապես ինձ» («Terra Tartarara. Это касается лично меня»)
  • 2015 - «Թռչող բուռլակներ» («Летучие бурлаки»)
  • 2015 - «Ոչ օտար խառնաշփոթ։ Մեկ օր - մեկ տարի» («Не чужая смута. Один день — один год»)

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - «Ամեն ինչ, որ պետք է լուծվի...» («Всё, что должно разрешиться…»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախար Պրիլեպին» հոդվածին։