Լյուդմիլա Սարասկինա
Լյուդմիլա Սարասկինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1947 (74 տարեկան) |
Ծննդավայր | Լիեպայա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանասեր և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ |
Lyudmila Saraskina Վիքիպահեստում |
Լյուդմիլա Իվանովնա Սարասկինա (ռուս.՝ Людми́ла Ива́новна Сара́скина, փետրվարի 12, 1947, Լիեպայա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս բանասեր, գրականագետ և գրաքննադատ, XIX-XXI դարերի ռուսական գրականության, Ֆեոդոր Դոստոևսկու և Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործությունների ուսումնասիրության բնագավառի մասնագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Կիրովոգրադի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1969): 1969-1972 թվականներին աշխատել է Կիրովոգրադի մանկավարժական ինստիտուտում որպես ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ: 1972-1974 թվականներին եղել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական գրականության ամբիոնի ժամավճարով դասախոս: 1974-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ Լենինի անվան պետական գրադարանի մատենագիտության տեսության ամբիոնի կրտսեր գիտաշխատող: 1976 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեզ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար` «Պատմողական ձևերի զարգացումը Դոստոևսկու ստեղծագործություններում» թեմայով:
1976-2001 թվականներին եղել է ՌՍՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի գեղարվեստական կրթության գիտահետազոտական ինստիտուտի (1998 թվականից՝ Ռուսաստանի կրթության ակադեմիայի գեղարվեստական կրթության ինստիտուտ) գրականության բաժնի կրտսեր (ապա՝ ավագ, հետագայում՝ առաջատար) գիտաշխատող: «Սատանաներ` վեպ-նախազգուշացում» մենագրության վերաբերյալ դիսերտացիայի պաշտպանությունից հետո ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (1993):
2001-2012 թվականներին եղել է Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար, 2012 թվականի հունվարից՝ գլխավոր գիտաշխատող: Եղել է բազմաթիվ գրքերի, շուրջ 400 գիտական և լրագրողական հոդվածների հեղինակ, բազմաթիվ հոդվածների ժողովածուների խմբագիր: Ֆեոդոր Դոստոևսկու միջազգային ընկերության անդամ է, Ֆեոդոր Դոստոևսկու ռուսական ընկերության վարչության անդամ, «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը» ալմանախի խմբագրական խորհրդի անդամ, «Դոստոևսկին և այժմեականությունը» տարեգրքի խմբագրական խորհրդի անդամ: Ռուսաստանի գրողների միության և Մոսկվայի գրողների միության անդամ (1992 թվականից), Ա. Սոլժենիցին մրցանակի ժյուրիի անդամ (1997 թվականից):
Սարասկինան հիշում է, որ իր լրագրողական գործունեության սկիզբը դրվել է Պերեստրոյկայի տարիներին, Նինա Անդրեևայի «Ես չեմ կարող փոխել իմ սկզբունքները» հոդվածի մամուլում հրապարակվելուց հետո, սակայն 1994 թվականին Սարասկինան, ինչպես ինքն է նշում. «կտրուկ խզեցի կապերս մամուլի հետ և մտա գրքերի մեջ: Եվ ես հասկացա, որ գրական կյանքի միավորը ակնարկ չէ, դա հոդված չէ, դա հարցազրույց չէ, բայց դա գիրք է: Եվ ես մտա գրքերի մեջ 1994 թվականից, սկզբունքային նկատառումներով խզելով կապերը մամուլի հետ»[1]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հոկտեմբեր» ամսագրի մրցանակ (1988):
- «Մեծ գիրք» մրցանակ (2008) «Ալեքսանդր Սոլժենիցին» գրքի համար:
- «Յասնայա Պոլյանա» մրցանակ (2008) «XXI դար» անվանակարգում՝ «Ալեքսանդր Սոլժենիցին» գրքի համար:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Не мéчем, а духом» (Русская литература о войне и мире). — М.: Знание, 1989. — 64 с.
- «Бесы»: роман-предупреждение. — М.: Советский писатель, 1990. — 480 с.
- Возлюбленная Достоевского. Аполлинария Суслова: биография в документах, письмах, материалах. — М.: Согласие, 1994. — 456 с.
- Фёдор Достоевский. Одоление демонов. — М.: Согласие, 1996. — 464 с.
- Николай Спешнев. Несбывшаяся судьба. — М.: Наш дом — L’Age d’Homme, 2000. — 536 с.
- Граф Н. П. Румянцев и его время. — М.: Наш дом — L’Age d’Homme, 2003. — 168 с.
- Достоевский в созвучиях и притяжениях (от Пушкина до Солженицына). — М.: Русский путь, 2006. — 608 с.
- Sergej Fudel': Messaggi dal km 101. — Milano: La Casa di Matriona, 2007. — 275 с. [В соавторстве с о. Николаем Балашовым](իտալ.)
- Fiodor Dostoïevski. Une victoire sur les Démons. Traduit du russe par Bruno Bisson. — Lausanne-Paris: L’Age d"Homme, 2008. — 382 p. ISBN 978-2-8251-1474-2(ֆր.)
- Александр Солженицын. — М.: Молодая гвардия, 2008. — 935 с. — (ЖЗЛ: Биография продолжается; вып. 15). — ISBN 978-5-235-03102-9.
- Солженицын. — М.: Молодая гвардия, 2009. — 959 с. — (Жизнь замечательных людей; вып. 1175). — ISBN 978-5-235-03245-3.
- Путь Солженицына в контексте Большого Времени: Сборник памяти: 1918—2008 / сост., подг. текста и общ. ред. Л. И. Сараскиной. — Русский путь, 2009. — 480 с. — ISBN 978-5-85887-319-8
- Испытание будущим. Ф. М. Достоевский как участник современной культуры. — М.: Прогресс-Традиция, 2010. — 600 с. — ISBN 978-5-89826-322-5 ISBN 978-5-89826-322-5.ISBN 978-5-89826-322-5.ISBN 978-5-89826-322-5.ISBN 978-5-89826-322-5.
- Сергей Фудель. — 2-е изд., испр. и доп. — Русский путь, 2011. — 256 с. — ISBN 978 5-85887-368-6 — в соавторстве с протоиереем Балашов, Николай Владимирович Балашовым
- Достоевский. — М.: Молодая гвардия, 2011. — 825 с. — (Жизнь замечательных людей; выпуск 1320). — ISBN 978-5-235-03458-7
- Сергей Иосифович Фудель Наследство Достоевского. 3-е изд., испр. и доп. / Сост., вступ. ст. и коммент. Л. И. Сараскиной. М.: Русский путь, 2016. 340 с.
- Солженицын и медиа в пространстве советской и постсоветской культуры. — М.: Прогресс-Традиция, 2014. — 608 с.
- Литературная классика в соблазне экранизаций. Столетие перевоплощений. — М.: Прогресс-Традиция, 2018. — 584 с., ил. — ISBN 978-5-89826-514-4
Ուսուցողական և մեթոդական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Изучение личности на уроках чтения в начальной школе. Методические рекомендации к проведению опытно-экспериментальной работы в 1-3 классах. — М.: АНП. 1983. — (9 п. л.).
- Региональная программа изучения жизни и творчества Ф. М. Достоевского в 3-11 классах школ г. Старая Русса и Старорусского района. Пояснительная записка. Методическое обеспечение. Принципы работы. — М.; Старая Русса, 1995. — 92 с.
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вдали от сигнальных огней. «Преступление и наказание», режиссер Дмитрий Светозаров, «Бесы», режиссер Феликс Шультесс // Искусство кино, №1, январь 2008.
- Воззвание А. Солженицына «Жить не по лжи!»: традиция, современный комментарий // Докл. на Межд. коллоквиуме «Наш современник Александр Солженицын», Париж, Коллеж Бернардэн, 19—21 марта 2009. — С. 1—11.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Людмилы Сараскиной (Ստուգված է 26 Հունվարի 2012)
- Людмила Сараскина на сайте Института искусствознания
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լատվիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի գրողների միության անդամներ
- «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս բանասերներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ