Վլադիմիր Բուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բուկովսկի
ռուս.՝ Владимир Константинович Буковский
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1942(1942-12-30)[1]
ԾննդավայրBelebey, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[2] (76 տարեկան)
Մահվան վայրAddenbrooke's Hospital, Քեմբրիջ[3]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԹագավորական քոլեջ, Քեմբրիջ և Ստենֆորդի համալսարան
Մասնագիտությունգրող, իրավապաշտպան, քաղաքական գործիչ և այլախոհ
Ծնողներհայր՝ Կոնստանտին Բուկովսկի
Քաղաքական կուսակցությունՍոլիդարնոստ
Պարգևներ և
մրցանակներ
Truman-Reagan Medal of Freedom?
Vladimir Bukovsky Վիքիպահեստում

Վլադիմիր Կոնստանտինովիչ Բուկովսկի (դեկտեմբերի 30, 1942(1942-12-30)[1], Belebey, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[2], Addenbrooke's Hospital, Քեմբրիջ[3][4]), խորհրդային և ռուս իրավապաշտպան, գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ[5]։ ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման հիմնադիր և ակտիվ մասնակից[5]։

Բուկովսկին Արևմուտքում հանրաճանաչ դարձավ ԽՍՀՄ-ում պատժիչ հոգեբուժության պրակտիկայի հրապարակայնացման համար[6]։ Ընդհանուր առմամբ, Բուկովսկին 12 տարի անցկացրեց բանտերում և հարկադիր բուժման մեջ։ 1976 թվականին խորհրդային իշխանությունները Բուկովսկուն փոխանակեցին Չիլիի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ, որից հետո Բուկովսկին տեղափոխվեց Քեմբրիջ։

Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում` «Եվ վերադառնում է քամին», «Ռուս ճանապարհորդի նամակները» և «Կառուցեք ամրոց», ինչպես նաև բազմաթիվ հոդվածների և ակնարկների[5]։ Նա առաջադրվել էր որպես ՌԴ նախագահի թեկնածու 2008 թվականի ընտրություններին, բայց չէր գրանցվել։ 2008 թվականին նա մասնակցեց «Համերաշխություն» քաղաքական շարժման կազմակերպմանը։ 2014 թվականին Ռուսաստանի արտգործնախարարությունը մերժեց Բուկովսկուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ դիմումը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բուկովսկին ծնվել է Բելեբեյ քաղաքում (Բաշկիրական ԻԽՍՀ) տարհանման տարիներին[8]։ Հայտնի խորհրդային գրող և լրագրող Կոնստանտին Բուկովսկու որդին է[9], դաստիարակվել է մոր կողմից։ Սովորել է Մոսկվայում, որտեղ ընտանիքը վերադարձել է էվակուացիայից հետո[8]։

Լսելով Նիկիտա Խրուշչովի զեկույցը ստալինյան հանցագործությունների մասին՝ տասնչորսամյա Բուկովսկին դարձավ կոմունիստական գաղափարախոսության կայուն հակառակորդ։ Իշխանությունների հետ նրա առաջին բախումը տեղի ունեցավ 1959 թվականին՝ ձեռագիր հանդեսի հրատարակությանը մասնակցության համար, նրան հեռացրին դպրոցից (Ն. Գոգոլի անվան թիվ 59)։ Հետագայում ուսումը շարունակեց երեկոյան դպրոցում[10]։

«Մայակովկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին նա Յուրի Գալանսկովի, Էդուարդ Կուզնեցովի և այլոց հետ միասին դարձավ կանոնավոր երիտասարդական հավաքների կազմակերպիչներից մեկը Մոսկվայի կենտրոնում գտնվող բանաստեղծ Մայակովսկու հուշարձանի մոտ (այսպես կոչված՝ Մայակովկա կամ Մայակ[8])։ Նա Մայակովկայի ակտիվիստներից ամենաերիտասարդն էր։ Մայակովկայի մի քանի ակտիվիստների ձերբակալությունից հետո Բուկովսկու մոտ հետախուզություն իրականացվեց և առգրավվեց ՀամԼԿԵՄ-ի ժողովրդավարացման անհրաժեշտության մասին նրա շարադրությունը (ավելի ուշ այդ փաստաթուղթը քննիչի կողմից որակվեց որպես «թեզիսներ կոմերիտմիության կազմալուծման մասին»)։ Բուկովսկին, ով այդ ժամանակ ընդունվել էր Մոսկվայի համալսարանի կենսաբանության և հողային ֆակուլտետ, թույլ չտվեցին մասնակցել սեսիոն քննություններին և 1961 թվականի վերջին հեռացվեց համալսարանից։

1962 թվականին Ա. Վ. Սնեժնևսկին Բուկովսկուն ախտորոշեց «թույլ շիզոֆրենիա»[Նշում 1] (սակայն, հետագայում Բուկովսկին հետազոտվեց արևմտյան հոգեբույժների կողմից և պարզվել է, որ նա առողջ է[Նշում 2]

1962 թվականին` Մայակովկայի ակտիվիստների դատավարության ընթացքում, նրա դեմ քրեական գործ հարուցելու սպառնալիք առաջացավ և նա երկրաբանական արշավախմբի կազմում մեկնեց Սիբիր, որտեղ անցկացրեց վեց ամիս։

1963 և 1965 թվականների ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին նրան առաջին անգամ ձերբակալեցին ԽՍՀՄ-ում արգելված հարավսլավացի այլախոհ Միլովան Ջիլասի «Նոր դասարան» գրքի երկու լուսապատճենները պատրաստելու համար։ Նրան անմեղսունակ ճանաչեցին և հարկադիր բուժման ուղարկեցին Լենինգրադի հատուկ հոգեբուժարան[11], որտեղ նա հանդիպեց շնորհազրկված գեներալ Պիտեր Գրիգորենկոյին, իսկ այնուհետև նրան ընդգրկեց այլախոհների շրջանակի մեջ։ Բուկովսկին ազատ արձակվեց 1965 թվականի փետրվարին։

1965 թվականի դեկտեմբերի սկզբին նա ակտիվորեն մասնակցեց Անդրեյ Սինյավսկու և Յուլիա Դանիելի, պաշտպանության նպատակով կազմակերպվող «հրապարակային հանրահավաքի» նախապատրաստմանը, որի համար նրան կրկին կալանավորեցին և բռնի հոսպիտալացրին Լյուբերցիի հոգեբուժարանում։ Մի քանի ամիս անց նրան ուղարկեցին Սերբսկու անվան ինստիտուտ, որտեղ նա անցկացրեց 8 ամիս, սակայն, փորձագիտական հանձնաժողովի անդամները չկարողացան համաձայնության գալ նրա հոգեկան վիճակի վերաբերյալ, երկուսը գտան, որ Բուկովսկին հիվանդ է, մյուս երկուսն էլ նրան լիովին առողջ համարեցին։ Արևմուտքում լայն արշավ կազմակերպվեց՝ ի պաշտպանություն Բուկովսկու, որի արդյունքում Մոսկվա ժամանեց Amnesty International միջազգային կազմակերպության նախագահը, որն էլ 1966 թվականի օգոստոսին կարողացավ ապահովել նրա ազատ արձակումը[12]։

1967 թվականի ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ անգամ նրան ձերբակալեցին Ալեքսանդր Գինցբուրգի, Յուրի Գալանսկովի և նրանց ընկերների ձերբակալության դեմ բողոքի ցույց կազմակերպելու համար, որն անցկացվեց 1967 թվականի հունվարի 22-ին Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում։ Այս անգամ ճանաչվեց մեղսագիտակ (հոգեպես առողջ)։ Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած դատավարության ընթացքում (տեղի էր ունեցել 1967 թվականի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 1-ը, Բուկովսկու հետ միասին դատում էին ցույցի մյուս մասնակիցներին՝ Վադիմ Դելոնեին և Եվգենի Կուշևին), Բուկովսկին ոչ միայն հրաժարվեց իրեն մեղավոր ճանաչելուց, այլև հանդես եկավ սուր մեղադրական ճառով, իսկ նրա վերջին խոսքը լայնորեն տարածվեց սամիզդատում։ Դատարանը նրան դատապարտեց երեք տարվա ճամբարային ազատազրկման` ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 190.3-րդ հոդվածով (ակտիվ մասնակցություն հասարակական կարգի խախտման խմբային գործողություններին)։

Ճամբարային ազատազրկման ժամկետը լրանալուց հետո Բուկովսկին վերադարձավ Մոսկվա 1970 թվականի հունվարին և անմիջապես դարձավ իր բացակայության տարիներին ձևավորված այլախոհական շրջանակի առաջնորդներից մեկը։ Ազատության մեջ գտնվելու կարճ ժամանակահատվածում (մեկ տարուց մի փոքր ավելի) նա աշխատեց որպես գրական քարտուղար, նրա գործատուների շարքում է եղել գրող Վլադիմիր Մաքսիմովը։

Պատժիչ հոգեբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկովսկին մի քանի հարցազրույց է տվել արևմտյան թղթակիցներին, որում բացահայտել է իր տեսակետը հոգեբուժական ճնշում գործադրելու ենթակա քաղբանտարկյալների վերաբերյալ ՝ հանրայնացնելով պատժիչ բժշկության խնդիրը։ Նրան տրվել է պաշտոնական նախազգուշացում՝ այն սպառնալիքով, որ եթե նա չդադարեցնի ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին Արևմուտք տեղեկությունները փոխանցելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Նրա նկատմամբ բացահայտ արտաքին հսկողություն էր իրականացվում[13]։ Չնայած դրան, 1971 թվականին նա նամակ է ուղարկում օտարերկրյա հոգեբույժներին և նրա հետ կցելով 150 էջանոց փաստաթղթեր, որոնք վկայում են ԽՍՀՄ-ում քաղաքական նպատակներով հոգեբուժության չարաշահման մասին[14]։

Բուկովսկու փոխանցած փաստաթղթերը պարունակում էին ԽՍՀՄ-ում անմեղսունակ ճանաչված վեց հայտնի այլախոհների դատաբժշկական հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների պատճեններ, որոնք վերաբերվում էին Պետրա Գրիգորենկոյին, Նատալյա Գորբանովսկայային, Վալերիա Նովոդվորսկայային և այլոց, ինչի արդյունքում արևմտյան հոգեբույժներին առաջին անգամ հնարավորություն տրվեց ուսումնասիրելու խորհրդային հոգեբույժների կողմից պատրաստված հոգեբուժական ախտորոշումների պատճենները և դրանց ախտորոշման մեթոդների առանձնահատկությունները[14]։ Այս փաստաթղթերի հիման վրա բրիտանացի հոգեբույժների մի խումբ եզրակացրեց, որ վեց այլախոհների ախտորոշումը կատարվել է բացառապես քաղաքական նպատակներով[14]։

1971 թվականի ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկովսկուն բանտից ազատ արձակելու համար ցույց (Ամստերդամ, 4 հունվարի, 1975

1971 թվականի մարտի 29-ին Բուկովսկին ձերբակալվեց չորրորդ անգամ[15]։ Ձերբակալությունից առաջ «Պրավդա» թերթում հրապարակեց մի հոդված, որում իրավապաշտպանը բնութագրվում էր որպես «չարամիտ խուլիգան, որը զբաղվում էր հակախորհրդային գործունեությամբ»[16]։ Թերթի հոդվածը, որի տպաքանակը այդ ժամանակ կազմում էր տասնյակ միլիոնավոր օրինակներ, Բուկովսկուն համամիութենական ճանաչում բերեց[17]։

Բուկովսկու դատավարությունը տեղի ունեցավ 1972 թվականի հունվարի 5-ին, Մոսկվայի քաղաքային դատարանում։ «Հակախորհրդային քարոզչության և պրոպագանդայի համար» նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման (առաջին երկու տարին բանտային ազատազրկմամբ) և 5 տարվա աքսորի[18][19], որը համարվում է ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 70.1-րդ հոդվածով սահմանված առավելագույն պատիժը[18]։

Նա ազատազրկման ժամկետը անցկացրեց Վլադիմիրի բանտում, այնուհետև Պերմ-36 գաղութում։ Կալանքի տակ գտնվելով, իր ճամբարակից ընկերոջ, հոգեբույժ Սեմյոն Գլուզմանի համահեղինակությամբ, գրեցին «Այլախոհների հոգեբուժության ձեռնարկ», ուղեցույցը, որը նախատեսված էր օգնելու նրանց, ում իշխանությունները փորձում էին անմեղսունակ ճանաչել[20]։ 1974 թվականին Բուկովսկուն վերադարձրին Վլադիմիրի բանտ՝ որպես «ռեժիմի չարագործ խախտող»։

Գրող Վ. Նաբոկովը «Observer» թերթին ուղղված իր նամակում գրել է. «Ազատության պաշտպանությանն ուղղված Բուկովսկու հերոսական խոսքը, որը ներկայացվել է դատաքննության ընթացքում, և հինգ տարվա տանջանքները գարշելի հոգեբուժական բանտում կհիշվեն երկար ժամանակ, երբ նրան տանջողները չեն լինի և մարտահրավերները կանհետանան»[6][21]։

Այդ ժամանակ Ս. Վ. Կալլիստրովան բաց նամակ գրեց ի պաշտպանություն Բուկովսկու` նրան բնութագրելով «որպես բացարձակապես անշահախնդիր, հոգով և խղճով Հայրենիքին նվիրված անձնավորություն»[22]։ Մի խումբ իրավապաշտպաններ զրպարտությունից պաշտպանելու նպատակով բաց նամակը տարածեցին «Լիտերատուրնայա գազետա»-ի էջերում[23][24]։

Քաղբանտարկյալների փոխանակում և կյանքն աքսորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի դեկտեմբերի 18-ին Բուկովսկուն փոխանակեցին հանրաճանաչ չիլիացի քաղբանտարկյալ, Չիլիի կոմունիստական կուսակցության առաջնորդ Լուիս Կորվալանի հետ։ Այդ առիթով Վադիմ Դելոնի կողմից հորինված հանրահայտ երգաքառյակում ասվում է. «Փոխանակեցինք խուլիգանին Լուիս Կորվալանի հետ: Որտեղից գտնեք այնպիսի մի բ ...–ի , որ փոխանակենք Բրեժնևի հետ»[25]։ Փոխանակումը տեղի ունեցավ Շվեյցարիայում` Ցյուրիխի օդանավակայանում, որտեղ Բուկովսկուն պահակախմբով և ձեռնաշղթաներով ուղեկցում էր «Ալֆա» հատուկ խումբը, առաջին հրամանատար Վիտալի Բուբենինի գլխավորությամբ[26][27][28][29][30][31]։

Բուկովսկին (ձախից երկրորդը) 1987 թվականին Ամստերդամում կայացած 5-րդ սախարովյան համաժողովում

ԽՍՀՄ-ից վտարվելուց անմիջապես հետո Բուկովսկուն Սպիտակ տանը ընդունեց ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը։ Նա բնակություն հաստատեց Մեծ Բրիտանիայում, ավարտեց Քեմբրիջի համալսարանը «նյարդաֆիզիոլոգիա» մասնագիտությամբ։ Նա գրել է «Եվ վերադառնում է քամին ...» (1978) հիշողությունների գիրքը, որը հրատարակվել է բազմաթիվ լեզուներով[8] և «Ռուս ճամփորդի նամակները» գիրքը (1980), որը նվիրված է Արևմուտքի կյանքի տպավորություններին և խորհրդային ռեժիմի հետ դրա համեմատությանը։ Նա հրապարակեց նաև «Պացիֆիստներն ընդդեմ խաղաղության» (1982) բրոշյուրը, որում ներկայացվում էր, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայում խորհրդային SS-20 հրթիռների տեղակայման դեմ բողոքող արևմտյան պացիֆիստները Խորհրդային Միության ձեռքին տիկնիկներ դարձել (այս բրոշյուրի հրապարակմանը օժանդակեց հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1968 թվականի ֆրանսիական մայիսի առաջնորդներից մեկը Դանիել Կոն-Բենդիտը

Բուկովսկին շարունակում էր ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, նա դարձավ մոսկովյան Օլիմպիադա-80 խաղերը բոյկոտելու արշավի կազմակերպիչներից մեկը։ 1983 թվականին գրող Վլադիմիր Մակսիմովի, նախկին քաղբանտարկյալ Էդուարդ Կուզնեցովի և կուբացի այլախոհ Արմանդո Վալյադարեսի հետ միասին նա մասնակցեց «Դիմադրության Ինտերնացիոնալ» միջազգային հակախորհրդային կազմակերպության ստեղծմանը և ընտրվեց նրա նախագահ (խորհրդի նախագահն էր ամերիկացի ձեռներեց և OSS-ի նախկին աշխատակից Ալբերտ Ժոլին (Ջոլիս))։ Նա մասնակցեց 1979 թվականի դեկտեմբերին Աֆղանստանում տեղակայված խորհրդային սահմանափակ զորակազմի դեմ ուղղված քարոզչության կազմակերպմանը[32]։

1991 թվականի ապրիլին Բուկովսկին աքսորից հետո ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Ելցինի հրավերով առաջին անգամ այցելեց Մոսկվա։ 1991 թվականի սեպտեմբերին նա կրկին այցելեց ԽՍՀՄ, նրան ընդունեց ԱԱԾ նախագահ Վ. Բակատինը, իր իսկ խոստովանությամբ, նա ԽՄԿԿ նախկին Կենտրոնական կոմիտեի շենքից հանել էր ավելի քան 3000 թերթ գաղտնի փաստաթղթեր։ 1991 թվականի սեպտեմբերի 11-ին նա և Ռ. Գ. Պիխոյը ստորագրեցին «ԽՍՀՄ կուսակցությունների կառուցվածքների և պետական անվտանգության մարմինների գործունեության ուսումնասիրության միջազգային հանձնաժողովի մասին» համաձայնագիրը, համաձայն որի հանձնաժողովում պետք է ներառվեն, մասնավորապես, Հուվերովյան ինստիտուտը, Ամերիկեն էնթերփրայզ ինստիտուտը, «Ազատություն» ռադիոկայանի հետազոտությունների բաժինը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը, «Հուշահամալիր» կենտրոնը։

ԽՍՀՄ փլուզումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նոր իշխանությունների հրավերով Վլադիմիր Բուկովսկին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ՍԴ-ում «ԽՄԿԿ-ն ընդդեմ Ելցինի» գործի դատավարությանը (1992 թվականի հուլիս - հոկտեմբեր) որպես Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի պաշտոնական փորձագետ[33]։ Դատական լսումների նախապատրաստվելու ընթացքում Բուկովսկին թույլտվություն ստացավ օգտվել ԽՄԿԿ Կենտկոմի, ՊԱԿ-ի և այլ պետական կառույցների գաղտնի փաստաթղթերից, Ռուսաստանի Դաշնության Նախագահի արխիվից (հատուկ թղթապանակ)։ Բուկովսկին իր համակարգչում սկանավորեց որոշ փաստաթղթեր և այնուհետև հրապարակեց[34], ներկայումս հայտնի է Բուկովսկու կողմից կազմած արխիվի միայն մեկ նմանօրինակ[35][36]։ Հավաքված արխիվային նյութերը ընդգրկվել են Բուկովսկու «Մոսկովյան դատավարություն» (1996) գրքում։

1992 թվականի ամռանը Մոսխորհրդի մի խումբ պատգամավորների կողմից Բուկովսկուն առաջարկվեց ընտրություններում առաջադրվել Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, բայց նա ինքնաբացարկ հայտնեց։

1992 թվականին` Ելցինի օրոք, նա փորձեց հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն նրան, ինչպես նաև մի քանի ուրիշ այլախոհների, մերժեցին։ Նա դա կատարեց ի նշան բողոքի ընդդեմ Ելցինի քաղաքականության, մասնավորապես, Ռուսաստանի նոր սահմանադրության նախագծի դեմ, որը Բուկովսկուն թվում էր չափազանց ավտորիտար։ Քաղաքացիությունից հրաժարվելը չընդունվեց, Բուկովսկին հետագա իրավական քայլեր չձեռնարկեց, հրաժարումը կյանքի կոչելու համար։ 1996 թվականին Բուկովսկին ցուցադրաբար փորձեց մուտք գործել Ռուսաստան բրիտանական անձնագրով, բայց նրան մերժվեց ռուսական վիզա տրամադրելը[17][37]։

1993 թվականի հոկտեմբերին նա աջակցեց Ժողովրդական պատգամավորների համագումարի և Ռուսաստանի Գերագույն խորհրդի ցրելու գործընթացին` հայտարարելով, որ «նրա (Ելցինի) գործողությունները բացարձակապես արդարացված էին և հարկադրված, ոչ մի կասկած չկա ... [...] նրա հակառակորդները ոչ մի սխալ թույլ չեն տվել, նրանք կատարել են քրեական հանցագործություններ»[38][39]։ 2007 թվականին Բուկովսկին ստացավ նորացված ռուսական անձնագիր[40][41]։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետդումայում ԱՈՒՄ խմբակցության ղեկավար Բորիս Նեմցովը 2002 թվականին եկավ Քեմբրիջ` հանդիպելու Բուկովսկու հետ և քննարկելու Ռուսաստանի ընդդիմության հետագա գործողությունները։ Ըստ մամուլի տեղեկությունների` Բուկովսկին Նեմցովին կոչ էր արել արմատական ընդդիմություն դառնալ Վլադիմիր Պուտինին։ Բորիս Նեմցովի հետ հարցազրույցում Բուկովսկին ասել էր[42].

Aquote1.png Այսօր Ռուսաստանը նոր ձևավորվող տոտալիտարիզմից փրկելու, նոր սերնդին նորմալ կյանք վարելու միակ հնարավորությունը ներկայիս ռեժիմի դեմ ուժեղ, հզոր ժողովրդավարական ընդդիմություն ստեղծելն է: Առանց դրա ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը պարզապես հեռանկար չունի: Եվ ես իսկապես հուսով եմ, որ «Աջ ուժերի միություն»-ը կարող է Պուտինի համար նման ընդդիմություն դառնալ, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանը պարզապես դատապարտված է: Եթե պատրաստ եք դրան, մաղթում եմ ձեզ հաջողություն և հաղթանակ:
- Վլադիմիր Բուկովսկի, 2002 թվականի ապրիլ
Aquote2.png


2004 թվականին Վլադիմիր Բուկովսկին դարձավ «Կոմիտե 2008: Ազատ ընտրություն» հասարակական-քաղաքական հանձնաժողովի համահիմնադիր, որի կազմում ընդգրկված էին նաև Գարի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Վլադիմիր Կարա-Մուրզան (կրտսեր), Եվգենի Կիսելյովը և Ռուսաստանի այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ 2005 թվականին Բուկովսկին դարձավ RTVi հեռուստաընկերության «Նրանք ընտրել են ազատությունը» վավերագրական ֆիլմի կերպարներից մեկը։

ՌԴ նախագահի թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 28-ին Բուկովսկին առաջադրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու 2008 թվականի ընտրություններում ժողովրդավարական ընդդիմությունից և նույն օրը հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին[43][44]։

Բուկովսկուն նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբում ընդգրկված էին հայտնի ռուս քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում ՝ ակադեմիկոս Յուրի Ռիժովը, լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան (կրտսեր), հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին, քաղաքագետ Վլադիմիր Պրիբիլովսկին, իրավապաշտպան Ալեքսանդր Պոդրաբինեկը, գրող Վիկտոր Շենդերովիչը և ուրիշներ[45][46][47]։

2007 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ նախաձեռնող խմբի հանդիպում` ի պաշտպանություն Բուկովսկու առաջադրման, որի ընթացքում հավաքվեց 823 ստորագրություն` ՌԴ ԿԸՀ-ում գրանցվելու համար անհրաժեշտ 500-ի փոխարեն[48]։ Դեկտեմբերի 18-ին Բուկովսկին փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ[49][50]։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Բուկովսկու դիմումը՝ վկայակոչելով վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից դուրս Բուկովսկու բնակությունը և նրա զբաղմունքը հաստատող փաստաթղթերի բացակայությունը[51][52]։ Բուկովսկու բողոքարկումից հետո Գերագույն դատարանը հաստատեց մերժման օրինականությունը[53][54]։

2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 10-ին Բուկովսկին ստորագրեց ռուսական ընդդիմության կոչը Ռուսաստանի քաղաքացիներին՝ «Պուտինը պետք է հեռանա»։

2011 թվականի գարնանը Բուկովսկին հայց ներկայացրեց Լոնդոնի դատարան՝ պահանջելով արգելել Միխայիլ Գորբաչովի դուրս գալը Միացյալ Թագավորությունց՝ կապված այն հանցագործությունների հետապնդման հետ, որոնք, իբր, նա կատարել է Բաքվում, Թբիլիսիում և Վիլնյուսում ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ։ Սակայն այդ ջանքերը հաջողություն չունեցան[55][56][57]։

2014 թվականի մարտին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական վարչությունը Բուկովսկու արտասահմանյան անձնագիրը (որը լրանում էր 2012 թվականին) փոխելու փոխարեն սկսեց ստուգել Ռուսաստանի քաղաքացիությունը։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարցապնդում էր ներկայացրել Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը[58]։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը չկարողացավ հաստատել Բուկովսկու քաղաքացիությունը՝ խորհուրդ տալով նրան բրիտանական անձնագրով ստանալ ռուսական վիզա[59]։ 2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հիմնավորված համարեց Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մերժումը Բուկովսկուն նոր անձնագիր տրամադրելու մասին և պարզաբանեց, որ անհնար է նրան համարել Ռուսաստանի քաղաքացի[7]։

Ըստ BBC-ի` Բուկովսկին Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության գաղափարախոսներից մեկն էր (UKIP, Մեծ Բրիտանիա)[60]։ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում հայտնված UKIP-ն ձգտում է երկիրը դուրս բերել Եվրամիությունից։ 2014 թվականի մայիսի 22-ին կայացած ընտրություններում այս կուսակցությունը սենսացիոն կերպով հավաքեց ձայների 27.49%-ը և ստացավ 24 տեղ Եվրախորհրդարանում։ Բուկովսկին մասնակցեց UKIP-ի «ԵՄ և Խորհրդային Միություն-նմանություններ» տեսահոլովակին[61]։

Մանկական պոռնոգրաֆիայի ստացման և պահման մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին բրիտանական ոստիկանությունը խուզարկեց Քեմբրիջում գտնվող Բուկովսկու տունը, այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ տան համակարգչից իրականացվել են մուտքեր մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքեր։ Բուկովսկու տան էլեկտրոնային սարքերում հայտնաբերվեցին անչափահասների մոտ քսան հազար լուսանկարներ և տեսանյութեր[62][63]։ 2015 թվականի ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազությունը Բուկովսկուն մեղադրեց մանկական պոռնոգրաֆիայի պահպանման և ստեղծման (ներբեռնման) գործով[64][65]։ Այնուհետև Բուկովսկին հաղորդեց իր լուրջ հիվանդության մասին[66], 2015 թվականի մայիսի 7-ին նա ենթարկվեց սրտի վիրահատության, որի ընթացքում փոխարինվեցին երկու փականներ[67]։ Բուկովսկին մեղադրանքները անհեթեթություն համարեց և ասաց, որ նկարները փոխանցվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից[68]։

2015 թվականի օգոստոսին Բուկովսկին դատի տվեց Միացյալ Թագավորության Մեծ Բրիտանիայի դատախազության ծառայությանը՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ[69]։ 2016 թվականի ապրիլի 20-ին Բուկովսկին հացադուլ հայտարարեց պահանջելով վերացնել բրիտանական իրավապահ մարմինների կողմից իր դեմ հարուցված մեղադրանքները[70]։ 2016 թվականի հուլիսի 28-ին, Լոնդոնի Գերագույն դատարանը մերժեց Բուկովսկու մեղադրանքը Թագավորական դատախազության դեմ, քանի որ նա նախկինում ինչպես հաստատել էր դատարանը չի հայտարարել Բուկովսկու անմիջականորեն երեխաների նկատմամբ սեռական գործողություններին ներգրավվածության մասին, ինչպես նաև այդպիսի գործողություններին կատարման վայրում ներկա գտնվելու կամ նմանատիպ գործողությունները լուսանկարելու դեպքերի մասին։ Դատախազության ներկայացուցիչը դատարանում բացատրեց, որ Բուկովսկին մեղադրվում է ոչ ավելին, քան «այդ հանցագործությունների տարրեր կատարելու մեջ»[71]։

Ինքը՝ Բուկովսկին, Բարձրագույն դատարանի որոշումը վրդովեցուցիչ անվանեց «Դա պարզապես աչքակապություն է: Իմ դեմ ուղղված դատախազության մեղադրանքները կրկնվեցին ամբողջ ԶԼՄ-ներում, ցնցեցին ողջ աշխարհը, հեղինակազրկեցին ինձ և այժմ նրանք ինձ ասում են, որ իրենք երբեք այդ բանը չեն արել: [...] նույնիսկ հիմա նրանք չեն փորձում շտկել իրենց հայտարարությունները, այն դեռ տեղադրված է իրենց կայքում հենց նույն արտահայտություններով: Ինձ դեռևս մեղադրում են այդ լուսանկարները «ստեղծելու» համար, չնայած դատական նիստում հաստատվեց, որ ես չեմ մասնակցել դրանց պատրաստմանը»[71][72]։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին այս գործով դատական գործընթաց սկսվեց Քեմբրիջում։ Առաջին դատական նիստում պարզվեց, որ մանկական պոռնոգրաֆիա պարունակող և Բուկովսկու համակարգչում հայտնաբերված ֆայլերի մեծ մասը դիտման նպատակով երբեք չեն բացվել։ Դատախազը պատմել էր, որ Բուկովսկին ոստիկանությանը հայտնել է, որ 1990-ականների վերջին ինքը հետաքրքրվել էր ինտերնետում վերահսկողության և գրաքննության խնդիրներով, այդ թվում` մանկական պոռնոգրաֆիայի տարածման հետ կապված, և այդ խնդրի ուսումնասիրության շրջանակներում, նա ուսումնասիրել էր մանկական պոռնո կայքերի հասանելիությունն ու բովանդակությունը և ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը իր համար հոբբի դարձավ, որը նման էր «նամականիշեր հավաքելուն»[62][63]։

Բուկովսկու դատավարությունը մի քանի անգամ հետաձգվեց նրա առողջական վիճակի հետ կապված։ 2017 թվականի հուլիսին այն հետաձգվեց մինչև 2018 թվականի փետրվար։ 2018 թվականի փետրվարի 12-ին դատավարությունը դադարեցվեց Բուկովսկու առողջական վիճակի պատճառով[73]։

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բուկովսկին մահացել է սրտի կանգից, Քեմբրիջի Ադենբրուկս հիվանդանոցում` 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 21։30-ին[74][75]։ Թաղվել է նոյեմբերի 19-ին, Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը[76][Նշում 3]։ Հուղարկավորությանը մասնակցում էին տարբեր սերունդների խորհրդային և ռուս քաղաքական վտարանդիներ, ինչպես նաև Լեհաստանի դեսպանատան պատվիրակությունը։ Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչն ընթերցեց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու մահախոսականը, ողջ Լեհաստանի անունից շնորհակալություն հայտնեց Բուկովսկուն 1980-ականներին լեհական հակակոմունիստական շարժմանը աջակցելու և 1981 թվականին Լեհաստանում ռազմական դրություն մտցնելու մասին ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեի արխիվային փաստաթղթերի հրապարակման համար[77]։

Հայացքներ և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բուկովսկին հավատարիմ մնաց ազատամտական տնտեսական և քաղաքական հայացքներին[78]։ Եղել է Բրիտանիայի պահպանողական-ազատական վերլուծական կենտրոնի Ազատության ասոցիացիայի պատվավոր փոխնախագահ[79]։

2007 թվականին տված հարցազրույցում նա համոզմունք է հայտնել, որ «սոցիալիզմը գաղափար է, որն այժմ ճգնաժամ է ապրում և ապագայում կվերանա»[80]։

ԽՍՀՄ ՊԱԿ-ի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բուկովսկու` ԽՍՀՄ ՊԱԿ-ի ներկայացուցիչների հետ որևէ փոխզիջում հնարավոր չէ։

Aquote1.png ՊԱԿ-ը հատուկ ծառայություն է [...] Նրանք չեն հասկանում «ոչ» բառը, նրանց հետ համաձայնության գալ չի կարելի, նրանք փոխզիջման չեն գնում, և հակառակորդի փոխզիջումը ընկալում են որպես թուլություն: Եվ եթե դուք չեք եղել ՊԱԿ-ում, նշանակում է, որ ինքներդ ձեզ մեծ վատություն եք արել: Դա նշանակում է, որ նրանք կշարունակեն պայքարել, մինչև ձեզ հավաքագրեն: ՊԱԿ-ը ունի երկակիություն՝ կամ դուք նրանց թշնամին եք, կամ էլ նրանց գործակալը, միջինը չի կարող լինել:

[81]

Aquote2.png


Ռուսաստանի ապագայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բուկովսկու` Ռուսաստանը պետք է վերապրի փլուզման շրջան[82]։

Aquote1.png Ռուսաստանը պետք է վերապրի փլուզման, մասնատման մի շրջան, պետք է ունենա տեղական ինքնակառավարում, որը խանխվեց Պուտինի կողմից: Առանց դրա այս հսկայական երկիրը չի գոյատևի: Կամ այն միշտ կլինի կենտրոնացված բռնապետություն, կամ մի տեսակ ֆեդերացիա, որտեղ ամեն ինչ որոշվում է գործընկերության մեջ, ինչպես համաձայնեցված է, և ոչ թե վերևի հրամանով: […] Եվ երբ ֆեդերացիայի առանձին սուբյեկտները կարող են վերակառուցել իրենց ինքնակառավարումը, այդ ժամանակ նրանք կկարողանան համաձայնության գալ համադաշնության վերաբերյալ: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, կլինի հիերարխիկ կոշտ ուղղահայաց սայթաքելու հավերժական գայթակղություն: Ժողովրդավարությունը այս համակարգը չի հանդուրժում: [...] Մասնատման և դաշնայնացման գործընթացը բավականին երկար կտևի: Aquote2.png


ԽՍՀՄ այլախոհների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բուկովսկու` ԽՍՀՄ-ում այլախոհների տեղաշարժը ոչ թե քաղաքական, այլ բարոյական պատճառներ ուներ[82]։

Aquote1.png Մենք բոլորս, բոլոր այլախոհները, ասում էինք, որ քաղաքականությունը պետք է բարոյական լինի: Եվ մենք չենք ստեղծվել որպես քաղաքական շարժում: Մենք բարոյական շարժում էինք: Մեր հիմնական ազդակը ոչ թե Ռուսաստանը վերակառուցելն է, այլ պարզապես հանցագործությանը մասնակից չդառնալը: Չդառնալ ռեժիմի մաս, սա եղել է ամենահզոր շարժառիթը: Եվ քանի որ ԽՍՀՄ-ը չհանդուրժեց այդպիսի այլախոհությունները, ապա պատերազմ սկսվեց մեր հետ: Aquote2.png


Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուկովսկու հետ հարցազրույցի համաձայն (տե՛ս ֆիլմի սկզբից 10:55), «Կամ մեկ այլ ախտորոշում, այսպես կոչված, դանդաղ շիզոֆրենիա, ախտորոշում, որը հորինել է մեր հայրենի, հարգված հոգեբույժ պրոֆեսոր Սնեժնևսկին, որի գաղափարն այն է, որ շիզոֆրենիան կարող է զարգանալ այդքան աննկատելիորեն և այնքան ժամանակ, որ միայն նա՝ Սնեժնևսկին կարող է դա նկատել: Նա ինձ դանդաղ շիզոֆրենիա ախտորոշեց վաթսուներկու թվականին: Ուրախ եմ տեղեկացնել, որ այն դեռ դանդաղկոտ է:
  2. «Ճշմարիտ էր, ասում էր Վարդանյանը, այլախոհ Վլադիմիր Բուկովսկու մասին, որին Խորհրդային Միությունում նույնպես հիվանդ էին համարում, իսկ Արևմուտքում՝ առողջ: «Ես կցանկանայի, որ դուք տեսնեիք նրա հիվանդանոցային գրառումները: Եթե մենք նստած լինեինք, մեր երկու երկրներից չորսը կամ հինգը, և նայեինք նրանց, կտեսնեիք, որ նա հիվանդ է»:
    Ես երկմտում եմ. եթե Գրիգորենկոն և Բուկովսկին իսկապես տառապեին Խորհրդային Միությունում ախտորոշված հիվանդություններից, ապա գոնե այդ հիվանդությունների որոշ նշաններ պետք է ճանաչելի լինեին նույնիսկ երկար ժամանակ անց և նրանց սոցիալական միջավայրի փոփոխությունից»:
    Reich W. The World of Soviet Psychiatry(անգլ.) // The New York Times (USA). — 1983. Թարգմանությունը ռուսերեն՝ «Խորհրդային հոգեբուժության աշխարհ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին 
  3. Բուկովսկու գերեզմանը գտնվում է Կարլ Մարքսի գերեզմանի հարևանությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.vladimirbukovsky.com/
  3. 3,0 3,1 3,2 https://tass.com/society/1085546
  4. Умер бывший советский диссидент Владимир Буковски, РИА Новости.
  5. 5,0 5,1 5,2 «Владимир Буковский: "Не быть участником преступления и частью режима"»։ 2019-10-28։ Վերցված է 2019-10-29 
  6. 6,0 6,1 Vladimir Bukovsky: Soviet-era dissident dies in UK, BBC, 28.10.2019
  7. 7,0 7,1 МИД не подтвердило гражданство диссидента Владимира Буковского
  8. 8,0 8,1 8,2 8,3 Буковский В. И возвращается ветер…. — М.: Захаров, 2007. — 400 с. — (Биографии и мемуары). — ISBN 978-5-8159-0749-2.
  9. Константин Буковский в КЛЭ. Т. 9. М., 1978. С. 158.
  10. Deutsche Welle (www.dw.com)։ «Справка: Владимир Буковский | DW | 17.12.2007» (ru-RU)։ DW.COM։ Վերցված է 2019-10-28 
  11. Подрабинек А.П. Карательная медицина. — Нью-Йорк: Хроника, 1979. — 223 с. — ISBN 0897200225
  12. Казнимые сумасшествием: Сборник документальных материалов о психиатрических преследованиях инакомыслящих в СССР / Редакторы: А. Артемова, Л. Рар, М. Славинский. — Франкфурт-на-Майне: Посев, 1971. — 508 с.
  13. Хроника текущих событий. Выпуск 23 5 января 1972
  14. 14,0 14,1 14,2 Ван Ворен Р. От политических злоупотреблений психиатрией до реформы психиатрической службы // Вестник Ассоциации психиатров Украины. — 2013. — № 2.
  15. Макаров, А. А. No 3. 18.06.1971. Записка No 1572-Ч заместителя председателя КГБ при СМ СССР В. М. Чебрикова в ЦК КПСС об аресте В. К. Буковского и ходе следствия // Власть и диссиденты. Из документов КГБ и ЦК КПСС / Подготовка текста и комментарии: А. А. Макаров, Н. В. Костенко, Г. В. Кузовкин. — М.: Московская Хельсинкская группа, 2006. — С. 24. — 282 с. — ISBN 5-98440-034-0 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-06-ին։ Վերցված է 2020-01-09 
  16. Тутина, Юлия (2004-01-14)։ «Владимир Буковский. Ворчание последнего диссидента»։ Аргументы и факты № 02 (1211)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-30։ «Четвертый и последний арест — в марте 1971-го. Ему предшествовала обличительная статья в газете „Правда“, в которой он был назван злостным хулиганом, занимающимся антисоветской деятельностью. Приговорен к 7 годам заключения и 5 годам ссылки» 
  17. 17,0 17,1 Владимир Буковский. Биография
  18. 18,0 18,1 Зубарев Д., Кузовкин Г.։ «Буковский Владимир Константинович»։ Антология самиздата 
  19. «70-летие Владимира Буковского»։ Грани.Ру։ 2012-12-30 
  20. Буковский В., Глузман С. Пособие по психиатрии для инакомыслящих // Хроника защиты прав в СССР. — январь-февраль 1975. — № 13. — P. 36—61.
  21. [Борис Носик. Мир и дар Набокова. — М.: Пенаты, 1995. — С. 532. — 550 с. — ISBN 5-7480-0012-1
  22. Отрывок из открытого письма С. В. Каллистратовой в поддержку В. Буковского
  23. Интервью А. Я. Суларева. Литературная газета № 43, 27 октября 1976
  24. Т. Великанова, Т. Ходорович-Алексеева, А. Гинзбург, П. Григоренко, Ю. Орлов, М. Ланда, В. Слепак, А. Щаранский. Заявление по поводу интервью в «Литературной газете» Archived 2007-09-28 at the Wayback Machine.
  25. Гусейнов, Гасан (2012-11-01)։ «Хулиган и балаклава»։ RFI։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-30։ «Но и 5 лет спустя, снова объявив известным и никому не нужным „хулиганом“, Буковского обменяли на лидера компартии Чили Луиса Корвалана. Тогда-то в народ и пошла частушка: „Обменяли хулигана на Луиса Корвалана. Где б найти такую б…, чтоб на Брежнева сменять“» 
  26. «30 лет назад советского диссидента Владимира Буковского обменяли на лидера чилийской компартии Луиса Корвалана»։ NEWSru.com։ 2006-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-30։ «Обмен произошёл в Швейцарии, куда Буковский был привезён под конвоем и в наручниках. По словам командира группы „А“ („Альфа“) Героя Советского Союза генерал-майора Виталия Бубенина, обмен выглядел так: „Мы обеспечивали боевое прикрытие спецоперации по обмену Генерального секретаря ЦК КП Чили Луиса Корвалана на советского диссидента Владимира Буковского. В СССР даже пели частушку с задорным припевом: „Обменяли Корвалана на простого хулигана…“» 
  27. Интервью с В. Буковским; впервые опубликовано в «Газете выборчей» («Gazeta wyborcza»), март 1998, Варшава. Пер. с пол. Ю. Середы.
  28. Буковский В. В Нью-Йорке с Виктором Топаллером Archived 2007-05-07 at the Wayback Machine.
  29. Сварцевич В. Никто, кроме «Альфы»(ռուս.) // Аргументы и факты : газета. — 28 июля 2004. — № 30 (1239).
  30. Владимир Буковский Archived 2007-02-25 at the Wayback Machine..
  31. Глазов Ю. Так где же мы ошиблись? // Новый мир : журнал. — 1998. — № 1.
  32. Интернационал сопротивления. Интервью с Владимиром Буковским // Панорама : газета. — декабрь 1991. — № 3(30).
  33. Я вооружился копиями. Правящие партии всегда скрывают свои документы, интервью Владимира Буковского Новой газете, Дмитрий Хмельницкий, № 93, 20 декабря 2004
  34. «V.Bukovsky, Soviet Archive»։ psi.ece.jhu.edu։ Վերցված է 2019-10-28 
  35. The KGB File of Andrei Sakharov / Ed. J. Rubenstein, A. Gribanov. New Haven: Yale University Press, 2005. ISBN 0-300-10681-5
  36. The KGB File of Andrei Sakharov Archived 2007-05-21 at the Wayback Machine.(անգլ.)(ռուս.)
  37. Интервью с Буковским Human Rights
  38. Вести (РТР, 06.10.1993) — YouTube
  39. ««Расстрел парламента»: мифы и факты октября 93-го | Солидарность»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-04-ին։ Վերցված է 2020-01-09 
  40. Владимир Буковский получил новый российский паспорт Коммерсантъ, 3 сентября 2007
  41. Владимир Буковский готов к президентской кампании Коммерсантъ, 4 сентября 2007
  42. Не забывая о наших корнях… Archived 2003-09-17 at the Wayback Machine. Союз правых сил
  43. Советский диссидент Владимир Буковский согласен баллотироваться на пост президента России // NEWSru, 28 мая 2007
  44. Хроника выдвижения Владимира Буковского кандидатом в президенты России на выборах 2008 г. Archived 2007-06-25 at the Wayback Machine. Прима-News, июнь-июль 2007
  45. Заявление Инициативной группы по выдвижению В. К. Буковского кандидатом в президенты РФ Archived 2007-07-03 at the Wayback Machine. Прима-News, 28 мая 2007
  46. Виктор Шендерович и Юрий Шмидт поддержали кандидатуру Владимира Буковского Archived 2007-09-27 at the Wayback Machine. // Прима-News, 8 июня 2007
  47. Интервью В. Буковского Archived 2007-12-08 at the Wayback Machine. для Эхо Москвы
  48. Кандидатура советского диссидента Владимира Буковского выдвинута на пост президента Эхо Москвы, 16 декабря 2007
  49. Буковский успел сдать документы в ЦИК для регистрации кандидатом в президенты России Новости России, 18 декабря 2007
  50. ЦИК принял документы у Владимира Буковского // Русская служба Би-би-си, 18 декабря 2007
  51. ЦИК не пустил Буковского на выборы // Газета.ру, 22 декабря 2007
  52. ЦИК отказал самовыдвиженцам в регистрации кандидатами в президенты NEWSru, 22 декабря 2007
  53. Верховный Суд отказал Буковскому в удовлетворении жалобы на постановление ЦИК. Заявление адвоката Вадима Прохорова Инициативная группа, 28 декабря 2007
  54. Верховный суд окончательно отказал Буковскому в регистрации // Инициативная группа (на ucoz.ru), 15 января 2008
  55. Суд Лондона не стал запрещать Михаилу Горбачеву выезд из Великобритании // «Эхо Москвы», 01.04.2011
  56. Владимир Буковский, писатель, политический деятель / Горбачев // «Эхо Москвы» :: Блоги, 1.04.2011
  57. http://www.echo.msk.ru/att/element-764485-misc-Gorbachev-VS-Bukovski-v2.pdf
  58. Таисия Бекбулатова. В российское гражданство вкрались ошибки 90-х Газета «Коммерсантъ» № 199 от 05.11.2014
  59. Известному диссиденту Владимиру Буковскому отказались выдать российский паспорт «Эхо Москвы», 05.11.2014
  60. Владимир Буковский о вреде Евросоюза
  61. Kasey Vonebersberg (2013-08-20)։ «Буковский о распаде СССР и Евросоюзе»։ Վերցված է 2016-07-28 
  62. 62,0 62,1 Вендик Ю. В Кембридже начался суд над Владимиром Буковским // Русская служба BBC, 12.12.2016
  63. 63,0 63,1 Буковский рассказал, зачем собирал непристойные фото детей — события в России и мире: темы дня // РИА Новости, 13.12.2016
  64. Вендик Ю. (2016-12-14)։ «Владимир Буковский госпитализирован, суд над ним отложен»։ Русская служба Би-би-си։ Վերցված է 2016-12-14 
  65. Vladimir Bukovsky to be prosecuted over indecent images of children Archived 2016-11-18 at the Wayback Machine. // 27 апреля 2015(անգլ.)
  66. Заявление Буковского: «Шансы на выздоровление у меня совершенно неопределённые» // newsru.com, 27 апреля 2015
  67. Диссидент Буковский перенес операцию на сердце // [осбалт, 07.05.2015
  68. «Владимир Буковский: «Я объявил голодовку не для России»»։ tvrain.ru։ Վերցված է 2016-05-22 
  69. Владимир Буковский: «Меня намеренно лишают возможности защищаться» // RFI
  70. Я объявляю голодовку // «Эхо Москвы»: Блоги
  71. 71,0 71,1 Лондонский суд отклонил жалобу Буковского на королевскую прокуратуру // РБК, 28 июля 2016 года.
  72. «Буковский проиграл суд прокурорской службе Британии по делу о клевете»։ Новая газета։ 2016-07-28։ Վերցված է 2016-07-28 
  73. «Британский суд прекратил процесс по делу Буковского»։ ТАСС։ 2018-02-12 
  74. https://www.bbc.com/russian/news-50203904
  75. Кислов А. Скончался легендарный советский диссидент, выдвигавшийся в президенты России // Ura.ru, 27.10.2019
  76. Владимир Буковский похоронен в Лондоне на кладбище Хайгейт
  77. «Российская власть недостойна такого нравственного камертона». В Лондоне похоронили Владимира Буковского, BBC, 20.11.2019
  78. Выступление Владимира Буковского 4 сентября 2008
  79. «Council & Management Comittee»։ The Freedom Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-02 
  80. «Владимир Буковский: Большинство может быть не право»։ Фонтанка.ру։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  81. Վլադիմիր Բուկովսկի. «Ես պատրաստ եմ գալ և մարզել Պորոշենկոյին՝ Պուտինին ուղարկելու համար: Ես լավ փորձ ունեմ»:
  82. 82,0 82,1 ««Владимир Буковский: „Я готов приехать и обучить Порошенко посылать Путина. У меня хороший опыт“»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014-09-12 

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Буковский В., Геращенко И, Ледин М., Ратушинская И. Золотой эшелон. — М.: Гудьял-Пресс, 2001. — 256 с. — (Собрание). — 4000 экз. — ISBN 5-8026-0082-9
  • Буковский В. К. И возвращается ветер. — М.: Новое изд-во, 2007. — 348 с. — (Свободный человек). — 1000 экз. — ISBN 978-5-98379-090-2
  • Буковский В. К. Московский процесс. — М. ; Париж: МИК : Рус. мысль, 1996. — 525 с. — ISBN 5-87902-071-1
  • Буковский В. К. На краю. Тяжелый выбор России. — М.: Алгоритм, 2015. — 224 с. — (Третий путь). — 1500 экз. — ISBN 978-5-906798-82-4
  • Буковский В. К. Наследники Лаврентия Берия. Путин и его команда. — М.: Алгоритм, 2013. — 240 с. — (Власть в тротиловом эквиваленте). — 6000 экз. — ISBN 978-5-4438-0337-1
  • Буковский В. К. Письма русского путешественника / Вступ. ст. В. Штепы. — СПб.: Нестор-История, 2008. — 232 с. — 1000 экз. — ISBN 978-5-98187-242-6
  • Буковский В. К. Тайная империя Путина. Будет ли «дворцовый переворот»?. — М.: Алгоритм, 2014. — 224 с. — (Проект «Путин»). — 4000 экз. — ISBN 978-5-4438-0880-2
Այլ լեզուներով
  • Rapport från en rysk resenär // Vladimir Bukovskij; Övers. av Katarina Wahlgren Stockholm Norstedt, Cop. 1982—1983. — ISBN 91-1-823102-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական
Բուկովսկու արխիվներ
Հարցազրույցներ և երևույթներ
Հրապարակումներ