Միխայիլ Շիշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շիշկին
MichaelShishkin1209n.jpg
Ծնվել էհունվարի 18, 1961(1961-01-18)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան, Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Switzerland.svg Շվեյցարիա[3]
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերարձակ, վեպ, պատմվածք և վիպակ
Ուշագրավ աշխատանքներQ4363805?
Պարգևներ
Изображение автографа
Կայքschischkin.net
Commons-logo.svg Mikhail Pavlovich Shishkin Վիքիպահեստում

Միխաիլ Պավլովիչ Շիշկին (հունվարի 18, 1961(1961-01-18)[1][2], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս գրող։ «Ռուս Բուքեր», «Մեծ գիրք» և «Ազգային Բեսթսելլեր» գրական մրցանակների դափնեկիր (այս երեք մրցանակների միակ դափնեկիրը)։ Ապրում է Շվեյցարիայում, ստեղծագործում է նաև գերմաներենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռուս նավաստի-սուզորդի ընտանիքում։ Հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ով կրկնակի անգամ արժանացել է Կարմիր դրոշ շքանշանի[4], մայրը ազգությամբ ուկրաինուհի է, մասնագիտությամբ ուսուցչուհի[5]։ Հայրական պապը 1830 թվականին հռչակվեց ենթակուլակ և Կուլակաթափության արդյունքում ռեպրեսիայի ենթարկվեց և զոհվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության ժամանակ։ Տատիկը՝ Լյուբով Շիշկինան (մահացել է 1993 թվականին), վերցնելով երկու երեխաներին հեռանում է գյուղից և աշխատանքի անցնում Մոսկվայի մերձակայքում[6][7]։ Նրա ավագ հորեղբայր Բորիսը 1941 թվականից[8] համարվում է անհայտ կորած։ 2010 թվականին Միխայիլ Շիշկինին հաջողվեց պարզել, որ իր հորեղբայրը 1942 թվականին գնդակահարվել է գերմանական գերությունում՝ որպես եվրեյ, կեղծ մատնության արդյունքում[6]։ Հայրը՝ Պավել Շիշկինը (1926—1995), 17 տարեկանում գնում է պատերազմ, որպեսզի վրեժխնդիր լինի ավագ եղբոր համար։ Ուսում ստանալուց հետո 1944—1945 թվականներին կռվել է որպես սուզորդ[6] և հետագա կյանքում միշտ գաղտնի է պահել, որ ինքը ռեպրեսիայի ենթարկվածի որդի է [7]։

Մայրը՝ Իրինա Գեորգիևնա Շիշկինան, Ն․Վ․Գոգոլի անվան № 59 դպրոցում կուսկազմակերպիչ էր, որտեղ 1959 թվականին վիճաբանություն է բռնկվում այն ժամանակ դեռ աշակերտ Վլադիմիր Բուկովսկու հետ։ Շնորհիվ դեկրետային արձակուրդի, նրան հաջողվեց պահպանել աշխատանքը և հետագայում դառնալով այդ դպրոցի ուսումնական գծով վարիչ, հետո տնօրեն։ Ավելի ուշ այդ նույն դպրոցում սովորել է նաև Միխայիլը[9]։

Մինչ Միխայիլի ծնվելը, նրա ծնողներն արդեն ամուսնալուծված էին, և ապագա գրողը իր կյանքի առաջին տարիները անց է կացրել Ստարոկանյուշեն նրբանցքի կոմունալային սենյակում[7]։ Լյուբով Շիշկինան՝ հորական տատը, ով միայն ավարտել էր ծխական դպրոցի երրորդ դասարանը, գաղտնի կնքում է երեխային։ Արդեն դպրոցական տարիքում նա բացասական կարծիք ուներ Սովետական կարգերի վերաբերյալ, և ինքնուրույն լուսապատճենում էր գրքեր, որոնք տպագրվել էին արտասահմանում («Տամիզդատ»)[6]։ Յուրի Անդրոպովի ժամանակ Միխաիլի մայրը հեռացվեց աշխատանքից, Վլադիմիր Վիսոցկու հիշատակին նվիրված երեկույթ կազմակերպելու համար[10]։

Որոշ ժամանակ Միխաիլ Շիշկինը աշխատել է որպես բակապան[11]։ Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետը (1982)։ Երեք տարի աշխատել է «Ռովեսնիկ» ամսագրում, գրել է արվեստի մասին, թարգմանել է գերմաներենից։ Հինգ տարի աշխատել է Մոսկվայի № 444 ֆիզմաթ դպրոցում, որտեղ դասավանդել է գերմաներեն և անգլերեն[12]։

Այժմ Միխայիլ Շիշկինը երրորդ անգամ է ամուսնացած, առաջին երկու ամուսնությունները շարունակվել են 7 տարի։ Առաջին կինը՝ Իրինան, Ռուսաստանից էր, երկրորդը՝ Ֆրանչեսկա Շտյոկլինը, Շվեյցարիայից։ Վերջինս մասնագիտությամբ սլավոնագետ է, նրան է նվիրված «Իսմայիլի գրավումը» վեպը։ Որդու՝ Կոնստանտինի ծնվելուց հետո՝ 1995 թվականից, գրողը բնակվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում[7]։ Գրական գործունեությունից զատ, նա զբաղվում է նաև թարգմանչությամբ և դասվանդում է։ 2009 թվականի աշնանային կիսամյակում դասավանդել է Վաշինգտոն և Լի համալսարանում ( Ամերիկայի Միացյալ Նահանգներ,Վիրջինիա)[13]։

Միխաիլ Շիշկինը 2011 թվականին ամուսնանում է Եվգենիա Շիշկինայի հետ և 2013 թվականի օգոստոսի 4-ին ծնվում է նրանց որդին՝ Իլյան։ Միխայիլը յուրաքանչյուր ամուսնությունից մեկական որդի ունի։ Միխայիլ Շիշկինը դասական երաժշտություն է սիրում [14], որպես հոբբի խաղում է Սնուկեր (Բիլիարդի տեսակ)[15]։ 2012—2013 թվականներին ապրել է Բեռլինում, կապված Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից տրվող թոշակի (գերմ.՝ DAAD Künstlerprogramm) հետ։

2013 թվականին ելնելով իր քաղաքական հայացքներից, հրաժարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ գրքի միջազգային շուկայում, ներկայացնել Ռուսաստանը «BookExpo America[en]2013»[16][17]։ Գրողը իր հայացքները կապված Ղրիմի Ռուսաստանին բռնակցմանհետ, շարադրել է չորս հոդվածներում, որոնք տպագրվել են եվրոպական թերթերում[18][19]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում է 1993 թվականից, վերջին տարիներին սկսել է ստեղծագործել և հրապարակել գերմաներեն։ Նա շարունակում է ռուս կլասիկներին՝ (Անտոն Չեխովին, Իվան Բունինին, Վլադիմիր Նաբոկովին) հարուստ բառային, երաժշտականության և ներդաշնակ նախադասությունների մասով։ Արևմուտքի գրողներից՝ (Ջեյմս Ջոյս, Ռոբերտ Վալսեր, «նոր վեպի» վարպետներ) վերցրել է ստեղծագործության ներսում ժանրային և պատմության աստիճանի փոփոխության սկզբունքը, տեքստի ճիշտ մասնատում, շարահյուսական դինամիզմ, սյուժեյի ավանագարդային համարձակ կիրառումը լեզվի ակտուալացման մեջ[20]։

Շիշկինին բնութագրողները նշում են, որ նրա և Սաշա Սոկոլովի միջև ներքին հարազատություն կա, որը հատկապես նկատելի է «Վեներայի վարսը» վեպում[21][22]։ Իր հոդվածներից մեկում Շիշկինը նշում է իր համար գրականության գլխավոր ուղությունները՝ Չեխով, Բունին, Նաբոկով, Սաշա Սոկոլով[23]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա Ալեկսանդր Գոլդշտեյնին[24][25] անվանել է իր արձակագրության ոգեշնչող, իսկ գրականությունից դուրս՝ Անդրեյ Տարկովսկի[26] և Ալֆրեդ Շնիտկե[27]։

Շիշկինի արձակին բնորոշ առանձնահատկություն է համարվում քրոնոտոպների ինքնատիպ օգտագործումը՝ տեղի և ժամանակի բազմաբնույթ օգտագործումը։ Տարբեր ուղղություններ ոչ միայն տեղի են ունենում զուգահեռ, այլ նաև գործողության ժամանակահատվածը անորոշ է։ Գրողի բնորոշմամբ դժվար է նշել գործողության շրջանակը․«այն կատարվում է միշտ և ամենուր»։

Հեղինակը միմիանց կապակցելով տարբեր հատվածներ մեկ ամբողջական տեքստում, ստեղծում է «վեպ-տապան», ընդ որում հեղինակը գտնում է, որ աշխարհի փրկությունը տեղի է ունենում լեզվի վերակենդանացմամբ[28]։

Գրքերում իր մասին բավականին մանրամասներ կան, հատկապես «Իսմայիլի գրավումը» և «Վեներայի վարսը» վեպերում, որտեղ պատմում է Ստարոկանյուշեն նրբանցքում անցած մանկության, ծովահեն-սուզորդ հոր, ձերբակալված եղբոր, շվեյցարուհի կնոջ, ում առաջին ամուսինը մահացել էր, որդու ծննդյան, ով ծնվել էր Շվեյցարիայում՝ Ֆրանչեսկայի հետ ամուսնությունից, որպես փախստականների համար թարգմանիչ իր աշխատանքի մասին։ Շիշկինի գրքերում հանդիպում ենք բազմաթիվ ակնարկներ իր սիրելի գրողների մասին։

Շիշկինը ռուս գրականության առաջիններից է, ով լայնորեն սկսեց կիրառել Կոլաժային տեխնիկան՝ պատմություն ստեղծելու համար։ Վեպ-կոլաժը մասամբ կանխատեսում է անհայտ մեջբերումների կիրառումը[29][30]։ Կապված վերջինիս հետ, «Վեներայի վարսը» մեծ քննարկումներ առաջացրեց այն մասին, որ վեպում անցնում է կոլաժի և Գրագողություն[31] սահմանը։

Լև Դանիլկինը թվարկում է Շիշկինի վեպերի խաչաձև հատումները, որոնք նրա համար դառնում են մոլուցք․ «Ռուսաստանը, որպես բռնության երկիր, երեխայի մահ, դավաճանություն, լեզվի մրցակցություն և իրականություն․․․ Շիշկինի համար, խոսքը դա դաժան իրականությունն «ասելու» միջոց է[32]։ Շիշկինի ընդիմախոսները նրան մեղադրում են, որ «ցանկացած ցավ նրա համար ուղղակի բանավոր կոլաժների ստեղծման ներշնչանք է, թող հիանա դրանով»[33]։

Միխաիլ Շիշկինը իր յուրաքնչյուր գրքի վրա աշխատում է գրեթե հինգ տարի և նրա խոսքերով, ներշնչանքի սպասումը տանջալի է։ «Վեներայի վարս» վեպից ուղիղ չորս տարի հետո գրեց «Պիսմովնիկ» վեպը, որը վերջացրեց մեկ տարվա ընթացքում[25]։

2016 թվականին Կրակովում տեղի ունեցավ միջազգային գիտական կոնֆերանս, նվիրված Միխաիլ Շիշկինի ստեղծագործությանը[34], որի ամփոփման արդյունքում տպագրվեց հոդվածների մեծ հավաքածու[35]։ 2019 թվականին Կրակովում «Իսմայիլի գրավումը» գրքի հիման վրա ևս տպագրվեց հոդվածների հավաքածու[36]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Եվգենի Կամենկովիչը Մոսկովյան թատրոնի «Պ․Ֆամենկոյի արվեստանոցում» բեմադրեց «Ամենակարևորը» ներկայացումը, ըստ Շիշկինի «Վեներայի վարսը» վեպի[37][38], որը բարձր գնահատականի արժանացավ հեղինակի կողմից[27]։ Որպես 2007 թվականի լավագույն ներկայացում, արժանացել է «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակին[39]։ 2011 թվականի հոկտեմբերին Օլեգ Տաբակովը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում բեմադրում է«Պիսմովնիկ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը[4][15] Մարինա Բրուսինկինան էր[40]։

Մոսկվայի բաց ուսանողական թատրոնում «Իսմայիլի գրավումը» վեպի հիման վրա բեմադրվել է[41] «Ատրակցիոն» ներկայացումըբ(ռեժ․Գեորգի Դոլմազյան)[27]։ 2012 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Սուրբ Մարկի ճամբարը» ներկայացման պրեմիերան ըստ նույնանուն վավերագրական պատմվածքի՝ (ռեժ․Նիկիտա Կոբալև, դեր․ Ե․Սմիրնով, Ե․Սաչկով ) Ն․Կոբելևի Հեղինակային նախագծի շրջանակներում, Վս․Մեյերխոլդ կենտրոնի հովանաորությամբ։ Բեմադրությունները մեծ հաջողություններ են ունեցել[4]։ Երաժիշտ և ռեժիսեոր Ալեկսեյ Բոտվինովը 2011 թվականի հուլիսին Օդեսսայում բեմադրեց «Պիսմովնիկ, Էլեգիա » ներկայացումը։ 2012 թվականի դեկտեմբերին Ցյուրիխում անցկացվեց այդ նույն ներկայացման գերմաներեն տարբերակի պրեմիերան։ 2016 թվականին Մոսկվայի կամերային տիկնիկային թատրոնը մեծահասակների համար բեմադրեց «Պիսմովնիկ» ներկայացումը, որի բեմադրող ռեժիսորն էր Բորիս Կոնստանտինովը[42]։ Նույն գրքից օտվելով 2015 թվականին Սանկտ Պետերբուրգի Մաստերսկայա թատրոնում ևս բեմադրվեց «Պիսմովնիկ» ներկայացումը, որի բեմադրման հեղինակն էր Նատալիա Լապինան[43]։

2019 թվականին Բեռնում ըստ Միխաիլ Շիշկինի հեղինակած պիեսի բեմադրվեց գերմաներեն ներկայացում, որը գրել էր Ֆրից Լանգի «Մ» (1931) ֆիլմի հիման վրա։ Պիեսի ռեժիսորը Էբերխարդ Կյոլերն էր՝ Սանկտ Պետերբուրգի «Սերունդների թատրոնի» հետ միասին[44]։

Հասարակական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին դեմոկրատական երկրներին կոչ արեց բոյկոտել Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Շվեյցարական Tages-Anzeiger ամսագրի հարցազրույցի ժամանակ Շիշկինը նշել է, որ սպորտը Ռուսաստանում հասկացվում է, որպես «պատերազմի շարունակություն»[45]։ 2018 թվականին Եվրոպայում ռուսական մշակույթի ֆորումում գրողն ասել է, որ ինքն իրեն հայտարարարել է գաղթական, և այլևս Ռուսաստան չի վերադառնա[46]։ 2019 թվականին ստորագրել է « Բաց նամակ ընդեմ Ռուսաստանի քաղաքական բռնաճնշմանը»[47]։

Միխայիլ Շիշկինի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն պատմվածքններ և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնտրյո-Միսսոլունգի-Աստապովո։ Բայրոնի և Տոլստոյի հետքերով (2002)
  • Մահացած հոգիներ, կենդանի քթեր։ Ռուսաստանի մշակութային պատմության ներածություն (2019)
  • Խաղաղություն թե պատերազմ։ Ռուսաստանը և արևմուտքը (2019)

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — «Զնամիա» ամսագրի մրցանակ, լավագույն գրական դեբյուտի համար («Բոլորին սպասվում է նույն գիշերը» վեպը)
  • 1999 — Ցյուրիխի շրջանի մրցանակ «Ռուսական Շվեյցարիա» ուղեցույցի համար
  • 1999 — «Գլոբուս» մրցանակ, ժողովրդին և մշակույթը իրար կապաող ստեղծագործության համար, որը նշանակվել էր Մ․Ի․ Րուդոմինոյի անվան ՎԳԲԻԼ-ի կողմից («Իսմայիլի գրավումը» վեպը)[48]
  • 2000 — «Ռուսական Բուկեր» (վեպ «Իսմայիլի գրավումը») մրցանակի դափնեկիր
  • 2005 — Տարվա լավագույն օտար գրքի մրցանակի դափնեկիր, Ֆրանսիա (գիրք պատմություն <<Մոնտրյո-Միսսոլունգի-Աստապովո։ Բայրոնի և Տոլստոյի հետքերով>>)
  • 2005 — «Ազգային բեսթսելլեր» (վեպ «Վեներայի վարս») մրցանակաի դափնեկիր
  • 2006 — «Մեծ գիրք» (երրորդ տեղ,վեպ «Վեներայի վարս») մրցանակի դափնեկիր
  • 2006 — Բունինյան գրական մրցույթի հաղթող (վեպ «Վեներայի վարս»)[49]
  • 2007 — Grinzane Cavour Prize («Վեներայի վարսը» վեպի իտալաերեն թարգմանություն)
  • 2007 — Halpérine-Kaminski Prize for the Best Translation (Laure Troubeckoy, «Վեներայի վարսը» վեպի ֆրանսերեն թարգմանություն)
  • 2010 — Орден журнала «Знамя»[50]
  • 2010 — «Իմխոնետ» պորտալում առաջին մրցանակակիր, «Սիրելի գրող» անվանակարգում[51]
  • 2011 — «Պիսմովնիկ» վեպը ընդգրկվեց «Մեծ Գիրք» մրցանակի հավակնորդների փոքրաքանակ ցանկի մեջ[40][52]
  • 2011 — «Վեներայի վարս» վեպը և գերմաներեն թարգմանած թարգմանիչ Անդրեաս Տրետները արժանացել են Բեռլինի Աշխարհի մշակույթի պալատի միջազգային գրական մրցանակի[53]։.
  • 2011 —«Պիսմովնիկ» վեպը ընդգրկվել է «Տարվա գիրք» մրցանակի հավակնորդների փոքրաթիվ ցանկ[54]
  • 2011 — «Պիսմովնիկ» վեպը ընդգրկվել է «Նոս» մրցանակի հավակնորդների փոքրաթիվ ցանկ[55]
  • 2011 — «Մեծ Գիրք» մրցանակ (առաջին մրցանակ) «Պիսմովնիկ» վեպի համար, ինչպես նաև հաղթանակ «ժողովրդական քվեարկությամբ»[56]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.nzz.ch/das_ich_und_seine_geschichten-ld.1008832
  4. 4,0 4,1 4,2 Наталья Кочеткова беседовала с Михаилом Шишкиным (01.02.2011)։ «Будущее наступило. Михаил Шишкин написал свою главную книгу и встретил любовь» (ռուսերեն)։ Известия։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-24-ին։ Վերցված է 2011-02-01 
  5. Александр Чернов беседовал с Михаилом Шишкиным (21.01.2011)։ «Шишкин — художник слова. Интервью.» (ռուսերեն)։ Шо։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2011-03-28 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Клуб «Журнального зала»» (ռուսերեն)։ Русский журнал։ 25.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-03-ին։ Վերցված է 2011-02-11 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Михаил Шишкин: «Я почувствовал себя крошечным колёсиком машины, производящей говно»: По материалам «Московского комсомольца» и «Новых известий»» (ռուսերեն)։ Салідарнасць։ 25.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-11-ին։ Վերցված է 2010-12-25 
  8. Михаил Шишкин Говорят лауреаты «Знамени». Михаил Шишкин // Знамя. —М., 2000. — № 3.
  9. «Национальная премия «Большая книга»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-10-ին։ Վերցված է 2011-03-15 
  10. Михаил Шишкин Пальто с хлястиком. — Сноб. — Сноб Медиа, 2010.
  11. Николай Александров Тот, кто взял Измаил. Интервью с Михаилом Шишкиным // Итоги. —М., 2000. — № 42 (228).
  12. Веста Боровикова (27.03.2007)։ «Писатель Михаил Шишкин: «В России государство – это главный враг, и его нужно бояться»» (ռուսերեն)։ Новые Известия։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին։ Վերցված է 2011-03-15 
  13. Наталья Кочеткова беседовала с Михаилом Шишкиным (25.12.2010)։ «Михаил Шишкин: Роман всегда умнее автора» (ռուսերեն)։ Известия։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-18-ին։ Վերցված է 2011-01-06 
  14. Сергей Иванов беседовал с Михаилом Шишкиным (04.08.2010)։ «Михаил Шишкин: «Писатель должен ощутить всесилие»» (ռուսերեն)։ Контакты։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-14-ին։ Վերցված է 2011-01-06 
  15. 15,0 15,1 Людмила Клот (03.11.2010)։ «Михаил Шишкин и роман в письмах влюблённых: Интервью с Михаилом Шишкиным.» (ռուսերեն)։ Наша газета։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2010-12-16 
  16. «Михаил Шишкин отказался представлять Россию на книжной ярмарке в США»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2013-03-09 
  17. Викицитатник «Михаил Павлович Шишкин»
  18. «Ordinary Russians and Ukrainians have been betrayed by their leaders»։ Վերցված է 2014-03-25 
  19. «Russlands ukrainische Zukunft»։ Վերցված է 2014-03-26 
  20. Андрей Архангельский Сопротивление мату. Интервью с Михаилом Шишкиным // Огонёк. —Москва, 2005. — № 27 (4906). Архивировано из первоисточника 23 Դեկտեմբերի 2010.
  21. Ксения Рождественская (2005, номер 75)։ «ИЗРЕЧЕНИЯ ВЫХОДА В ДЕНЬ» (ռուսերեն)։ НЛО։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին։ Վերցված է 2010-12-16 
  22. Глеб Морев։ «Язык — это оборона. Михаил Шишкин о новом типе романа, русском языке и любви к Акакию Акакиевичу»։ Русский журнал։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2010-12-16 
  23. Михаил Шишкин Лодка, нацарапанная на стене // Пальто с хлястиком. Короткая проза, эссе.. — ACT, 2017. — С. 190. — 2000 экз. — ISBN 978-5-17--96620-0
  24. Майя Кучерская, интервью с Михаилом Шишкиным (2005, номер 75)։ «Разорванное время соединит читающий» (ռուսերեն)։ Ведомости։ Վերցված է 2010-12-19 (չաշխատող հղում)
  25. 25,0 25,1 Анна Грибоедова беседовала с Михаилом Шишкиным (13.07.2010)։ «Михаил Шишкин. Не нужно писать о России и экзотических проблемах» (ռուսերեն)։ Русский мир։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2010-12-16 
  26. Анна Красильщик, интервью с Михаилом Шишкиным (13.07.2010)։ «Михаил Шишкин. Интервью» (ռուսերեն)։ Большой город, № 12 (257)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-12-19 
  27. 27,0 27,1 27,2 Евгений Белжеларский Гражданин Альп: Интервью с Михаилом Шишкиным // Итоги. — 2005. — № 40.
  28. Светлана Николаевна Лашовa Принцип пазла: язык и хронотоп в прозе М. Шишкина // Вестник Пермского университета. —Пермь, 2010. — № 6 (12). — С. 186-190.
  29. https://echo.msk.ru/programs/odin/1640438-echo/
  30. Пример из «Взятия Измаила»: «И когда горничная поставила на стол тарелку, он замер, и как только закрылась дверь, обеими руками схватил хлеб, засопел, сразу измазал пальцы и подбородок в сале и стал жадно жевать». — Из рассказа Набокова «Подлец»
  31. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին։ Վերցված է 2020-07-15 
  32. https://web.archive.org/web/20160312054929/http://www.afisha.ru/book/1689/review/339598
  33. Критическая масса, 2005, №2
  34. «I Международная научная конференция «Знаковые имена современной русской литературы»: Михаил Шишкин» (ռուսերեն)։ )։ 19-21.05.2016։ Վերցված է 29.07.2019 
  35. под редакцией Анны Скотницкой и Януша Свежего «Знаковые имена современной русской литературы: Михаил Шишкин» (2017). — сборник статей. — Краков: Scriptum, 2017. — 509 с. — ISBN 978-83-65432-70-4
  36. Под редакцией Анны Скотницкой «Взятие Измаила: Новые прочтения». — сборник статей. — Краков, 2019.
  37. «Самое Важное»: Этюды и импровизации по роману Михаила Шишкина «Венерин волос»
  38. Видеоролик «Самое Важное»
  39. Сайт Хрустальная Турандот
  40. 40,0 40,1 Ольга Тараненко, Михаил Шишкин Ад — везде, где мы // Соль. —Пермь, 3.06.2011. Архивировано из первоисточника 9 Հունիսի 2011.
  41. ««Аттракцион»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-25-ին։ Վերցված է 2020-07-15 
  42. «Интернет-Афиша»։ 2018-07-03։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2018-07-23 
  43. «Интернет-Афиша»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2018-07-23 
  44. Daniele Muscionico (2019-09-18)։ «Neue Zürcher Zeitung»։ Վերցված է 2019-10-03 
  45. Радио Свобода: Писатель Михаил Шишкин призвал к бойкоту чемпионата мира по футболу. 9 июня 2018
  46. Выступление Михаила Шишкина на Форуме русской культуры в Европе «СловоНово», Черногория, г.Будва, сентябрь 2018 г. ՅուԹյուբում՝ սկսած 70-րդ վայրկյանից
  47. Открытое письмо против политических репрессий в России
  48. «Лауреаты «Знамени»» (ռուսերեն)։ Знамя։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին։ Վերցված է 2011-01-03 
  49. «Литературная бунинская премия» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-25-ին։ Վերցված է 2011-01-03 
  50. Майя Кучерская։ «По морю в грозу» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2011-02-04 
  51. Майя Кучерская (.12.2010)։ «Михаил Шишкин назван любимым писателем по версии премии Имхонета» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-08-31 
  52. «В Москве объявлен шорт-лист «Большой книги»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2011-06-2 
  53. «Михаил Шишкин стал лауреатом Международной литературной премии» (ռուսերեն)։ Коммерсантъ։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-17-ին։ Վերցված է 2011-06-19 
  54. «Славникова, Шишкин и Гордин вышли в финал конкурса прозы «Книги года»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2011-08-31 
  55. «Номинантами литературной премии «Нос» стали Михаил Шишкин и Dj Stalingrad»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-09-26 
  56. «Победили «Письмовник», «Метель» и «Остромов»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-04-ին։ Վերցված է 2011-12-01 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Огрызко В. В. Кто сегодня делает литературу в России: Выпуск 1. Современные русские писатели. — Москва: Литературная Россия, 2006. — С. 403—406. — 416 с. — 1000 экз. — ISBN 5-7809-0049-9
  • Оробий, Сергей Павлович Вавилонская башня Михаила Шишкина. Опыт модернизации русской прозы. — Благовещенск: БГПУ, 2011. — 161 с. — 100 экз. — ISBN 978-5-8331-0220
  • Знаковые имена современной русской литературы. Михаил Шишкин / Коллективная монография под редакцией Анны Скотницкой и Януша Свежего. — Краков: Scriptum, 2017. — 508 с.
  • Кучина Т. Г. Мотивная структура повествования в произведениях Михаила Шишкина [1] // Известия Южного федерального университета. Филологические науки. – 2013. – №3. С.28-33.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]